Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հաճախ է իր հետեւորդներին մտածել ստիպող հարցեր ուղղում… Վերջին թեմաներից մեկը՝ ով է լավ ապրել Խորհրդային միության տարիներին։ Մանկության տարիներին արված լուսանկարի մեկնաբանություններում Սիմոնյանը գրում է, թե ինչպիսին էր ԽՍՀՄ-ն իր եւ սկեսրոջ՝ Լաուրա Գեւորգյանի՝ ռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի կնոջ համար։
Посмотреть эту публикацию в Instagram
«Վաղուց եմ նկատել, որ մեր երկրում տարբեր մարդիկ տարբեր հիշողություններ ունեն 80-ականների մասին։ Ինձ համար ուշ 80-ականները հերթեր էին ամեն բանի համար՝ հացի, կաթի, իսկ երբ փողոցի ծորակում ջուրը վերջանում էր, նաեւ ջրի համար, որոնք 3 լիտր տարողությամբ գլանանոթների, թիթեղամանների եւ տարաների մեջ լցնում էին մի քանի թաղամաս այն կողմ։ Երբ մայրիկը մեզ արթնացնում է առավոտյան ժամը 4-ին, որովհետեւ հարկավոր էր հերթ կանգնել կարագի համար… մի մարդու 2 տուփ են տալիս, նշանակում է՝ երեքիս կտան 6-ը։ Դա կրասնոդարյան համեղ շուկան է, ուր կա ամեն ինչ, սակայն մենք այնտեղ չենք գնում, քանի որ շատ թանկ է։
Посмотреть эту публикацию в Instagram
Դա զզվելի մսի կտորներ են ամսվա ընթացքում մեկ անգամ ծանոթ հայի մոտ։ Դրանք ցանկացած խանութի դատարկ դարակներն են, դարակներ, որոնց վրա կանաչ ոլոռ, թթու լոլիկ, չորամրգերից պատրաստված կոմպոտ եւ խմելի-սունելի էր դրված»,- հիշում է Մարգարիտա Սիմոնյանը։ Նա հիշել է նաեւ հանգստայան օրերին եւ ամռանը տատիկի ամառանոցում՝ Ադլերում աշխատանքը։ RT-ի գլխավոր խմբագիրը պատմել է, որ պանիր եւ երշիկ տանը լինում էին բացառապես տոն օրերին՝ «հյուրերի համար, որպեսզի ամոթ չլինի»։ Նրա համար ԽՍՀՄ-ը տարվա ընթացքում մեկ անգամ Սվերդլովսկից ժամանակող պապիկի քույրն էր, իսկ նրա ճամպրուկում բանան ու արքայախնձոր կային։
«Մեզանից ոչ ոք երբեք քաղցած չի եղել, սակայն 80-ականներին Կրասնոդարում մթերքը դժվարությամբ էր գտնվում եւ միանման էր։ Իսկ սկեսուրս այդ ժամանակ ապրում էր Մոսկվայում եւ Երեւանում՝ հայտնի ռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի ընտանիքում։ Եվ ոչ մի նման բան չի հիշում։ Նրա աշխարհում այդ ժամանակ ամեն առավոտ սերվելատ, խոզապուխտ եւ պանիր կային։ Հարցում եմ առաջարկում՝ 1-ին՝ ովքեր են ապրել 80-ականաններին իմ ընտանիքի նման, 2-րդ՝ ովքեր սկսերոջս ընտանիքի նման։ Մեկնաբանություններում, խնդրում եմ նշեք, թե որ քաղաքում էր դա»,- գրել է Սիմոնյանը։
Հետեւորդները երկու խմբի են բաժանվել. մի մասին Խորհրդային միությունը դրախտ է թվացել, մյուսները մինչ այժմ անկեղծորեն ատում են այդ համակարգը… Իսկ ի՞նչ եք կարծում դուք։ Այդ տարիներին լա՞վ եք ապրել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը