Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Ադել, Ֆիլիպ Կիրկորով. 13 աստղ, որոնք 2019-ին լրջորեն նիհարել են

23:31, 3 փետրվարի

Ամանորի նախաշեմին մենք տասնյակ խոստումներ ենք տալիս մեզ։ Եվ դրանցից ամենատարածվածը նոր կյանք սկսելը կամ գոնե նիհարելն է։ Տոներից հետո շատերն են  եռանդով գործի անցնում, բայց ոչ բոլորին է հաջողվում ավարտին հասցնել սկսածը։ Adme.ru-ն առանձնացրել է այն աստղերին, որոնք 2019թ.-ին կարողացել են ազատվել ավելորդ կիլոգրամներից։

Մեգան Մարքլ

2019թ.-ի մայիսին Սասեքսի դքսուհին լույս աշխարհ է բերել առաջնեկին՝ արքայազն Արչիին։ Կյանքում կարեւոր իրադարձությունից հետո թագուհու թոռան կինն անմիջապես չշտապեց իրենց տանջել դիետաներով ու սպորտով եւ չէր ամաչում մի քանի ավելորդ կիլոգրամից։ Մի քանի ամիս անց դքսուհին վերադարձավ իր սովորական քաշին, ինչը ցույց տվեց՝ նոր տարում հանրությանն առաջին անգամ ներկայանալով։

Ջեսիկա Սիմփսոն

2019թ.-ի մարտին Ջեսկիա Սիմփսոնը, որին շատերն են քննադատում ավելորդ կիլոգրամների համար, լույս աշխարհ է բերել դստերը։ Ծնվել է դերասանուհու երրորդ երեխան։ Մոտավորապես այդ շրջանում Ջեսիկան որոշել է ուժերն ուղղել ավելորդ քաշի դեմ պայքարին։ Սեպտեմբերին նա սոցիալական ցանցում լուսանկար է հրապարակել, որում ցույց է տվել շշմեցնող արդյունքը՝ նրան հաջողվել է նիհարել 45 կիլոգրամով։ «Հիմա ես ինձ ինքս ինձ նման եմ զգում։ Նույնիսկ եթե ինչ-որ բան անհնար է թվում, ես պարզապես սկսում եմ դրա վրա առավել ջանասիրաբար աշխատել»,- իր էջում գրել է աստղը։

Ալեք Բոլդուին

2018թ.-ին Ալեք Բոլդուինը բժիշկներից իմացել է նախադիաբետային վիճակի մասին ու որոշել ամբողջությամբ փոխել կենսակերպը։ Նա հրաժարվել է շաքարի օգտագործումից ու սկսել ֆիթնեսով զբաղվել։ Մի քանի ամիս առաջ երկրպագուները նկատել են արմատական փոփոխությունները՝ Բոլդուինը նիհարել է ու ավելի երիտասարդ տեսք ունի։

Քեյթ Հադսոն

Նախորդ տարի 40-ամյա դերասանուհին 3-րդ անգամ մայր է դարձել։ Քեյթը հաճախ էր հետեւորդներին ցույց տալիս՝ ինչպես է մայրությունը փոխում կնոջ մարմինը եւ խոստովանում էր, որ դեռեւս հեռու է իր իդեալական քաշից։ Իսկ մի քանի ամիս անց Հադսոնը ցույց է տվել համառ աշխատանքի արդյունքը՝ մարզումների ու սնվելու խելամիտ ծրագրի միջոցով նրան հաջողվել է նիհարել 15 կիլոգրամով։

Ֆիլիպ Կիրկորով

Ռուսական էստրադայի արքան կարողացել է նիհարել 40 կիլոգրամով։ Իհարկե, այս արդյունքի համար ժամանակ էր հարկավոր։ Նա նախ ազատվել է 30 կիլոգրամից, իսկ 2019թ.-ի ավարտին երկրօագուներին ուրախացրել նոր նվաճումով՝ մինուս 10 կիլոգրամ։ Սպորտ, դիետա, զարմացնելու ցանկություն. երգչի խոսքով՝ սրանք են նրա սլացիկության գաղտնիքները։

Արիել Ուինթեր

«Ամերիկյան ընտանիք» սիթքոմի աստղ Արիել Ուինթերը միշտ առանձնացել է փարթամ կազմվածքով եւ երբեք չի ամաչել ցույց տալ մարմինը՝ անկախ հեյթերների քննդատությունից։ Սակայն վերջերս Արիելը որոշել է փոխել իր արտաքին ու կտրուկ նիհարել է։ Ավելորդ քաշի հետ կապված խնդիրները նրան տանջել են հակադեպրեսանտների ընդունման պատճառով։ «Քաշը չէր հեռանում, ինչ էլ անեի»,- սոցիալական ցանցերում նշել է նա։ 2018թ.-ի ավարտին նրան հաջողվել է դեղամիջոցների ճիշտ համադրություն գտնել, եւ 2019թ.-ին Արիելը երկրպագուներին ներկայացել է թարմ տեսքով։

Ռոման Պապով

Անցած տարվա ամռան կեսին «Ոստիկանը Ռուբլյովկայից» սերիալի դերասան Ռոման Պապովը սոցիալական ցանցերում կիսվել է լուրջ նվաճումներով. դերասանին հաջողվել է ազատվել 40 կիլոգրամից։

Մրայա Քերի

Ամերիկացի երգչուհին ու պրոդյուսերը երկար տարիներ պայքարում է ավելորդ քաշի դեմ։ 2017թ.-ին նա գիրացել է մինչեւ 120 կիլոգրամ, եւ այդ ժամանակներից ի վեր երգչուհու ավելորդ կիլոգրամները դարձել են երկրպագուների ու հեյթերների ակտիվ քննարկման առարկան։ Մրայան բազմաթիվ հնարքների է դիմել՝ սլացիկ կազմվածք ունենալու համար, սակայն դրանիցից ոչ մեկը երկարաժամկետ արդյունք չի ապահովվել։ Եվ թվում է՝ Քերին աստիճանաբար հաղթում է այդ պայքարում. 2019թ.-ի երկրորդ կեսին նրա Instagram-յան էջում սկսել են լուսանկարներ հայտնվել, որոնք ուրախացնում են թե աստղին, թե նրա երկրպագուներին։

Ադել

2019թ.-ի գարնանը Ադելը բաժանվել է ամուսնուց։ Ամուսնալուծության գործընթացը տեւել է մինչեւ աշուն, իսկ արդեն ձմռանը երգչուհին երկրպագուներին ներկայացել է նոր կերպարով՝ նա նկատելիորեն նիհարել է, փոխել սանրվածքն ու շշմեցնող տեսք ունի։ Շատերը նույնիսկ չեն ճանաչել նրանց։

Քրիստիան Բեյլ

Քրիստիան Բեյլը կրկին նիհարել է։ Եվ կրկին դերի պատճառով։ Այս անգամ հանուն «Ford-ն ընդդեմ Ferrari» ֆիլմի։ Ու թեեւ դերասանը վստահեցնում էր, որ այլեւս էքսպերիմետներ չի անելու քաշի հետ հանուն կինոյի, իրադարձություններն այլ կերպ զարգացան։ Բեյլի խոսքով՝ նոր ֆիլմում նա մարմնավորում է մրցարշավորդի եւ պարզապես չէր կարողանում մտնել նեղ մեքենան։ Նա կրկին ստիպված է եղել դրսեւորել կամքի ուժը՝ պահանջվող ֆիզիկական վիճակին հասնելու համար։ Ընդհանուր առմամբ հարկավոր էր ազատվել մոտ 30 կիլոգրամից, որոնք նա հատուկ էր հավաքել «Իշխանություն» ֆիլմի համար։ Դե ինչ, մնում է միայն հիանալ դերասանի անձնվիրությամբ։

Հիլարի Դաֆ

2018թ.-ի հոկտեմբերին Հիլարդի Դաֆի ընտանիքում երկրորդ երեխան է ծնվել։ Ծննդաբերությունից հետո դերասանուհին գիրացել է եւ ստիպված եղել համառորեն աշխատել կազմվածքի վրա։ Նրա նպատակն էր վերադարձնել քաշը, որն ուներ, երբ երեխան մեկ տարեկան էր։ Հիլարին կարողացել է անել դա։

Սայմոն Քոուել

Բրիտանական շոու-բիզնեսի գլխավոր ներկայացուցիչներից մեկը, պրոդյուսեր եւ հեռուստահաղորդավար Սայմոն Քոուելը կարողացել է ավելորդ քաշից ազատվել անառողջ սնունդից հրաժարվելու միջոցով։ Նա բուսակեր է դարձել ու երկար ժամանակ է անցկացնում մարզասրահում։

Լոլիտա

Անցած տարվա կեսերին Լոլիտան բաժանվել է ամուսնուց՝ Դմիտրի Իվանովից։ Դրանից հետո երգչուհին կտրուկ կերպարանափոխվել է՝ ազատվելով մի քանի կիլոգրամից։ Պարզվում է՝ դա տեղի է ունեցել ոչ թե ապրումների, այլ հատուկ սննդակարգի միջոցով։

 

Լուսանկարները՝ Instagram, Adme.ru, Bauergriffin.com/East News,
William Perez/Image Press Agency/BWP Media/East News,
Samir Hussein, David M. Benett/Dave Benett/WireImage, 
Tarakanov Vadim, PacificCoastNews/East News, 
Mat Hayward/Getty Images for Sugar Factory American Brasserie, 
Joel Ryan/Invision/AP/East News, Paul Best/Getty Images, 
Michael Kovac/Getty Images for Adopt Together, 
Jaxon/MEGA/Mega Agency, SNK/246paps/EGA /Mega Agency/East News 
 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել