Օրեր առաջ Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Instagram-ի իր էջում չեր թաքցրել տարակուսանքն այն առնչությամբ, որ հոլիվուդյան դերասանուհի Շարլիզ Թերոնը որդուն որպես աղջիկ է մեծացնում։ «Ի՞նչ է կատարվում նրանց բոլորի հետ»,- հարց էր հնչեցրել զարմացած Սիմոնյանը։
Պատմությունը, սակայն, շարունակություն է ստացել։ Մարգարիտա Սիմոնյանը որդու հետ լուսանկար է հրապարակել եւ կիսվել մանկության տարիների հուշերով։
«Ցնցված եմ, որ իմ էջում գտնվել են մարդիկ, որոնք կարծում են, որ Շարլիզ Թերոնը, որը որդու դաստիարակում է որպես տրանսգենդեր, ճիշտ է վարվում»,- գրել է Մարգարիտա Սիմոնյանը՝ կիսվելով դաստիարակության իր մեթոդներով։ «Պատմում եմ։ Որդիս 3 տարեկան հասակում ոչ թե հայտարարել է, որ աղջիկ է, այլ իր մասին խոսում էր միայն իգական սեռով՝ ես գնացի, ես արթնացա։ Պահանջում էր զգեստներ եւ փայլուն մազակալներ։ Ընտանիքում ոչ ոք չէր անհանգստանում այդ առիթով։ Բոլորին պարզ էր, որ նա պարզապես կրկնօրինակում է ավագ քրոջը, ինչպես հատուկ է երեխաների այդ տարիքում։ Այժմ Բագրատը 4.6 տարեկան է։ Նա վաղուց մտափոխվել է աղջիկ լինել եւ հայտարարել. «Մայրիկ, դու ինձ չես կարող արգելել ուտել երկրորդ պաղպաղակը։ Ես, ամեն դեպքում, տղամարդ եմ...»,- նշել է նա։
Լրագրողի խոսքով՝ մազակալներին ու տիկինիկները Բագրատը վաղուց է կորցրել, նրան հետաքրքրում են դինոզավրերն ու մոլորակները. «Երբ նա ցավ է զգում կամ վիրավորված է, ծռում է բերանը, ամբողջ ուժերով փորձում է լաց չլինել, քանի որ հայրը, հորեղբայրը եւ ես ինքս վաղուց նրան բացատրել ենք, որ մեր տանը տղամարդիկ լաց չեն լինում, իսկ նա տղամարդ է։ Հետաքրքիր է՝ ինչ տեղի կունենար, եթե մենք խրախուսեինք աղջիկ լինելու նրա ցանկությունը՝ նրան ստիպելով հպարտանալ այդ ցանկությամբ, իրեն առանձնահատուկ ու յուրօրինակ զգալ, այլ, սովորական երեխաներից ավելի լավը։ Հնարավոր է, որ Բագրատն այժմ էլ զգեստներ պահանջեր։ Հաստատապես։
Ինքս մանուկ հասակում երազում էի տղա լինել։ Եվ նման էի տղայի, ինչով հպարտանում էի։ Երբ տրոլեյբուսում ինձ ասում էին՝ «Տղա, փոխանցիր տոմսը», ես հրճվում էի։ Գիմնաստիկայով էի զբաղվում եւ մանկապարտեզում իսկական տղաներին հպարտությամբ սովորեցնում էի մարզափայտի վրա վարժություն անել։ Ատում էի տիկնիկներն ու շրջազգեստները եւ Ռոբին Հուդ խաղի համար բոլորից լավ էի հին ուռիից աղեղներ եւ նետեր պատրաստում»։
Մարգարիտա Սիմոնյանը նույնիսկ փորձել է անցնել ծիածանի տակով, քանի որ նրան պատմել էին, որ այդ կերպ հնարավոր է տղա դառնալ, եթե աղջիկ ես. «Գրեթե կասկածներ չկան, որ ժամանակակից արեւմտյան երկրում այս շրջանում ինձ արդեն հորմոններ կտային եւ կպատրաստեին վիրահատության։ Եվ, իհարկե, կկոտրեին իմ ճակատագիրը, որոհետեւ 8 տարեկանում ես, առանց որեւէ հորմոնի, սիրահարվեցի սեւաչյա համադասարանցուս եւ այդ պահից ի վեր ոչ մի անգամ այլեւս չցանկացա տղա դառնալ։ Հակառակը՝ հիմա սպասու եմ երրորդ փոքրիկի ծնունդին եւ շատ երջանիկ եմ, որ հենց կին եմ ծնվել»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում