«Այո, ես Նատալյա Արայիկովնա եմ»․ Նատալյա Եփրիկյանը՝ իր «Այո, ես Նատալյա Արայիկովնա եմ»․ Նատալյա Եփրիկյանը՝ իր մասին եւ ոչ միայն

Քենդալ Ջենները Ջիմմի Ֆելլոնի շոուի ժամանակ փորձել է դեղին ռեզինե կոշիկի համը

PROFFY. Ինչպես են պատրաստվում հայկական տիկնիկները

Զարդատուփ։ Ամենահաճելի նվերը Վալենտինի տոնի առթիվ

Թամարա Գվերդծիթելին երգել է ի հիշատակ Միշել Լեգրանի

Ինչու է Միխայիլ Գալուստյանի գրասենյակում ռետինե ձեռք, եւ ինչու է Սվետլակովը Մարտիրոսյանից ավելի զվարճալի

Պահարան. Արվեստը հագուստին

«Հայերը նույնիսկ Ամերիկայում են հայերեն խոսում»․ Թինա Քանդելակի

Քիմ Քարդաշյանը՝ Ջիմի Ֆելոնի շոուին

Զարդատուփ: Երբ երեխաների աշխատանքները կենդանանում են

Պահարան. Այս տարվա ամենանորաձև պայուսակները

Project LA Ահա նորից գիշեր

PROFFY. Ինչպե՞ս Հայաստանում մոդել դառնալ

Նոր «Ֆորսաժ»՝ թրեյլեր

Պահարան. Զինվորական ոճը կանանց զգեստապահարանում

Զարդատուփ. Երբ քեզ զգում ես ինչպես թագուհի

Պահարան. Տարազն ու ավանդական դետալները` առօրյա հագուստում

Զարդատուփ: Զարդերը կարո՞ղ են բնութագրել կրողին

«Կա մի կետ, որին երբեք չեմ հասել․ վուլգարությունը»․ պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ NEWS.am STYLE-ի նոր ֆոտոշարքում

12:02, 9 փետրվարի

Հարգելի ընթերցողներ NEWS.am STYLE-ը սկսում է նոր խորագիր: Մենք կպատմենք հայտնի կանանց առօրյա, աշխատանքային, երեկոյան, պաշտոնական ոճերի, նախասիրությունների, նախընտրելի հագուստի, աքսեսուարների մասին։

Այսօր մեր հյուրն է ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» դաշինք) Լուսինե Բադալյանը։ Նախկին հաղորդավարուհին ունի հարուստ մասնագիտական փորձ, եւ դուք իրեն տեսել եք տարբեր էքստրավագանտ կերպարներում: Սակայն մարդկային շփման մեջ Լուսինե Բադալյանը պարզ է, ինչը եւ անդրադառնում է նրա  հագուստի ընտրության, առօրյա ոճի վրա։ Մինիմալիստական, սակայն շքեղ՝ այսպես կարելի է բնութագրել մեր հերոսուհուն։

Ոճային ասելով հատկապես ո՞ւմ եք նկատի ունենում:

Մոնիկա Բելուչի, Շարլիզ Թերոն, Քեյթ Բլանշետ, ինչպես նաեւ՝ շատ այլ կանայք, որոնց ոճը յուրահատուկ, գեղեցիկ եւ աչք շոյող եմ համարում։

Կա կարծիք, որ այսօր ոճային է խելքը, ինտելեկտը, հումորը, գումարը, համամի՞տ եք։

Որքան էլ ասել եմ, ինձ չեն հավատացել, սակայն գումարը միակ բանն է, ինչն ինձ չի հետաքրքրել․ դրա նորաձեւությունն ու նորաոճությունը չեմ հասկանում։ Մնացած ամեն ինչը բոլոր ժամանակներում է ակտուալ, եւ այն մարդիկ, որոնք օժտված են հումորով, ինտելեկտով, գեղեցկությանբ միշտ էլ աչքի են ընկել, բոլորը ցանկացել են հենց նրանց շրջապատում լինել։ Դրանք հատկանիշներ են, որոնք երբեք դուրս չեն գա նորաձեւությունից։

Ընտրելով ընկերներ՝ ուշադրություն դարձնու՞մ եք նրանց ոճին, թե՞ դա կարեւոր չէ։

Ընկերներիս կամ ինձ հետաքրքրող մարդկանց ոճը որոշ չափով հետաքրքիր է ինձ։ Ուշադրություն եմ դարձնում մարդկանց հագուստին, նիստուկացին, շարժուձեւին, քանի որ մարդու հագուստը փոխկապակցված է նրա ներաշխարհի հետ։ Առհասարակ, մարդու արտաքին տեսքը շատ  մեծ կապ ունի հոգեվիճակի հետ, որն էլ փոխվելով՝ ազդում է մարդու թե՛ ոճի, թե՛ արտաքին տեսքի վրա։ Հագուստն ու վարքը խոսում են անձի հետաքրքրությունների, բնավորության, խառնվածքի մասին։

Գնումներ կատարելիս ինչպե՞ս եք հագուստ ընտրում՝ արագ, դանդաղ, երկա՞ր եք փորձում, թե՞ հավանում եք, միանգամից վճարում եւ դուրս գալիս խանութից։

Ես շատ հաճախ գնումների չեմ գնում, բայց գնալուց էլ, լինում է, մի քանի անգամ մտնում դուրս եմ գալիս նույն խանութը, հնարավոր է՝ մի քանի օր մտնեմ նույն զգեստը փորձելու։ Մինչ որոշումս կայացնելը երկար ժամանակ է պահանջվում։ Լինում է նաեւ հակառակը՝ երբ մտնում ես խանութ, եւ զգեստը քեզ կանչում է, ու միանգամից հասկանում ես, որ այն հատուկ քեզ համար է ։ Ես առհասարակ որոշումներ դժվար եմ կայացնում․ սա վերաբերում է նաեւ հագուստի ընտրությանը։ Քանի որ նախկինում աշխատանքիս բնույթն այնպիսին էր, որ 340 օր եթերում էի, եւ զգեստը պետք է չկրկնվեր, շատ արագ էր պետք  որոշումներ կայացնել, գնումներ կատարել եւ ամեն բան համապատասխանեցնել եթերին։ Իհարկե, հիմա իրավիճակը փոխվում է, այսինքն՝ պետք է ոչ թե եթերին համապատասխանեցնեմ հանդերձանքս, այլ նոր աշխատանքային կենսակերպին։

Կա՞ հագուստի այնպիսի մի ձեւ, որը չեք կրել եւ չեք կրի, որը ձերը չէ։

Երբեք չէի մտածել այդ մասին։ Ես չեմ սիրում վուլգար, խայտաբղետ, վագրային եւ կատվային պրինտով հագուստ, առհասարակ սիրում եմ փորձարկումներ անել։ Լինում են երեկոյան զգեստներ, որոնք շատ ճչացող են, բաց հատվածներ ունեն, բայց մի կետ կա, որին երբեք չեմ հասել՝ վուլգարությունը։ Որքան էլ էքստրավագանտ է եղել զգեստը, վուլգարության չի հասել։

Մանդատ ստանալու օրվան պատրաստվելիս հատուկ շոփինգի գնացե՞լ եք, նոր զգեստ գնե՞լ եք։

Ոչ, զգեստապահարանումս եղած զգեստներից ընտրել եմ հնարավոր ամենազուսպ եւ համապատասխան տարբերակը, ինչը համահունչ էր այդ օրվան։

Լինելով Աժ պատգամավոր՝ Ձեր զգեստապահարանը որոշակի փոփոխությունների ենթարկվե՞լ է, եթե այո՝ ապա ի՞նչ է ավելացել կամ պակասել։

Ավելի շատ դուրս են մղվել, քան լրացվել։ Վերջին շրջանում, երբ ես սկսեցի քաղաքական հաղորդումներ վարել, արդեն դա ենթադրում էր իր դրես կոդը՝ հիմնականում զուսպ զգեստներ, կոստյումներ։ Փոփոխություններն ավելի շատ հենց այդ շրջանում են տեղի ունեցել, եւ այժմ դրանք ամբողջովին համապատասխանում են իմ նոր աշխատանքին։

Ձեր զգեստապահարում ո՞ր զգեստներն են գերակշռում, գունային ո՞ր գամման եք նախընտրում։

Շատ սիրում եմ կաթնագույնը, չնայած ամեն ժամանակաշրջան ունի իր գույնը, նայած ինչ ինքնազգացողություն ունես կամ ներաշխարհումդ ինչ գույներ են ավելացել կամ պակասել։ Վերջին շրջանում ես ինձ շատ լավ եմ զգում սպիտակ եւ կաթնագույն, բեժ երանգների մեջ։ Կար ժամանակ, երբ ինձ կատարյալ էի զգում կարմիր գույնի մեջ։ Ինչպես Շանելն էր ասում՝ «Յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանում պետք է լինի մեկ հատ փոքրիկ սեւ զգեստ»։ Ինձ մոտ մեկ հատ չէ, իմ զգեստապահարանում կան բազմաթիվ փոքրիկ սեւ զգեստներ, որոնք միշտ գերակշռող են, երկրորդ հորիզոնականում, թերեւս, սպիտակ  վերնաշապիկներն են՝ իրարից քիչ, սակայն տարբերվող, որոնք ամեն ինչի հետ կարելի է համադրել։ Երրորդ տեղում՝ սեւ տաբատներն են։

Ինչի՞ վրա չեք ափսոսում գումար ծախսել։

Բնավորությամբ շռայլ եմ, սակայն իմ նկատմամբ չափազանց գծուծ։ Ինձ վրա չեմ կարողանում գումար ծախսել, հիմանակում հարազատ մարդիկ են դա կոմպենսացնում, իսկ ավելի հաճախ՝  ամուսինս, որովհետեւ  նա շատ լավ գիտի, որ երբեք ձեռքս չի գնա ինձ համար ինչ-որ թանկարժեք իր գնել։ Ժամանակ առ ժամանակ նա փորձում է այդ բացը լրացնել մի քիչ աչքի ընկնող, թանկարժեք եւ որակյալ, երբեմն բրենդային իրերով։ Դա լավ հատկություն չէ, կինը իրավունք չունի խնայել իր վրա, միշտ պետք է լինի խնամված։ Ես միշտ այլընտրանքային տարբերակներ եմ գտնում, այսինքն՝ ինձ հետ չեմ պահում գեղեցիկ հագուստից։ Եթե մի որեւէ բրենդի զգեստ շատ եմ հավանում, ապա դիմում եմ իմ դերձակ ընկերուհիներին կամ մեր դիզայներներին, խնդրում եմ, որ կրկնօրինակեն, կամ այդ ոճում ինչ-որ բան ստեղծեն։ Կամաց-կամաց սովորել եմ, որ կոշիկի ու պայուսակի վրա չի կարելի շատ խնայել։

Նախօրոք եք որոշու՞մ ինչ պիտի կրեք, թե՞ ըստ տրամադրության կամ ինչ պատահի։

Սովարաբար պատրաստվում եմ նախորդ օրը, որքան էլ ժամը ուշ լինի։ Նույնիսկ, եթե չեմ պատրաստում, չեմ արդուկում, քնելուց առաջ գոնե մոտավոր պետք է պատկերացում ունենամ, թե ինչ եմ կրելու առավոտյան։ Իսկ եթե խնդրահարույց է այդ օրվա ոճս, գոնե երկու պահեստային տարբերակ պետք է ունենամ, այլապես չեմ քնի։

Եթե անսահմանափակ գումար ունենաք, ինչի՞ վրա կծախսեք։

Միայն խնամքի միջոցների վրա չի կարելի խնայել, մնացած բոլոր հարցերում ես կընտրեի միջանկյալ տարբերակը։

 

Լուիզա Գումրոյան

Լուսանկարիչ՝ Արսեն Սարգսյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության