«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Դիմահարդարման սխալները. մատիտի եւ շրթներկի աններդաշնակություն

19:11, 17 հունիսի

Դիմահարդարումն ունակ է կերպարանափոխել ցանկացած կնոջ: Բայց, ցավոք, ոչ միշտ դեպի լավը: Դիմահարդարման սխալները կարող են իսկական փորձանք դառնալ. ձեր տարիքին ավելացնել 10-15 տարի, ձեզ ծիծաղելի տեսք տալ, փչացնել նախապես մտածված կերպարը: NEWS.am STYLE-ը դիմահարդար Անի Առուստամյանի հետ համատեղ նոր խորագիր է սկսել՝ դիմահարդարման սխալների եւ դրանցից խուսափելու միջոցների մասին: Դիմահարդարման մեջ եւս մեկ բացթողում է շուրթերի մատիտի եւ շրթներկի աններդաշնակությունը:

«Եթե շրթներկ եք գործածում, մի անտեսեք շուրթերի մատիտը, բայց այն ճիշտ ընտրեք եւ գծերի մեջ անփութություն թույլ մի տվեք: Ճիշտ ընտրված մատիտը շուրթերը գեղեցիկ դարձնելու գրավականն է, որի օգնությամբ շուրթերի ձեւն ավելի հստակ կլինի: Ամենից տարածված սխալներից է մատիտի եւ շրթներկի աններդաշնակությունը: Եթե շուրթերը ներկում եք մուգ շրթներկով եւ բաց գույնի մատիտով, դրանք տեսողականորեն փոքր են թվում: Իսկ եթե շրթներկը բաց գույնի է, իսկ մատիտը՝ մուգ, դիմահարդարումը գռեհիկ տեսք է ստանում:

Հարկավոր է զգուշություն ցուցաբերել նաեւ մատիտի օգնությամբ շուրթերը մեծացնելու փորձերին: Սահմանները նույնիսկ փոքր-ինչ անցնելն աննկատ չի մնա շրջապատից: Իսկ եթե շրթներկն անցնի, իսկ մատիտը մնա՞: Այն բեղերի կնմանվի: Եթե ցանկանում եք շուրթերն ավելի լիքը դարձնել, օգտագործեք պլամպեր (այս միջոցն առանց վիրահատական միջամտության 2-3 ժամով մեծացնում է շուրթերի ծավալը), շրթներկի երանգներով փորձարկումներ կատարեք»:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել