Ապրիլի 15-ին Ֆրանիսայում հրդեհ է բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում։ Հրդեհի արդյունքում, որն արագորեն տարածվել է շենքում, փլվել է տաճարի սրածայր աշտարակը, փլուզվել՝ տանիքը։ Տաճարի գլխավոր կառուցվածքը փրկվել է։
Լուրջ անհանգստություն էր առաջացնում Նոտր Դամի գանձարանը, որտեղ արժեքավոր սրբություններ էին պահվում։ Տաճարի ներկայացուցիչներն անհանգստանում էին, որ կրակը կարող է տարածվել շենքի ներսում, եւ բոլոր արժեքավոր ցուցադրանմուշներն առհավետ կկորչեին։
![]()
Փրկարարական օպերացիայի ընթացքում հաջողվել է տաճարից դուրս բերել սրբությունները, այդ թվում Հիսուս Քրիստոսի փշե պսակը։

Այն 1238թ.-ին գնել է Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս IX-ը։ Մեկ տարի անց նա այն փոխանցել Նոտր Դամ։ Մինչ ֆրանսիական հեղափոխությունն այն պահպանվում էր Սենտ Շապել մատուռում, ինչից հետո փոխանցվել է Փարիզի Աստվածամոր տաճարի գանձարան։
Ոչ պակաս արժեքավոր է նաեւ կենարար խաչի մի մասը, որին խաչել են Հիսուսին, ինչպես նաեւ մեխը, որով նրան գամել են խաչին։

Այն մասին, որ սրբություններն անվնաս են, Twitter-ում հայտնել է Փարիզի քաղաքապետ Աննա Իդալգոն։ Նրա խոսքով՝ հրդեհաշեջները շղթա են կազմել եւ իրերը դուրս բերել տաճարից։
16 պղնձե արձաններ հրաշքով խուսափել են հրդեհից։ Մի քանի օր առաջ դրանք դեմոնտաժի են ենթարկվել վերականգնման համար։ Դրանք Նոտր Դամ պետք է վերադարձվեին 2022թ.-ին։

Տաճարում պահվում էին նաեւ այլ արժեքավոր իրեր, որոնք ֆիզիկապես հնարավոր չէր դուրս բերել։ Խոսքը 1600-1700-ական թվականների՝ ավելի քան 70 նկարների մասին է, որոնք պատկերում են առաքյալների արարքները Նոր կտակարանից։ Նոտր Դամի ամենահայտնի կտավներից մեկը նկարիչ Ժան Ժուվենեի La Visitation աշխատանքն է, որում պատկերված են կույս Մարիամը եւ հրեշտակները։ Հայտնի չէ նաեւ եզակի վինտաժների ճակատագիրը. հնարավոր է՝ ապակին պայթել է հրդեհի պատճառով։

Ենթադրվում է, որ La Rosace Nord վիտրաժը պահպանվել է։ Առավել շատ տեղեկատվություն, թե ինչն է տուժել տաճարի ներսում, հայտնի կլինի ավելի ուշ, երբ փորձագետները կկարողանան մուտք գործել տաճար եւ գնահատել ավերածությունների մասշտաբը։

Աղբյուրը՝ Buro24/7
Լուսանկարները՝ RT,
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 9 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ19:37, 8 նոյեմբերի
Հայկական ԴՆԹ-ն լյուքսի աշխարհում. Petrossian խավիարից մինչև Schiaparelli-ի սվիտեր18:22, 8 նոյեմբերի
Թույլ նյարդեր ունեցողների համար չէ. լոգանքի տհաճ սովորությունը կօգնի ավելի հազվադեպ հիվանդանալ16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի

09:00, 8 նոյեմբերի
Wine Scope. Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար