«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Թուրքիայում Հայաստանը ներկայացրած Անուշ Սահակյանն իր տպավորությունների եւ անվտանգության մասին (ֆոտո)

13:11, 18 մայիսի

Մայիսի 13-ին հայկական գեղեցկությունը փայլել է հերթական միջաղգային բեմից, այս անգամ՝ Թուրքաիայում կայացած Miss 7 Continents գեղեցկության մրցույթի շրջանակում, որտեղ Հայաստանը ներկայացնում էր 27-ամյա Անուշ Սահակյանը: Հայ մասնակիցը մրցույթում զբաղեցրել է երրորդ մրցանակային տեղը՝ արժանանալով թագի, ինչպես նաեւ՝ «Լավագույն կազմվածք» տիտղոսին:

Անուշն օրերս է վերադարձել Բոդրում քաղաքից, որտեղ մայիսի 5-ից 13-ն ընկած ժամանակահատվածում անցկացվել է մրցույթը:

Իր տպավորություններով հայ գեղեցկուհին կիսվել է NEWS.am STYLE-ի հետ:

Անուշը մոդելնգով զբաղվում է 18 տարեկանից, իսկ մրցույթին մասնակցելու առաջարկը ստացել է մրցույթի հիմնադիր եւ կազմակերպիչ Աշոտ Խաչատրանից:

Հարցին՝ արդյոք մտավախություն չունե՞ր Թուրքիայում Հայաստանը ներկայացնելու հարցում, պատասխանեց

«Մտավախություն չունեի, քանի որ 2016 թ-ին Թուրքիայում մասնակցել էի Miss Princess of the Globe մրցույթին՝ արժանանալով Top Model անվանակարգի հաղթողի կոչմանը եւ կրկին Հայաստան էի վերադարձել թագով: Այդպիսով՝ արդեն գիտեի, որ անվտանգությունն այնտեղ բարձր մակարդակով ապահովված է: Դժվարություններ չեն եղել, ամեն ինչ հրաշալի էր կազմակերպված, իսկ մասնակից աղջիկները շատ բարեհամբույր ու հոգատար էին միմյանց հանդեպ: Ձեռք եմ բերել հիանալի ընկերներ, մտադիր ենք հաճախ այցելել միմյանց ու շարունակել մեր ընկերությունը: Մրցույթը միայն հաղթանակը չէ, այն գեղեցիկ է եւ հիշարժան, երբ կարողանում ես հաստատել աղջիկների հետ այնպիսի մտերմություն, որը շարունակական է լնում»:

Ինչ վերաբերում է գլխավոր մրցակիցներին՝ Անուշն այդ դերում տեսնում էր Լատվիայի եւ Թաթարստանի մասնակիցներին, թեպետ մրցույթի հաղթող ճանչվել է Ֆինլանդիայի ներկայացուցիչը:

«Իրականում սպասելիքներս ավելի մեծ էին, սակայն երբ հայտարարվեց Հայաստանի անունը, անկեղծ ժպիտով առաջացա դեպի իմ մրցանակը»:

27-ամյա Անուշը մասնագիտություն է ստացել տուրիզմի ոլորտում՝ անգլերեն լեզվի մասնագետ է, այժմ աշխատում է նաեւ նորաձեւության ասպարեզում: Անուշը ստեղծել է իր սեփական բիզնեսը՝ նկարում է հագուստի վրա:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչ է կատարվում մոդելի անձնական կյանքում եւ ինչպիսի տղամարդուն նա նախապատվությունը կտա, սակայն հարցին ի պատասխան՝ հայ գեղեցկուհին նշեց, որ անձնական կյանքի մասին նախընտրում է չխոսել:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Անուշ Սահակյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել