Սոցիալական ցանցերում բուռն քննարկվում է ամենահայտնի հեռուստանախագծներից մեկի շուրջ բարձրացած սկանդալը։ «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» շոուի գլխավոր խմբագիր Իլյա Բերը 63-ամյա Ալեքսանդր Դրուզին մեղադրում է կաշառքի փորձի մեջ՝ հարցերի ճիշտ պատասխաններն ունենալու նպատակով։ «Ինչ, որտեղ, երբ» խաղի մագիստրոսը հայտարարությամբ է հանդես եկել եւ պատասխան մեղադրանքներ հնչեցրել։
«Իլյա Բերը պատմությունը հակառակ է պատմել։ Հենց նա է ինձ հարցերի հետ կապված գործարք առաջարկել գումարի դիմաց, որը կվճարեի շահած գումարից»,- РБК-ի հետ զրույցում ասել է նա։ Ալեքսանդրի խոսքով՝ իրեն զարմացրել է Բերի անպատկառությունը, եւ ինքը որոշել է խաղակցել նրան՝ իմանալու համար՝ որքան հեռուն նա կարող է գնալ։
Ավելի վաղ Բերը հայտնել էր, որ նախորդ տարի Դրուզն իրեն խնդրել է երեք մլն ռուբլի շահել՝ «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հաղորդման գլխավոր մրցանակը։ Շոուի գլխավոր խմբագիրը ձեւացրել է, թե պատրաստ է համագործակցել Ալեքսանդրի հետ, նրան տվել հարցերի ու պատասխանների ցանկը, սակայն պատասխանները մի մասը փոխել է սխալ տարբերակներով։ Արդյունքում Դրուզը հաղթել է միայն անձեռնմխելի գումարը՝ 200 հազար ռուբլի։ Որպես իր խոսքերի ապացույց՝ Բերը ներկայացրել է Ալեքսանդրի հետ խոսակցությունների ձայնագրությունը։
Դրուզը չի հերքել, որ ձայնագրություններում իր ձայնն է, սակայն չի ընդունել մեղքը։ «Ամեն ինչ ավելի բարդ է. վերջին հինգ հարցերը չէին համընկնում։ Մենք պարզապես խաղացել ենք ու հաղթել։ Վերջին հարցին, ինչպես եւ պայմանավորվել էինք Սինդնեւի հետ, ճիշտ պատասխան չենք տվել, թեեւ երբ այն հնչեց, ես հասկացա, որ ճիշտ պատասխանն ինձ հայտնի է»,- հավելել է Դրուզը։
Ալեքսանդրը նշել է, որ հիմա արդեն հասկանում է՝ հիմարություն է արել՝ փորձելով «հաղթել» Բերին: «Ես ափսոսում եմ, որ այսպես ստացվեց»,- եզրափակել է նա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ