Պավել Պրիլուչնիի կինը՝ 30-ամյա դերասանուհի Ագաթա Մուցենիեցեն, հաջողությամբ վարում է YouTube-յան իր վիդեոբլոգը, նրա ալիքին բաժանորդագրված է մոտ 495 հազար հետեւորդ։ Նա հոլովակներ է տեղադրում իր ընտանիքի եւ ամուսնու՝ 31-ամյա դերասան Պավել Պրիլուչնիի հետ հարաբերությունների մասին։ Դերասանուհին ցուցադրում է՝ ինչպիսի վարքագիծ է դրսեւորում ամուսինը տանը եւ տարբեր մայրցամաքներում ճանապարհորդությունների ընթացքում։
Դերասանուհին ռոք երաժիշտ եւ հաղորդավար Անդրեյ Մակարեւիչի հյուրն է եղել, որը եւս սկսել է յուրացնել YouTube-ը. «Машина времени» խմբի լիդերը վարում է «Смак» շոուն։ Ռոք երաժիշտը հրավիրել էր Ագաթա Մուցենիեցեին, որը հետեւորդների վերաբերյալ զրույցի ընթացքում անթաքույց տխրությամբ նշել է Քսենիայի հաջողությունը։
«Սոբչակն այժմ բուռն կերպով մուտք է գործել YouTube։ Եվ նրա մոտ վատ չի ստացվում։ Լավ դիտումներ ունի։ Իհարկե, վեճեր կան, որ նա շատացնում է իր դիտումները»,- պատմել է Մուցենիեցեն։
Նա պարզաբանել է, որ ալիքի որակը ստուգվում է լայքերի եւ դիտումների հարաբերակցությամբ։ Ագաթայի կարծիքով՝ եթե ամեն բան ազնիվ է, դիտումների քանակից գոնե 10 տոկոս լայք կլինի։ Դերասանուհին հավաստիացրել է, որ երբեք չի ավելացրել դիտումները։ «Կարծում եմ՝ դա զառանցանք է։ Ինչո՞ւ։ Խաբում ես ինքդ քեզ. «Օ, ես միլիոնավոր դիտումներ ունեմ»։ Դրանցից 500 հազարը ավելացված է»,- ասել է Պավել Պրիլուչնիի կինը։
37-ամյա հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը YouTube-յան իր ալիքը վարում է ընդամենը երկու ամիս։ Ռուսաստանի նախագահի նախկին թեկնածուն իսկապես հսկայական արշավ է անցկացրել։ Սոբչակը սկանդալային ծրագրեր է նկարահանում, որոնք ակտիվորեն քննարկվում են հանրության շրջանում։ Այսպես, նախկին ընկերուհու՝ Անաստասիա Վոլոչկովայի տանը նկարահանված հաղորդումն ավելի քան 2,8 մլն դիտում ունի։ Սոբչակը խոստովանում է, որ այսպիսի պրովոկացիաներ անում է գովազդի համար։ Այս ամենի արդյունքում նրա ալիքին բաժանորդագրված է 458 հազար օգտատեր։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ