39-ամյա Քորթնի Քարդաշյանը հանգստի համար անսովոր վայր է ընտրել։ Արեւի եւ լողափի փոխարեն նա ընտրել է ձյունառատ Ֆինլանդիան։
Քիմ Քարդաշյանի ավագ քույրը շատ շուտով կդառնա 40 տարեկան։ Իսկ տարեդարձից առաջ նա որոշել է ինչպես հարկն է հանգստանալ։ Հեռուստաաստղն իր Instagram-ում կիսվել է ճամփորդության կադրով, որտեղ ետեւի ֆոնին երեւում է բնությունը։ Քորթնին չի վախեցել ցրտից եւ ոսկեգույն բիկինիով ջակուզիում ֆոտոշարք է իրականացրել։ Լուսանկարին կից նա կարճ մեկնաբանություն է թողել՝ ֆիններեն բարեւելով իր հետեւորդներին․ «Ողջույն»։
Հետեւորդները գնահատել են կադրը՝ Քորթնիին անվանելով Քարդաշյան-Ջեններ ընտանիքի ամենագեղեցիկ անդամը։ Ոմանք էլ շտապել են շնորհավորել աստղին տարեդարձի առթիվ, որն ապրիլի 18-ին է։
«Ֆինլանդիայի թագուհի», «Քույրերից ամենալավը», «Երանի ես էլ նման կազմվածք ունենայի», «Գեղեցկուհի ես, իսկ տեսքդ հիանալի», - մեկնաբանություններում գրել են նրա հետեւորդները։
Աղբյուրները հայտնել են, որ Քորթնիին ճամփորդության ժամանակ ընկերակցել է նրա նախկին ամուսին, երեխաների հայր Սքոթ Դիսիկն ու նրա նոր ընկերուհի Սոֆիա Ռիչին։ Հայտնիներից ոչ ոք չի բարձրաձայնում դրա մասին, սակայն ավելի վաղ 20-ամյա մոդելը կիսվել էր մի լուսանկարով, որն, ըստ ամենայնի արված էր ձյունառատ Ֆինլանդիայում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար