Արեւահարության դեմ քսուքը մաշկը պաշտպանում է արեւի ճառագայթների բացասական հետեւանքներից, հանում է գրգռվածությունը: Այս միջոցը նաեւ նպաստում է հանգիստ եւ համաչափ արեւահարվել: Այդ մասին երազում են բոլոր կանայք: Եվ որքան մոտենում է լողափային սեզոնը, այնքան մեծանում է ծովափ կամ գոնե Սեւան գնալու ցանկությունը:
Արձակուրդային շրջանի մեկնարկի հետ արեւահարության դեմ կրեմը դառնում է մաշկի խնամքի հրատապ միջոցներից մեկը: NEWS.am STYLE-ը որոշեց պարզել, թե ինչպիսի կրեմներ եւ ինչ գնով կարելի է ձեռք բերել Երեւանի խանութներում:
Երեւանում ներկայացված են տարբեր ապրանքանիշեր. Nivea, Garnier, Loreal եւ այլն: Արեւահարության համար կրեմների միջին արժեքը 4.500 դրամ է: Էժան չէ, բայց պետք չէ մտահոգվել: Կան ավելի քիչ հայտնի ապրանքանիշեր՝ ավելի ընդունելի գնով (1.500-3.000 դրամի սահմաններում):
Ցավոք, կան մարդիկ, որոնց արեւահարվելը հակացուցված է: Նրանց օգնության կհասնի արեւահարության դեմ կրեմը: Դրանք օգտագործելով կհանգստանաք՝ չվախենալով, որ արեւայրուք կստանաք: Նման կրեմները նույնպես խանութներում շատ են: Հետաքրքիր է, որ արեւահարության դեմ կրեմները եւ լոսյոններն ավելի թանկ են, քան արեւահարության համար միջոցները: Դրանց միջին արժեքը 6.500 դրամ է: Ի դեպ, որոշ սուպերմարկետներ հիմա այն զեղչով են վաճառում:
Եվ այսպես, ծով ուղեւորվելիս մի մոռացեք ձեզ հետ վերցնել արեւահարության համար եւ դրանից պաշտպանող կրեմներ՝ կախված ձեր մաշկի առանձնահատկությունից եւ նախընտրությունից: Դրանք կարելի է գտնել կոսմետիկայի խանութներում, սուպերմարկետներում, դեղատներում եւ նույնիսկ սովորական կենցաղային ապրանքների խանութներում: Արտադրողները հոգացել են, որ ձեր հանգիստն անթերի դառնա:
Ռուզաննա Մանուկյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ