«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Ես հավերժ միայնակ եմ». Լեդի Գագա

12:25, 28 մարտի

Ամերիկյան հայտնի երգչուհի, «Գրեմմիի» մրցանակակիր Լեդի Գագան այսօր՝ մարտի 28-ին, նշում է ծննդյան 33-ամյակը: Գագայի երաժշտական կարիերան սկսվել է ակումբային ելույթներից, մինչեւ որ նրան նկատել է պրոդյուսեր Վինսենթ Հերբերթը, որի օգնությամբ էլ երգչուհին պայմանագիր է կնքել Streamline Records ստուդիայի հետ:

Իր առաջին ձայնասկավառակը` Tha Fame-ը, Լեդի Գագան թողարկել է 2008 թ-ին: Այն ներառում էր հիթային ստեղծագործություններ եւ հեշտությամբ արժանացավ քննադատների հավանությանը: Այդ ձայնասկավառակից հատկապես հայտնի դարձան Poker Face, Love Game, Paparazzi եւ Just Dance երգերը:

Գագան աչքի է ընկնում ոչ միայն իր վոկալային տվյալներով, այլեւ յուրահատուկ ոճով: Իր կերպարը ստեղծելիս երգչուհին ոգեշնչվել է Մայքլ Ջեքսոնից, Մադոննայից, Queen-ից եւ Դեւիդ Բոուիից:

Այսօր ներկայացնում ենք երգչուհու հայտնի մտքերից մի քանի մեջբերումներ

«Երաժշտությունն աշխարհի ամենահզոր ուժերից մեկն է: Կապ չունի, թե ինչ ռասա, հավատք, ազգություն կամ սեքսուալ պատկանելիություն ունես, այն կարողանում է միավորել բոլորին»:

«Ես ինձ թույլ եմ տալիս ձախողումներ, ես ինձ թույլ եմ տալիս բաժանումներ: Ես չեմ վախենում իմ թերություններից»:

«Ես տարբեր ճանապարհներ եմ փնտրել ինձ բուժելու համար, մինչեւ որ հասկացել եմ՝ լավագույն դեղամիջոցը բարությունն է»:

«Եթե ինձ հարցնեն, թե ինչ եմ ես ցանկանում անել, կպատասխանեմ, որ չեմ ցանկանում լինել հայտնի մարդ, ես ուզում եմ փոփոխություններ ստեղծել»:

«Որքան տորթը քաղցր է, նույնքան դառը կարող է լինել դոնդողը»:

«Պարտադիր չէ շատ փող ունենաս, որպեսզի շքեղ բուրես»:

«Ես վստահ եմ, որ յուրաքանչյուր մարդ ունի հեղափոխականի հոգի: Մենք պետք է այս աշխարհն ավելի լավ վայր դարձնենք ու օգուտ քաղենք դրանից»:

«Ես հավերժ միայնակ եմ»:

«Ես աստվածուհի չեմ, որը երկնքից է իջել, որպեսզի երգի փոփ երաժշտության մեջ, ես այն մարդկանցից չեմ, որին պետք է ամեն օր ասեն, թե որքան հիասքանչ է նա եւ պարտադիր համբուրեն»:

«Իմ ամբողջ կյանքի ընթացքում ես զգացել եմ դեպրեսիա եւ տագնապ»:

Լուսանկարները՝ Facebook-ից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել