Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Իրանցի մարզիկը՝ Հայաստանի մասին. «Այս երկիրն ինձ համար երկրորդ հայրենիք է դարձել»

13:17, 20 փետրվարի

Արձակուրդի ժամանակ որեւիցե երկիր գալն ու այդ երկրում ապրելը երկու միանգամայն տարբեր բաներ են: Այդ երկրից ստացած մեկի հաճելի տպավորությունները կարող են խամրել, իսկ մյուսինը, հակառակը, ավելի վառ կդառնան: Հայ ժողովուրդն օտարերկրացուն ինչպե՞ս է ընդունում իր հողում: Ինչպե՞ս զրոյից սովորել օտար լեզուն եւ վախերը հաղթահարել: NEWS.am STYLE-ի հետ այս հարցերի շուրջ համաձայնվեց զրուցել Երեւանի մարզական ակումբներից մեկի լավագույն մարզիչ Ամիր Ասգարյանը, ում համար Հայաստանը վաղուց ի վեր երկրորդ հայրենիք է դարձել:

Կպատմե՞ս, թե ինչպես հայտնվեցիր այստեղ:

Մոտ 13 տարի առաջ աշխատանքի բերումով այստեղ եկա ու այս երկիրը սիրեցի: Հայաստանն ապրելու համար անչափ խաղաղ եւ անվտանգ վայր է: Այս երկիրը ինձ համար երկրորդ հայրենիք է դարձել: Այսպես ասեմ՝ երբ Իրան եմ մեկնում, ապա Հայաստանն եմ կարոտում, իսկ երբ Հայաստանում եմ, ցանկանում եմ Իրանում ծնողներիս այցելել (ծիծաղում է): Ի դեպ, մեր ցեղում հայեր են եղել, սակայն իմ ազգանվան «յան» վերջավորությունը հայ ժողովրդի հետ ոչ մի ընդհանուր բան չունի. չէ՞ որ զտարյուն իրանցիները նույնպես «յան»-ով ավարտվող ազգանուններ ունեն:

Ինչպե՞ս սովորեցիր հայերենը: Դա ամենից դժվա՞ր հաջողվեց:

Մինչեւ Հայաստան առաջին այցելությունս մտածում էի՝ կգամ, կխոսեմ անգլերեն, բայց հեռավոր 2006-ին Հայաստանում անգլերեն գրեթե չէին խոսում: Ես եկա եւ մի լեզու լսեցի, որը նախկինում երբեք չէի լսել: Մի ամիս տեւեց բոլոր տառերը սովորելը… Դա, հավանաբար, ամենադժվարն էր: Այնուհետեւ սկսեցի գրքեր, լրագրեր ընթերցել: Ես կարդում էի ու բացարձակապես չէի հասկանում կարդացածս: Գիտե՞ք, թե լեզուն սովորելուն ինչն ավելի շատ օգնեց: Իմ շրջապատը: Ես ամեն օր հայերի շրջապատում էի, որտեղ բոլորը խոսում էին միայն իրենց մայրենի լեզվով: Ես տառացիորեն յուրաքանչյուր բառը հարցնում էի. հայերեն էի խոսում, չէի ամաչում, չէի վախենում սխալվելուց կամ անծանոթ մարդկանց ժպիտը նկատելուց:

Հավանաբար, դժվարություններ, այնուամենայնիվ, եղել են...

Ես հայերից երբեք վատ բան չեմ սպասել եւ ընդհանրապես, իմ բախտը բերել է. առաջին իսկ օրից ինձ հրաշալի մարդիկ են հանդիպել: Նրանց շնորհիվ հայերեն սովորեցի եւ ինձ օտար չեմ զգում: Հայերը եւ զտարյուն իրանցիները ընդհանուր շատ բան ունեն, ըստ էության՝ այս պատճառով հեշտ հարմարվեցի: Ես ցանկանում եմ հենց այստեղ ընտանիք կազմել եւ վստահ եմ, որ իմ երեխաներն այստեղ իրենց նույնքան հանգիստ կզգան, ինչպես ես: Օտար երկիր տեղափոխվելը շատ ռիսկային է: Սակայն անհնար է ապրել առանց ռիսկի: Կարելի է նստել եւ գուշակել. իսկ ի՞նչ կպատահի, եթե… իսկ գուցե չի ստացվի… Բայց ավելի լավ է ռիսկի դիմել եւ արդյունքը տեսնել:

Չէ՞ որ Հայաստանում կյանքն անչափ տարբերվում է իրանականից...  

Ես Իրանը շատ եմ սիրում: Տարին նվազագույնը մեկ անգամ այցելում եմ ծնողներիս, սակայն Հայաստանում սահմանված օրենքներով ավելի դյուրին եմ ապրում: Իրանում ինձ ոչ մի բան չէր խանգարում կարիերա կառուցելուն եւ ընտանիք կազմելուն, բայց Թեհրանը խելահեղորեն մեծ քաղաք է՝ 16 միլիոնից ավելի բնակչությամբ, իսկ Հայաստանի փոքրիկ մայրաքաղաքում ինձ համար ավելի հանգիստ է:

Ծնողներս նույնպես Հայաստանը շատ սիրեցին: Գրեթե կես տարի նրանք այստեղ ինձ հետ են անցկացնում:

Դու ինչպե՞ս կբացատրեիր «բոդիբիլդինգ» հասկացությունը: Սովորաբար առաջին ասոցիացիան մկանների կույտն է, եւ վերջ...

Բոդիբիլդինգը ոչ թե պարզապես ֆիզիկական վարժություններ է, այլ նաեւ սննդակարգ, քուն… Ընդհանուր առմամբ՝ կենսակերպ: Մարզադահլիճի յուրաքանչյուր հաճախորդ իր առանձնահատկություններն ունի: Անհրաժեշտ է յուրաքանչյուրի հանդեպ անհատական մոտեցում գտնել: Այս գործում մարզիչը շատ կարեւոր դեր ունի. մենք մեր հաճախորդներին օգնում ենք կանգնել առողջ կենսակերպի ճանապարհին եւ հաճույքով ընթանալ այդ ճանապարհով:

Իսկ հնարավո՞ր է գեղեցիկ եւ առողջ մարմին կառուցել տանը մարզվելով: Չէ՞ որ ոչ բոլորի համար է մատչելի մարզադահլիճին բաժանորդագրվելը...

Գլխավորը ցանկությունն է: Մարզումները հաջողության միայն 30 տոկոսն են: Կարեւոր դեր է խաղում սնվելը: Ես իմ բոլոր հաճախորդներին մանրամասն ճաշացանկ եմ դուրս գրում: Մթերքների գնի տարբերությունը մեծ չէ, եւ սա մանրուք է այն բանի համեմատությամբ, թե դուք ինչպիսի արդյունք եք ստանում: Մենք մի կույտ փող ենք ծախսում մեր օրգանիզմի համար վնասակար, ոչ պիտանի սնունդի համար, եւ եթե չհետեւեն սնվելու նորմերին, ապա հնարավոր է, որ այդպես էլ արդյունքի չհասնեն:

Դու մարզիկ ես եւ արդեն հասցրել ես ծանոթանալ այստեղի մարզական կյանքինԻ՞նչ տպավորություններ ունես:

Սպորտը միշտ իմ կյանքի մի մասն է եղել: Ես 4 տարեկանից լողով եմ զբաղվել՝ 6 տարեկանում դարձել եմ Իրանի չեմպիոնը: Բոդիբիլդինգով զբաղվում եմ մոտ 24 տարի: Իրանում սեփական մարզադահլիճ ունեմ, բայց նույնիսկ դա չխանգարեց այստեղ տեղափոխվել: Հայաստանում ես «Reebok» մարզական համալիրի սովորական հաճախորդ էի, մինչեւ որ ինձ մարզիչի աշխատանք առաջարկեցին:

Նշեմ, որ Իրանում սպորտը շատ ավելի զարգացած է, քան Հայաստանում: Այստեղ մարդիկ նոր-նոր են սկսում հասկանալ, թե որքան կարեւոր է իրենց մարմնին եւ սնվելուն հետեւելը: Ես տեսնում եմ, թե վերջին տարիներին Հայաստանում ինչպիսի փոփոխություններ են կատարվել: Դա հոյակապ է:

Լիանա Խուդոյան

Լուսանկարները տրամադրել է Reebok սպորտային ակումբը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել