«Միշան լավ տրամադրվածությամբ է մեկնելու Մոսկվա: Քանի որ արդեն հասցրել է շատ երկրպագուներ ձեռք բերել Ռուսաստանում, շատ ուրախ է, որ նորից հնարավորություն կունենա նրանց համար երգելու»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց երգչի պրոդյուսեր Լիրա Քոչարյանը` անդրադառնալով Մոսկվայում մայիսի 24-ին կայանալիք «Մանկական ձայնը» նախագծի արտահերթ համերգային ծրագրին, որին մասնակցելու են նախագծի բոլոր ֆինալիստները:
Պրոդյուսերը նշեց, որ դեռեւս պաշտոնական տեղեկություն չունի այն մասին` արդյոք միջոցառումն անցկացվելու է համերգային, թե մրցութային ֆորմատով, բայց Միշան այնտեղ կհասցնի իրականացնել նաեւ այլ գործնական առաջարկեր: «Այնտեղի ձայնագրման ստուդիաներից մեկն էլ առաջարկել է նրան նոր գործ ձայնագրել: Մի խոսքով` գործնական առաջարկներ ունի, այստեղ էլ զբաղված է I Like It նախագծի աշխատանքներով, որտեղ մարզչի դերում է, բնական է` ծանրաբեռնված է, բայց ամեն ինչ էլ կհասցնի»,-համոզված է Լիրան:
Ավելի վաղ Lenta.ru կայքը տեղեկացրել էր, որ Ռուսաստանի «Առաջին աիքը» որոշում է կայացրել չեղարկել «Ձայնը» նախագծի արդյունքները, որում հաղթանակ է տարել Ալսուի դուստրը: Group-IB ընկերությունը, որը վերստուգել է «Մանկական ձայնը» նախագծի եզրափակչի եւ սուպերեզրափակչի քվեարկությունը, քվեարկության ընթացքում ձայների արհեստական ավելացում է նկատել։ Ըստ ստուգման առաջին արդյունքների՝ հաստատվել է նախագծի մասնակիցների մեկի օգտին հաղորդագրությունների կենտրոնացած ավտոմատ ուղարկման փաստը:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը