«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ռեալիստ. Մարգարիտա Սիմոնյանը չինարեն սովորող 5-ամյա դստեր մասնակցությամբ հոլովակ է հրապարակել

17:15, 17 մայիսի

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը բազմաթիվ անգամներ նշել է, որ կողմ է երեխաների նախադպրոցական կրթությանը եւ կարծում է, որ ավելի լավ է՝ մինչեւ վեց տարեկանը նրանց հետ լեզուների ուսումնասիրմամբ զբաղվել ու եւ ոչ թե մեծ տարիքում, երբ արդեն իսկ կորցրած կլինեն լեզուն մայրենիի նման իմանալու հնարավորությունը։

«Մարյաշան ռեալիստ է։ Այդ պատճառով նա չինարեն է սովորում»,- տեսանյութը մակագրել է Սիմոնյանը՝ ամենայն հավանականությամբ ակնարկելով հայտնի տեսությունը, որ «ապագան չինարեն լեզվինն է»։ Հոլովակում փոքրիկը չինարենով հաշվում է, իսկ լեզվի կրող ուսուցիչը նրան օգնում է ճիշտ ընտրել քարտերը։ Լրագրողի հետեւորդները հիացած են աղջկա կարողություններով եւ նրան գովել են աշխատասիրության համար։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Маргарита Симоньян (@_m_simonyan_)

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը եւ նրա ամուսինը՝ հայտնի ռեժիսոր Տիգրան Քեոսայանը, սպասում են երրորդ երեխայի ծնունդին։ Զույգն արդեն երկու երեխա ունի՝ Մարիանան եւ Բագրատը։

Ավելի վաղ իր հարզացրույցներից մեկում Մարգարիտա Սիմոնյանն ասել է, որ նախադպրոցական կրթության երկրպագու է։ Նրան «վարակել է» Տատյանա Յումաշեւան՝ Ելցինի դուստրը։ Նա մի անգամ պատմել է, որ Ելցինի թոռը վեց տարեկանում առանց ջանքերի մի քանի լեզու է յուրացրել։

Похожее изображение

«Միանգամից որոշեցի, որ իմ երեխաների դեպքում եւս կփորձեմ։ Մարյաշան եւ Բագրատը խոսում են հինգ լեզվով՝ ռուսերեն, հայերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ չինարեն։ Յուրաքանչյուր օր նրանց մոտ են գալիս ուսուցիչները, որոնք լեզվի կրող են։ Երեխաների համար դա պարզապես խաղ է, նրանք նույնիսկ չգիտեն, որ սովորում են։ Նկարում են, զբոսնում, երգում, մուլտֆիլմեր դիտում. պարզապես այդ ամենը տեղի է ունենում մի քանի լեզվով։ Իսկ երեկոյան գալիս է հորեղբայրը, որին ես կնոջ հետ վաղուց տեղափոխել եմ իմ եւ Տիգրանի բնակարան, եղբոր թոռների հետ շփվում է հայերենով»,- պատմել է Մարգարիտան։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել