Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմում գլխավոր դերակատար Դենիել Քրեյգը կվարի Rapide E Aston Martin էլեկտրամոբիլը։
Ըստ The Sun պարբերականի աղբյուրների նման որոշման հեղինակն ու նախաձեռնողը Բոնդի մասին սպասվող ֆիլմի ռեժիսոր Քերի Ֆուկունագան է, որն ակտիվ ելույթներ է ունենում շրջակա միջավայրի պահպանման մասին։ Ֆիլմի ստեղծողները վստահ են, որ «ժամանակն է Բոնդին նստեցնել մթնոլորտը ոչ մի կերպ չաղտոտող մեքենա»։
Ի դեպ, էլեկտրամոբիլին հատուկ ուշադրություն են դարձրել․ Rapide E պատրաստվում է ներգրավվել ֆիլմի հիմնական էքշն տեսարաննեից մեկում։ Բացի այդ, մեքենան հագեցած կլինի բարձր տեխնոլոգիական գաջետներով։ Ֆիլմի ստեղծողներն արդեն բանակացություններ են վարում Aston Martin-ի հետ։
Rapide E-ն Aston Martin-ի առաջին էլեկտրամոբիլն է, որի արժեքը սկսվում է 250հազար ֆունտ ստերլինգից։ Այն թողարկվել է ընդհամենը 155 օրինակով։
Առաջին անգամ Ջեյմս Բոնդը նստել է բենզինով շարժիչով Aston Martin-ի ղեկին «Goldfinger» ֆիլմում։
25-րդ ֆիլմում Ջեյմս Բոնդը Shatterhand աշխատանքային անունն ունի։ Նկարահանումները կսկսվեն ապրիլ ամսից։ Փետրվարին հայտնի էր դարձել, որ ֆիլմում բացասական գլխավոր դերը կկերտի «Օսկար»-ի մրցանակակիր Ռամի Մալեքը։ Ֆիլմը պլանավորվում է թողարկվել 2020թ․-ին։ Ըստ ասեկոսեների այս ֆիլմում Դենիել Քրեյգը վերջին անգամ կկերտի Ջեյմս Բոնդի դերը։
Աղբյուրը՝ Esquire
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում