«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Սոբչակն արհեստականորեն ավելացնո՞ւմ է Youtube-ի լայքերը. Պրիլուչնիի կինը հայտարարություն է արել

13:06, 15 ապրիլի

Պավել Պրիլուչնիի կինը՝ 30-ամյա դերասանուհի Ագաթա Մուցենիեցեն, հաջողությամբ վարում է YouTube-յան իր վիդեոբլոգը, նրա ալիքին բաժանորդագրված է մոտ 495 հազար հետեւորդ։ Նա հոլովակներ է տեղադրում իր ընտանիքի եւ ամուսնու՝ 31-ամյա դերասան Պավել Պրիլուչնիի հետ հարաբերությունների մասին։ Դերասանուհին ցուցադրում է՝ ինչպիսի վարքագիծ է դրսեւորում ամուսինը տանը եւ տարբեր մայրցամաքներում ճանապարհորդությունների ընթացքում։

Դերասանուհին ռոք երաժիշտ եւ հաղորդավար Անդրեյ Մակարեւիչի հյուրն է եղել, որը եւս սկսել է յուրացնել YouTube-ը. «Машина времени» խմբի լիդերը վարում է «Смак» շոուն։ Ռոք երաժիշտը հրավիրել էր Ագաթա Մուցենիեցեին, որը հետեւորդների վերաբերյալ զրույցի ընթացքում անթաքույց տխրությամբ նշել է Քսենիայի հաջողությունը։

Агата Муцениеце и Павел Прилучный

«Սոբչակն այժմ բուռն կերպով մուտք է գործել YouTube։ Եվ նրա մոտ վատ չի ստացվում։ Լավ դիտումներ ունի։ Իհարկե, վեճեր կան, որ նա շատացնում է իր դիտումները»,- պատմել է Մուցենիեցեն։

Նա պարզաբանել է, որ ալիքի որակը ստուգվում է լայքերի եւ դիտումների հարաբերակցությամբ։ Ագաթայի կարծիքով՝ եթե ամեն բան ազնիվ է, դիտումների քանակից գոնե 10 տոկոս լայք կլինի։ Դերասանուհին հավաստիացրել է, որ երբեք չի ավելացրել դիտումները։ «Կարծում եմ՝ դա զառանցանք է։ Ինչո՞ւ։ Խաբում ես ինքդ քեզ. «Օ, ես միլիոնավոր դիտումներ ունեմ»։ Դրանցից 500 հազարը ավելացված է»,- ասել է Պավել Պրիլուչնիի կինը։

37-ամյա հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը YouTube-յան իր ալիքը վարում է  ընդամենը երկու ամիս։ Ռուսաստանի նախագահի նախկին թեկնածուն իսկապես հսկայական արշավ է անցկացրել։ Սոբչակը սկանդալային ծրագրեր է նկարահանում, որոնք ակտիվորեն քննարկվում են հանրության շրջանում։ Այսպես, նախկին ընկերուհու՝ Անաստասիա Վոլոչկովայի տանը նկարահանված հաղորդումն ավելի քան 2,8 մլն դիտում ունի։ Սոբչակը խոստովանում է, որ այսպիսի պրովոկացիաներ անում է գովազդի համար։ Այս ամենի արդյունքում նրա ալիքին բաժանորդագրված է 458 հազար օգտատեր։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել