Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնում այսօր հատուկ նշանակության համերգային ծրագիր էր: Սուսաննա Բարսեղյանի հեղինակային երեկոյի ընթացքում հայտնի հայ երգիչները ելույթ ունեցան երգարվեստում իրենց քայլերը ձեռնարկող փոքրիկների հետ: Երգերը նվիրված էին մայրիկներին, իսկ հանդիսատեսի առաջին շարքերում տարբեր ծերանոցներից հրավիրված տատիկներն էին, որոնց էլ նվիրված էր համերգային ծրագիրը: Բարեգործական երեկոն կազմակերպել էր «Կողքիդ եմ» տարեցների աջակցության հասարակական կազմակերպությունը: Համերգի ընթացքում հնչաց բոլոր երգերը զետեղված են մեկ ձայնասկավառակի մեջ, որի վաճառքից ստացված հասույթն ուղղվելու է ի աջակցություն Հայաստանի ծերանոցներին:
«Ծերանոցներին նվիրված ծրագրեր իրականացնում ենք արդեն 4 ամիս շարունակ: Տեսնելով այնտեղի բնակիչների՝ տատիկների ու պապիկների ոգեւորությունը՝ մենք ինքներս էլ ենք որգեւորվում: Ունենք նաեւ այլ ծրագրեր, որոնք կյանքի կկոչվեն հետագայում»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց «Կողքիդ եմ» կազմակերպության նախագահ Գայանե Պողոսյանը, իսկ կազմակերության համահիմնադիր Լիլիթ Հախինյանը հավելեց. «Կփորձենք նաեւ միջազգային փորձ կիրառել մեր գործունեության մեջ, եւ մեր ծերանոցները կլինեն ավելի կյանքով լեցուն վայրեր ու ոչ մեկիս աչքերում այլեւս արցունք չի լինի ծերանոց ասելիս»:
Նախկինում տարեցներին նվիրված նմանատիպ նախաձեռնություն չէր եղել: Հեղինակները նշում են՝ իրենց հենց այդ փաստն է ուղղորդել նման գործունեություն ծավալելուն, որպեսզի ծերանոցի բնակիչներն այլեւս չլինեն անտեսված եւ աննկատ:
Ծերանոցներին աջակցելու նախաձեռնությանը միացել են հայկական շոու-բիզնեսի հայտնիներից շատերը, որոնց տեսնելիս՝ տատիկներն ու պապիկներն առանձնակի երջանկությամբ են լցվում: Նրանց շարքում է նաեւ դերասանուհի Շուշաննա Թովմասյանը, որին եւս հանդիպեցինք համերգի ընթացքում:
«Նման նախաձեռնությունները պետք է շատ լինեն, որքան շատ լինեն, այնքան շատ մարդկանց կհասցնենք ուրախացնել, մասնավորապես ծերերին: Իսկապես, նրանց հանդեպ կա անտեսվածություն, որն ավելի շատ գալիս է ժամանակային ոչ ճիշտ բաշխումից, բայց չպետք է մոռանալ նաեւ այն խավի մասին, որը որ թիրախում է գտնվում: Հաշվի առնելով իրենց տարիքն ու այն փաստը, որ գնալով տատիկներն ու պապիկներն ավելի խոցելի են դառնում ու մանկան պես ուշադրության կարիք են ունենում՝ ես միացա Գայանեին ու Լիլիթին՝ փորձելով իմ լուման ունենալ կամավորական սկզբունքով: Ինքս այստեղ լինելով՝ կոչ եմ անում մեր հայտնիներին միանալ այս նախաձեռնեւթյանը, քանի որ, երբ տատիկ-պապիկները տեսնում են հեռուստացույցից ծանոթ դեմքերի, դա նրանց այլ էմոցվիաներ է պարգեւում»,-խոստովանեց դերասանուհին:
Համերգի ընթացքում ելույթ ունեցան Լանա Խաչատրյանը, Անահիտ Շահբազյանը, Սոնե Սիլվերը, Էմմա Պետրոսյանը, Անուշիկ Ալավերդյանը, Նելլի Պողոսյանը, Աննա Խաչատրանը, Գեւորգ Մարտիրոսյանը, Աստղիկ Սաֆարյանը, Արսեն Սաֆարյանը, Նարե Գեւորգյանն ու Նարեկ Բավեյանը, Զարուհի Բաբայանը, որոնց ընկերակցեցին փոքրիկ երգիչները՝ Մարիա Ադամյանը, Նարե Ջուգուրյանը, Նարե Էլիզբարյանը, Արիաննա Հովհաննիսյանը, Ալեքսանդրա Ամիրջանովան, Մարինա Ղազարյանը, Կարեն Նալբանդյանը, Մարի Հովհաննիսյանը, Գոռ Համբարձումյանը, Ալվինա Ադամյանն ու Լեւոն Նազարյանը:
«Կողքիդ եմ» հասարակական կազմակերպության խորհուրդի անդամ Իրինա Թովմասյանը նշում է՝ հատկապես ոգեւորված է այն փաստից, որ բոլոր երգիչները միանգամից ընդունել են բարեգործական համերգին ելույթ ունենալու հրավերը.
«Համերգի մտահաղացումը Սուսաննա Բարսեղյանինն էր, որին օգնեցինք ես եւ իմ գործընկրները: Ինձ համար կրկնակի ուրախալի էր այս ամենը կազմակերպելը, քանի որ նախ՝ սա Սուսաննայի ստեղծագործական երեկոն էր, բացի այդ՝ համերգային ձայնասկավառակի վաճառքի հասույթն ուղղվելու է կազմակերպությանը: Համերգին հնչած 14 երգերը նվիրված են մայրերին, ինչն ավելի է ոգեւորում, քանի որ հանդիսատեսի շարքերում ծերանոցներից հրավիրված տատիկներն են»,-նշեց Իրինան:
Բարեգործական համերգի մյուս մանրամասներն առավել ակնհայտ կերեւան NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում: Մեր լուսանկարները կպատմեն, թե ինչպես անցավ համերգն ու ինչ տրամադրություն էր տիրում ետնաբեմում:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար