1. Մագնիսական կանայք միշտ դրական են տրամադրված: Իսկ դրական տրամադրությունն ընտրություն է, որը ցանկալի կանայք անում են ամեն օր: Այո, երբեմն նրանք ուժերի անկում են ունենում, տրամադրության բացակայություն, իսկական դեպրեսիա, բայց ընդհանուր առմամբ նման կանայք հավատում են ավելի լավին:
2. Նրանք պատասխանատվություն են ստանձնում: Ավելի հեշտ է դրականորեն տրամադրված եւ երջանիկ լինել, երբ վստահ ես, որ ամեն ինչ քո վերահսկողության տակ է, որ դու ինքդ ես պատասխանատու կյանքիդ համար: Երբ մարդ ես փնտրում, որ մեղադրես քո անհաջողությունների համար, դա բոլորովին գրավիչ չէ, որովհետեւ այդպես դու բացասական լիցքեր ես ճառագում, որոնք ուրիշները ստիպված են իրենց վրա վերցնել:
3. Նրանք ջանքեր են գործադրում երջանիկ լինելու համար: Մագնիսական կինն իրեն հենց այնպես չի խաբում եւ համոզում, թե ամեն ինչ լավ է: Նա անում է ամեն հնարավորը, որպեսզի իրոք այդպես լինի: Չնայած, հանուն արդարության պետք է ասել, որ շատ բան կախված է նաեւ մոտեցումից եւ աշխարհայացքից, բայց այդ մասին արդեն խոսել ենք առաջին կետում:
4. Նրանք ուրիշների մեջ լավն են տեսնում: Հարաբերություններն անհամեմատ ավելի բարդ են, երբ դու անընդհատ փորձում ես որեւէ վատ բան հայտնաբերել, բացահայտել նրա շահադիտական մտադրությունները եւ այլն: Եթե վստահ ես, որ ձեր միջեւ ամեն ինչ չի կարող ԱՅԴՔԱՆ լավ լինել, գիտե՞ս ինչ: Իրոք էլ չի լինի:
Նույնիսկ եթե որեւէ վատ բան է լինում, ցանկալի կինը չի սկսում անմիջապես մեղավոր փնտրել, չի մտածում, որ տղամարդը դիտավորյալ է վատ բան արել, այլ տեղի ունեցողի օբյեկտիվ պատճառներ է փնտրում:
5. Նրանց համար կարեւոր են անձնական աճն ու նպատակները: Երբեմն մարդիկ հուզվում են նրանից, որ իրենց իբր անհրաժեշտ է սեփական երազանքները զոհաբերել հանուն հարաբերությունների եւ ընտանիքի: Բայց դա շատ հեռու է ճշմարտությունից: Ուղղակի անհրաժեշտ է գտնել այնպիսի հարաբերություններ, որոնք կհամապատասխանեն ձեր երազանքներին, եւ այնպիսի մարդու, որը ձեզ միայն կաջակցի իրականացնել ձեր երազանքները: Ձեր զուգընկերոջից բացի, ուրիշ որեւէ բանի հանդեպ կիրք ունենալն օգնում է հարաբերություններում: Այն ձեզ պաշտպանում է ձանձրույթից:
6. Նրանք խնամում եւ հետեւում են իրենց։ Գուցե այնքան էլ պատշաճ եւ ճիշտ չէ այդպես ասելը, բայց մինչեւ ձեր մարմնում ձեզ վստահ չզգաք, մինչեւ չսիրեք այն, ցանկալի չեք լինի: Եվ որքան էլ չուզենանք նայել ճշմարտության աչքերին, ավելի լավ է` մեզ կարգի բերել եւ ճիշտ սնվել, քան գնալ ինքնագնահատականի բարձրացման թրեյնինգների: Դա չի նշանակում, թե մենք պիտի թոփ-մոդելի նման իդեալական լինենք, բայց պիտի ջանանք սեփական հնարավորությունների սահմաններում հնարավորինս լավ տեսք ունենալ:
Աղբյուրը՝ Soulpost
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին