«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ար Քելիին մեղավոր են ճանաչել անչափահաս աղջկան բռնաբարելու մեջ

20:11, 26 ապրիլի

Ամերիկացի 52-ամյա երգիչ Ար Քելիի կյանքը վերջին ամիսներին վերածվել է հետաքննությունների եւ դատական քննության հերթագայության։ Նա նույնիսկ ներկա չի գտնվել անչափահասին բռնաբարելու վերաբերյալ  գործով դատական նիստին՝ հասկանալով, որ պարտվելու է։  

Փետրվարին ոստիկանությունը չորս կանանց մեղադրանքների հիման վրա ձերբակակել էր Ար Քելիին։ Նրանցից երեքը հանցագործությունների կատարման պահին նույնիսկ 17 տարեկան չեն եղել։ Այժմ քննություն է կատարվում տասը միջադեպի վերաբերյալ, որոնց մի մասը որակվում է որպես բռնաբարություն։ Դրանք բոլորը տեղի են ունեցել 1998-2010թթ. ընթացքում։

Քրեական գործի քննությունը դեռեւս ավարտված չէ։ Սակայն տուժողներից մեկը քաղաքացիան հայցով դիմել է դատարան՝ երաժիշտից պահանջելով իրեն դրամական փոխհատուցում վճարել։ Բռնաբարության պահին՝ 1998թ.-ին, նա ընդամենը 16 տարեկան է եղել։

Կինը պատմել է, որ ռեփերն իրեն տեսել է փողոցում։ Կարճ ժամանակ անց աստղի ներկայացուցիչը մոտեցել է իրեն եւ առաջարկել նկարահանվել տեսահոլովակում։ Նա համաձայնել է, իսկ մի քանի օր անց Քելին նրան հարկադրել  իր հետ սեռական  կապի մեջ մտնել։

Երգիչն ու նրա ներկայացուցիչները որոշել են հայցին ուշադրություն չդարձնել։ Նրանք հայտարարել են, որ կնոջ խոսքերն արժանահավատ չեն, քանի որ հիմնված են խլացած հիշողությունների վրա։ Նա բռնաբարության մասին հիշել է հոգեբանին այցերի կուրսից հետո։

Քանի որ կատարողն արհամարհել է դատարանին, նրան մեղավոր են համարել առանց երկարատեւ քննության։ Մեկ շաբաթ անց կորոշվի փոխհատուցման չափը, որը Քելին պետք է վճարի, հայտնում է People-ը։

Ռեփերն ունի այլ խնդիրներ եւս։ Վերջերս նա բատնում է հայտնվել այն պատճատով, որ լուրջ պարտքեր է կուտակել երեխաներից մեկին ալիմենտ չվճարելու պատճառով։ Իսկ մարդիկ հրաժարվում են լսել նրա երգերը բռնաբարության, մանկապղծության մեղադրանքների պատճառով։

Դեռ 90-ականներին Քելին դարձել է 14-ամյա Ալիայի պրոդյուսերը։ Նրա ծանոթները պատմել են, որ երգիչն աղջկան սեռական հարաբերության է հարկադրել։ 2001թ.-ին Ալիան մահացել է ավիավթարի արդյունքում, իսկ մեկ տարի անց համացանցում հայտնվել տեսահոլովակ, որում Քելիին նման տղամարդը միզում է 14-ամյա աղջկա դեմքին։ Նրան մեղադրել են մանկական պոռնոգրաֆիայի թողարկման մեջ, սակայն արդարացրել են։

Լուսանկարները՝ Legion-Media


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել