Ծնողների կողմից քույրերից մեկի նկատմամբ հոգատարության նվազագույն դրսեւորումը կարող է նրանց միջեւ հավերժական թշնամանք բորբոքել, որը տարիներով միայն կկուտակվի:
Որպես կանոն, կրտսեր քույրերը բողոքում են ավագներից այն բանի համար, որ անընդհատ ստիպված են նրանց մաշված շորերը հագնել, միշտ պետք է հավասարվեն ավագ քրոջը կամ էլ ընդհակառակը` չկրկնեն նրա սխալները: Իսկ ավագները, ընդհակառակը, միշտ եւ ամենուր պետք է իրենց հետ քարշ տան ձանձրալի կրտսեր քրոջը, նրա համար նմանակման օրինակ լինեն եւ շատ այլ բան: Ոմանք ջանում են չնկատել այդ կենցաղային խնդիրները եւ եթե մանուկ հասակում ինչ-ինչ վեճեր եւ թյուրըմբռնումներ են ի հայտ եկել, հասուն կյանքում այդ ամենը մոռացվում է: Քույրերից յուրաքանչյուրն իր ընտանիքն ու իր հոգսերն ունի եւ հանդիպելիս այնքան են ուզում իրար վերջին նորությունները պատմել, կիսվել ամենաթանկով, որ նախկին խնդիրներն ուղղակի մոռացվում են:
Սակայն լինում են այնպիսի դեպքեր, երբ հարազատ քույրերը չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել նաեւ հասուն տարիքում: Դրա պատճառը կարող է լինել խանդը, նախանձը կամ էլ քույրերից մեկի չկայացածությունը: Այս իրավիճակում կարեւոր է հիշել, որ քույրերին չեն ընտրում: Անհրաժեշտ է սեփական ազգականներին ընդունել այնպիսին, ինչպիսին նրանք կան եւ հնարավորության դեպքում չկառչել առկա խնդիրներից, այլ բաց թողնել դրանք: Հակառակ դեպքում որեւէ աննշան բան կարող է ընդմիշտ ձեզ գժտեցնել ամենահարազատ եւ մոտ մարդու հետ:
Աղբյուրը` La viva-ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում