Դիմահարդարումն ունակ է կերպարանափոխել ցանկացած կնոջ: Բայց, ցավոք, ոչ միշտ դեպի լավը: Դիմահարդարման սխալները կարող են իսկական փորձանք դառնալ. ձեր տարիքին ավելացնել 10-15 տարի, ձեզ ծիծաղելի տեսք տալ, փչացնել նախապես մտածված կերպարը: NEWS.am STYLE-ը դիմահարդար Անի Առուստամյանի հետ համատեղ նոր խորագիր է սկսել՝ դիմահարդարման սխալների եւ դրանցից խուսափելու միջոցների մասին: Դիմահարդարման մեջ եւս մեկ բացթողում է շուրթերի մատիտի եւ շրթներկի աններդաշնակությունը:
«Եթե շրթներկ եք գործածում, մի անտեսեք շուրթերի մատիտը, բայց այն ճիշտ ընտրեք եւ գծերի մեջ անփութություն թույլ մի տվեք: Ճիշտ ընտրված մատիտը շուրթերը գեղեցիկ դարձնելու գրավականն է, որի օգնությամբ շուրթերի ձեւն ավելի հստակ կլինի: Ամենից տարածված սխալներից է մատիտի եւ շրթներկի աններդաշնակությունը: Եթե շուրթերը ներկում եք մուգ շրթներկով եւ բաց գույնի մատիտով, դրանք տեսողականորեն փոքր են թվում: Իսկ եթե շրթներկը բաց գույնի է, իսկ մատիտը՝ մուգ, դիմահարդարումը գռեհիկ տեսք է ստանում:
Հարկավոր է զգուշություն ցուցաբերել նաեւ մատիտի օգնությամբ շուրթերը մեծացնելու փորձերին: Սահմանները նույնիսկ փոքր-ինչ անցնելն աննկատ չի մնա շրջապատից: Իսկ եթե շրթներկն անցնի, իսկ մատիտը մնա՞: Այն բեղերի կնմանվի: Եթե ցանկանում եք շուրթերն ավելի լիքը դարձնել, օգտագործեք պլամպեր (այս միջոցն առանց վիրահատական միջամտության 2-3 ժամով մեծացնում է շուրթերի ծավալը), շրթներկի երանգներով փորձարկումներ կատարեք»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին