Նոր փաստեր են հայտնի դարձել բրիտանական The Prodigy Кита հայտնի խմբի մենակատար Կիտ Ֆլինտի մահվան մասին։ Պարզվում է՝ 49-ամյա երաժիշտը մահվանից 48 ժամ առաջ 5 կիլոմետր տարածություն է վազել։ Երաժիշտը տարածությունը հաղթահարել է 21 րոպե 22 վայրկյանում, եւ ավարտից հետո բարձր տրամադրություն է ունեցել, գրում է Daily Mail-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ The Prodigy-ի վոկալիստը եւ պարողը ինքնասպանություն է գործել։ Ֆլինտի մարմինը հայտնաբերվել է մարտի 4-ին՝ Էսեկս կոմսությունում գտնվող բնակարանում։ The Sun-ի տեղեկություններով՝ մահվանից մի քանի օր առաջ երաժիշտը վաճառքի է հանել բնակարանը 1,5 մլն ֆունտ ստերլինգով՝ կնոջ հետ ունեցվածքը կիսելու համար։ Երաժիշտի մaհվան օրը նրա կինը՝ Կաին, գտնվել է Ճապոնիայում։ Զույգն ամուսնացել է 2006թ.-ին, բայց տարիներ անց հարաբերություններում ճգնաժամ է սկսվել, եւ նրանք բաժանվել են։
Իմանալով ողբերգության մասին՝ The Prodigy-ի լիդերը՝ դիջեյ Լիամ Հաուլեթը, Instagram-ում հրապարակում է արել՝ խոստովանելով, որ չի կարող հավատալ տեղի ունեցածին։ «Տեղեկատվությունը համապատասխանում է իրականութանը։ Չեմ կարող հավատալ, որ իսկապես արտաբերում եմ սա, սակայն մեր եղբայր Կիտը հեռացել է կյանքից՝ ինքնասպանություն գործելով։ Ես շոկի մեջ եմ, անտանելի զայրացած եւ շփոթված, իսկ սիրտս կոտրված է… Հանգչիր խաղաղությամբ։ Քո եղբայր Լիամ»,- գրել է նա։
Երաժիշտի բազմաթիվ երկրպագուների խոսքով՝ Ֆլինտի մահվան պատճառով ավարտվեց «The Prodigy-ի մեծ եւ փառավոր պատմությունը»։ Նրանք խմբի մյուս անդամներին խնդրել են մահացած երգչի փոխարեն այլ անձի չհրավիրել՝ իրենց ստեղծագործության «ժառանգությունը չպղծելու համար»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին