52-ամյա Ֆիլիպ Կիրկորովը դարձել է Քսենիա Սոբչակի YouTube-շոուի հերթական հաղորդման հերոսը։ Հարցազրույցի ամենահետաքրքիր մասը ռուսական էստրադայի թագավորի զգեստապահարանով էքսկուրսիան էր։
Սոբչակի խոսքերով նա առաջին լրագրողն է, ում Կիրկորովը թույլ է տվել տեսնել հագուստի իր տպավորիչ հավաքածուն։ Սոբչակն ապշել է զգեստապահարանի չափսերից եւ դրա պարունակությունից։
«Կյանքը բաժանվեց մինչեւ Կիրկորովի զգեստապահարն այցելելն ու դրանից հետո։ Մինչ այս ես ինձ շոփոհոլիկ եւ այնպիսի մարդ էի համարում, որը տանն ունի 50 մետրոնոց զգեստապահարան։ Այժմ լինելով առաջին լրագրողն, ով այցելել է թագավորի զգեստապահարան, գիտեմ, որ ես խղճուկ մուրացկան եմ», - իր Instagram-ում գրել է Քսենիան։
«Осторожно, Собчак!» շոուում Ֆիլիպը խոստովանել է, որ նա շոփոհոլիկ է։ Երգիչն ասել է, որ այս ամենը կապված է իր մասնագիտության հետ եւ հանրության առջեւ նույն հանգերձանքով երկրորդ անգամ չի կարող հայտնվել։
Արտիստի զգեստապահարանն այնքան մեծ է, որ նա հատուկ մարդ է վարձել, որը գիտի, թե ինչը որտեղ է գտնվում եւ նրան օգնում է գտնել եւ համադրել անհրաժեշտ իրերը։
«Ես նման բան չեմ տեսել։ Բուտիկներում այսպիսի բան չկա», - զարմացել է Սոբչակը։ Լրագրողին շատ իրեր դուր են եկել, հատկապես Միկի Մաուսի լոնգսլիվը։ Կիրկորովն առանց մտածելու այն նվիրել է Քսենիային։ «Առողջ կրես», - մեծահոգաբար ասել է արտիստը։
Շատ իրերի վրա դեռ կախված են գնապիտակները։ Սոբչակը ցույց է տվել, որ երգչի հագուստներն ահռելի գումարներ արժեն, ժակետներից մեկն, օրինակ, արժե 179 հազար ռուբլի։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը