Երեխայի ծնունդից հետո փոխվում են թե կնոջ մարմինը, թե դրա ընկալումը, եւ շատերը սկսում են չսիրել իրենց կազմվածքը, հատկապես հետեւելով հայտնիների «իդեալական» լուսանկարներին։ Cosmo.ru-ն առանձնացրել է աստղերի, ովքեր չեն ամաչում ցույց տալ՝ ինչ տեսք ունեն իրականում։
Ռեգինա Տոդորենկո

Երգիչ Վլադ Տոպալովը եւ Ռեգինա Տոդորենկոն ծնողներ են դարձել նախորդ տարվա դեկտեմբերին։ Instagram-ի էջում Տոդորենկոն խոստովանում է, որ դժվարությամբ է համաձայնել ֆոտոշարքի մասնակցել ծննդաբերությունից ընդամենը 4 ամիս անց։ Նրան օգնել են ճիշտ սնունդը եւ յոգան։
Բեյոնսե

Փոք երաժշտության թագուհի Բեյոնսե Նոուլզը 2017թ․-ի հուլիսին լույս աշխարհ է բերել երկվորյակների։ Մեկ ամիս անց երգչուհու Instagram-ում նորածինների հետ լուսանկար հայտնվեց, իսկ կես տարի անց նա սկսեց պատրաստվել երաժշտական փառատոնի։ Քանի որ հղիության ընթացքը բարդ էր, երեխաների լույս աշխարհելու պահին Բեյոնսեն կշռում էր 98 կիլոգրամ։ Այդ միջոցառմանը պատրաստվելու համար նա ստիպված էր անցնել բուսակերության, հրաժարվել քաղցրից եւ այլյուրից, ինչպես նաեւ ալկոհոլից եւ հյութերից։ Իհարկե, հնարավոր չէր արդյունքի հասնել առանց սպորտի։
Աննա Սեդոկովա

«Վիա գրա» խմբի նախկին մասնակիցը երրորդ անգամ մայր է դարձել 2017թ.-ի ապրիլին։ Երգչուհին որդուն տվել է Հեկտոր անունը, եւ արդեն մայիսին՝ ծննդաբերությունից մեկ ամիս անց, հպարտացել սլացիկ կազմվածքով։
Եվա Լոնգորիա

Եվա Լոնգորիան եւ նրա ամուսինը՝ բիզնեսմեն Խոսե Բաստոնը, առաջին անգամ ծնողներ են դարձել նախորդ տարի։ Զույգը երեխային Էնրիկե է անվանել։ Հարցազրույցներից մեկում 43-ամյա դերասանուհին պատմել է, որ յոգա շատ է սիրում, սակայն կազմվածքը վերադարձնելու համար ստիպված է եղել դիմել ուժային մարզումների։ Լուսանկարն արվել է ծննդաբերությունից 6 ամիս անց։
Իրինա Շեյք

Իրինա Շեյքը մայր է դարձել 2017թ.-ի մարտին։ Թոփ մոդելն ու նրա ամուսինը՝ հոլիվուդյան դերասան Բրեդլի Քուփերը, դստերն անվանել են Լեա։ Շեյքը հղիության ընթացքում ցուցադրությունների էր մասնակցում։ Ինչպես մյուս մոդելները, նա բավական արագ վերադարձրեց կազմվածքը։
Քայլի Ջեններ

20-ամյա Քայլի Ջենների դուստրը՝ Սթորմին, ծնվել է 2018թ.-ին։ 9 ամիսների ընթացքում Ջենները թաքցրել է հղիության փաստը, ավելի ուշ ներողություն խնդրել երկրպագուներից։ Ծննդաբերությունից մեկ ամիս անց Քիմ Քարդաշյանի քույրը խոստովանել է, որ հպարտանում է փոքրիկ փորիկով եւ նույնիսկ լողագեստով լուսանկար հրապարակել։
Ռիտա Դակոտա

Ռիտա Դակոտան դստերը՝ Միային, լույս աշխարհ է բերել 2017թ.-ին։ Ընդամենը 4 ամիս անց նա լողափին արված լուսանկար հրապարակեց՝ ցուցադրելով՝ ինչպես է փոխվել մարմինը հղիությունից հետո։ Ցելյուլիտից եւ ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար նա խորհուրդ է տալիս ճիշտ սնվել եւ ավելի շատ քայլել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ