Այսօր առավոտից լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ ապրիլի 2-ին կայանալիք Ստաս Միխայլովի համերգային ծրագիրը կազմակերպիչների անբարեխիղճ վերաբերմունքի պատճառով չեղարկվում է։ Հրապարակումները հղում էին կատարել արտիստի մենեջերին։
«Մեծ ափսոսանքով ստիպված ենք հայտնել, որ համերգի կազմակերպիչների անբարեխղճության եւ պայմանագրի պայմանները չկատարելու պատճառով Ստաս Միխայլովի մենեջմենթը որոշել է չեղյալ հայտարարել ապրիլի 2-ին Երեւանում (Հայաստան) նախատեսված համերգը», - ասվում է արտիստի մենեջմենթի կողմից տարածված հաղորդագրության մեջ։ Նշվում է նաեւ, որ երգիչն «իր կարիերայի ընթացքում ոչ մի համերգ չի չեղարկել սեփական կամքով»։
NEWS.am STYLE-ը կապ է հաստատել համերգի կազմակերպիչ՝ Մոսկվայում գտնվող «К-концерт» կազմակերպության հետ եւ մեզ հայտնեցին, որ «համերգի չեղարկման մասին Միխայլովի մենեջերների կողմից պաշտոնական հաղորդագրություն չեն ստացել»։ Ավելին, «պայմանագրի բոլոր կետերը կատարված են եւ խախտման մասին խոսք անգամ լինել չի կարող, այդ իսկ պատճառով տոմսերը դեռ ուժի մեջ են վաճառվում են սովորական ռեժիմով»։
Ավելի մանրամասն տեղեկություններ ամենայն հավանականությամբ կլինեն արդեն երկուշաբթի։ NEWS am. STYLE-ը կապի մեջ է կազմակերպիչ ընկերության հետ եւ Ձեզ պարբերաբար կտեղեկացնի նորությունների մասին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն