Օրերս ռուսական «Лучше всех» հաղորդման շրջանակում մեր հայրենակիցների՝ Անահիտ եւ Բորիս Ադամյանների ելույթը, որի ընթացքում քույրն ու եղբայրը ցուցադրեցին Լեդի Գագայի եւ Բրեդլի Քուփերի Shallow կատարման իրենց նմանակումը, բուռն էմոցաներ եւ հիացմունք առաջացրեց հեռուստադիտողի շրջանում: Հաղորդավար Մաքսիմ Գալկինը, նույնիսկ, նկատեց. «Սա մեր պատասխանն էր Հոլիվուդին»:
Եթե 9-ամյա Բորիսը շատերի համար բացահայտում էր, ապա նրա քույրը՝ 15-ամյա Անահիտը, արդեն հայտնի է երաժշտական ամենահեղինակավոր նախագծերից՝ «Մանկական Եվրատեսիլ» եւ «Նոր Ալիք», որոնց շրջանակում տաղանդավոր երգչուհին ներկայացրել է Հայաստանը: Իսկ երբ շատերն իմացան, որ Անահիտն ու Բորիսը հանրահայտ դերասան եւ հումորի վարպետ Աշոտ Ղազարյանի թոռնիկներն են, արդեն պարզ դարձավ, թե ումից են նրանք ժառանգել բեմի հանդեպ սերն ու տաղանդը:
NEWS.am STYLE-ը կապ է հաստատել Սոչիում բնակվող Անահիտի հետ ու զրուցել բուռն քննարկման արժանացած իրենց ելույթի, Instagram-ում տեղադրվող cover-ների եւ, իհարկե, հաղորդումից հետո հանրահայտ պապիկի արձագանքի մասին:
Նախ՝ նշենք, որ «Лучше всех»-ի ընթացքում հնչած ելույթը Անահիտի ու Բորիսի առաջին համատեղ աշխատանքը չէր: Քույրն ու եղբայրը Instagram-ի օգտատերերին վաղուց են հայտնի իրենց գեղեցիկ cover-ներով: Անահիտը նշում է, որ երգերի ընտրությունը հիմնականում հենց ինքն է անում, քանի որ արդեն հասցրել է հասկանալ, թե իրենց հետեւորդների շրջանում որ երգերն են առավել սիրված ու պահանջված: Իսկ մրցույթին տաղանդավոր ազգականները մասնակցել են հենց «Лучше всех» հաղորդման հրավերով.
«Մրցույթին մասնակցելու որոշումը ոչ մերն էր, ոչ էլ մեր մայրիկինը: Հաղորդման աշխտակիցներն էին մեր տեսանյութերը նկատել Instagram-ում, հավանել էին եւ հրավիրել մասնակցելու հաղորդմանը»,-ասում է երիտասարդ երգչուհին՝ հավելելով. «Մինչ Մոսկվա մեկնելը մեզ արդեն ուղարկել էին երգի մինուսը, որպեսզի մենք տանը պարապեինք: Իհարկե, աշխատեցինք երգի վրա, բացի այդ՝ Մոսկվայում էլ երկու օր ունեինք փորձի համար, որպեսզի պարապեինք նաեւ վոկալի ուսուցչի հետ»:
Ինչ վերաբերում է այս շրջանում այլ հեղինակավոր մրցույթներին մասնակցեկլուն՝ 15-ամյա երգչուհին նշում է՝ առայժմ իր տարիքը չի համապատասխանում որեւէ մրցույթի.
«Սպասում եմ, որ լրանա 17-ամյակս, որպեսզի մասնակցեմ տարբեր լավ ու հետաքրքիր մրցույթների»:
Խոսելով 9-ամյա եղբոր երաժշտական հետաքրքրությունների մասին՝ Անահիտն ասում է, որ Բորիսը միշտ էլ սիրել է երգել: Տղան հաճախ փորձել է կրկնել հենց փորձառու քույրիկի երգելաոճը, Անահիտն էլ դեմ չի եղել նրան օգնել եւ խորհուրդներ տալ:
«Մի օր միասին նստած էինք, երբ ես որոշեցի միացնել տեսախցիկն ու մենք սկսեցինք երգել: Տեսանյութը տեղադրեցի Instagram-ի իմ էջում, ու չէինք սպասում ոչ մի մեծ արձագանքի, բայց ամեն ինչ սպասվածից էլ լավ ստացվեց»,-պատմում է Անահիտը՝ նշելով, որ եղբորն ամեն հարցում աջակցում է.
«Երբ ինքը սխալներ է անում, ես դրանք ուղղում եմ, եւ նա շարունակում է երգել արդեն իմ ուղղած տարբերակով»:
Ինչպես ցանկացած պապիկ՝ բնականաբար Աշոտ Ղազարյանն էլ հպարտանում է թոռնիկների բոլոր հաջողություններով.
«Պապիկս միշտ ասում է, որ պետք է չանտեսել հանդիսատեսին եւ միշտ լինել հարգալից նրանց նկատմամբ: Ինչ վերաբերում է «Лучше всех»-ում մեր ելույթին՝ ինչպես բոլոր պապիկները, նա եւս շատ հպարտանում է մեզանով եւ նրա դուրը շատ է եկել մեր կատարումը»:
Ի դեպ, բացի նոր cover-ներից Անահիտն իր հետեւորդներին շուտով կներկայացնի նոր ստեղծագործություն.
«Վերջերս Մոսկվայում ձայնագրել եմ նոր երգ եւ շուտով կնկարահանենք տեսահոլովակ դրա հիման վրա: Հուսով եմ՝ հանդիսատեսին դուրը կգա»:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն