Դուք հեռացնում եք անօգուտ տեղեկությունները
Տեղեկությունների ծավալը, որ ուղեղն ամեն օր կլանում է, անսպառ է: Հենց որ դուք առավոտյան փողոց եք դուրս գալիս, ուղեղն անմիջապես սկսում է կլանել ձեզ շրջապատող գույները, անցորդների ձայները եւ շատ այլ տեղեկություններ, որոնք հիշելու կարիք դուք չունեք: Եթե դուք մտապահեիք այդ ամենը, ձեր ուղեղը կգերբեռնվեր, եւ ձեզ համար դժվար կլիներ մտապահել իրոք անհրաժեշտ բաները: Բարեբախտաբար, ուղեղը դասակարգում է այդ տեղեկությունները, մինչ դուք քնած եք, եւ ջնջում է այն, ինչ անպետք է:
Ձեր աչքերն արագ են շարժվում
Եթե դուք երբեւէ հետեւել եք քնած մարդու, հավանաբար նկատել եք, թե ինչպես են շարժվում ակնախնձորները նրա փակ կոպերի տակ: Տարօրինակ է, չէ՞: Աչքերն արագ մի կողմից մյուսն են շարժվում արագ քնի փուլում (ԱԱՇ փուլում «աչքերի արագ շարժման»), եւ դա տրամաբանական է: Դա հենց այն փուլն է, երբ դուք երազ եք տեսնում, այնպես որ՝ աչքերն ուղղակի հարմարվում են քնի մեջ տեսարանի կամ կերպարի փոփոխությանը: Դա նույնը չէ, ինչ քնի մեջ շուրջը նայելը. տվյալ դեպքում խոսքը քնի տեսակի փոփոխության ընթացքում ուղեղային ակտիվության մասին է:
Դուք քաշ եք կորցնում
Քունն ինչ-որ առումով կարճաժամկետ պահք է: Դուք ոչինչ չեք ուտում քնի մեջ, բայց միաժամանակ ջուր եք կորցնում` քրտնելով եւ խոնավ օդ ներշնչելով: Դա հանգեցնում է քաշի փոքրիկ կորստի, հատկապես եթե կարողանում եք քնի համար յոթ կամ ութ ժամ պոկել: Իրականում քնի մեջ մարդը միջինը մոտավորապես ժամում 60 կալորիա է այրում: Դա շատ չէ, բայց, ի վերջո, արդյունք է տալիս, եթե չմոռանաք առողջ սննդի եւ սպորտի մասին:
Դուք կաթվածահար եք լինում
Արագ քնի փուլի ընթացում ձեր ձեռքերում բոլոր մկանները ժամանակավորապես կաթվածահար են լինում: Իրականում դա շատ օգտակար է: Կարո՞ղ եք պատկերացնել, որ երազում տեսել եք՝ իբր ծեծում եք ինչ-որ մեկին, մինչ քնած եք ձեր զուգընկերոջ կողքին: Չնայած այդ ժամանակավոր կաթվածահարությունը տեղի է ունենում բոլորի հետ, որոշ մարդկանց մոտ հանդիպում է «քնային կաթվածահարություն» կոչվող վիճակը. այդ դեպքում կաթվածահարությունը արթնացումից հետո դեռ մի քանի րոպե շարունակվում է: Քնային կաթվածահարությունը վտանգավոր չէ, բայց պարզ է` բավականին սարսափելի է նրանց համար, ով ապրում է դա:
Դուք խնդիրներ եք լուծում
Երբեւէ պառկե՞լ եք քնելու գլխում չլուծված խնդրով, իսկ արթնացել եք արդեն ունենալով պատասխանը: Որքան էլ տարօրինակ թվա, դա հազվագյուտ բան չէ եւ բացատրում է «առավոտը խորհուրդ է բերում» արտահայտությունը: Չնայած ձեզ կարող է թվալ, թե ձեր ուղեղը հանգստանում է քնի ընթացքում, իրականում այն կենտրոնանում է այն խնդիրների լուծման վրա, որոնք ձեզ հանգիստ չէին տալիս ցերեկը: Հետազոտողները համարում են, որ քունը մուտք է բացում դեպի գլխում ասոցիացիաների ցանցը, ինչը ձեզ թույլ է տալիս լուծել խնդիրը (դա կոչվում է «լայն ցանցի ակտիվացում»):
Աղբյուրը՝ Liza.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 6 նոյեմբերի
Կադրային զտում Kering–ում. Պիերպաոլո Պիչոլին լքում է Balenciaga-ն՝ երկու այլ ստեղծագործական տնօրենների հետ միասին22:33, 6 նոյեմբերի
Սկեսրոջ և հարսի պատերազմը. Նիկոլա Փելթցը կրկնօրինակում է Վիկտորյա Բեքհեմի խորհրդանշական կերպարները21:22, 6 նոյեմբերի
«Անցել է պատշաճության սահմանները». միլիարդատեր Բրունելո Կուչինելիին մեղադրել են դերասանուհիներին անպատշաճ կերպով դիպչելու մեջ20:28, 6 նոյեմբերի

20:18, 6 նոյեմբերի
«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ եթերաշրջանը19:10, 6 նոյեմբերի
Ջեյն Բիրկինի Hermès Birkin-ը՝ նրա ստորագրությամբ և անձնական հաղորդագրությամբ, աճուրդի է հանվել16:23, 6 նոյեմբերի
«Վիրավորանք իմ մշակույթին». Իտալացի խոհարարին ազատել են աշխատանքից՝ պիցցայի մեջ անանաս ավելացնելուց հրաժարվելու համար15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի

14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով