ԽՈՅԵՐ
Մայիսի 25-ին ձեր սիրելի անձնավորությունը ստիպված չի լինի ձեզ համար ակնհայտ բաների մասին բացատրություններ տալ, քանզի դուք ամեն ինչ շատ լավ կտեսնեք ու կհասկանաք: Մնում է միայն ակնակալել, որ ձեր սիրելին օրվա ընթացքում ավելի կարեւոր եւ դրական զրույց կվարի ձեզ հետ:
ՑԼԵՐ
Այսօր մեկ վայրկյան պետք է մոռանաք ձեր սիրելի անձնավորության հանդեպ ունեցած զգացմունքի մասին եւ նրան նայեք անծանոթի աչքերով: Միգուցե դա կօգնի ձեզ հասկանալ եւ նրա մեջ տեսնել այն, ինչ նախկինում «անհասանելի էր» ձեզ, քանի որ վարդագույն ակնոցով էիք ապրում:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելիի հետ հիանալի ժամանակ անցկացնելու լավագույն մտքերը ձեզ կայցելեն գիշերը, երբ դուք շատ հոգնած կլինեք: Փորձեք չմոռանալ դրանք, որպեսզի կարողանաք կյանքի կոչել:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Ձեր սիրելիի սիրտը գրավելու ուղին այսօր անցնելու է նրա ստամոքսով: Մայիսի 25-ին ստիպված եք լինելու ցուցադրել խոհարարական ձեր հմտությունները եւ ժամանակի մեծ մասն անցկացնել խոհանոցում:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Ֆիզիկական վարժությունները որպես ձանձրալի պարտավորություն մի ընդունեք: Իրականում դրանք կարող են ձեր համատեղ ժամանցն ավելի հետաքրքիր դարձնել: Սպորտով զբաղվելու ճիշտ ժամանակն է:
ԿՈՒՅՍԵՐ
Ձեր սիրելին կցանկանա ամեն գնով բարձրացնել ձեր տրամադրությունը, նույնիսկ եթե դուք առանց Նրա օգնության էլ շատ ուրախ եք: Դե ինչ, շատ գովելի քայլ է, որն անպայման պետք է գնահատել: Թող ձեր սիրելի անձնավորությունը զգա, թե ինչ կարեւոր գործ է անում ձեզ համար:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ձեր սիրելի էակը խանգարելու է աշխատանքում: Հետեւաբար, եթե այսօր մեծ եւ կարեւոր գործեր եք ծրագրել, ուրեմն կամ կրճատեք դրանք, կամ խուսափեք Նրա հետ հանդիպումից:
ԿԱՐԻՃՆԵՐ
Փորձեք այսօր սատարել ձեր սիրելիին եւ անել հնարավոր ամեն ինչ՝ նրան ավելորդ հոգսերից ազատելու համար: Իհարկե, Նա դժվարությամբ կհրաժարվի դրանից, բայց դուք պետք է սատարեք Նրան: Ցույց տվեք ձեր ամբողջ սերն ու աջակցությունը:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր խանդը կտանջի ձեզ: Ձեզ կթվա, թե եթե սիրելին դեռ չի դավաճանում ձեզ, ապա շատ շուտով նա կանի դա:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Դուք ուժեղ մարդ եք, եւ պետք է ձեր ուժերը հավաքեք, որպեսզի օգնեք ձեր սիրելիին: Նա դրա կարիքը կունենա, ինչպես երբեւէ:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր սիրելին կամաչի ձեզ հետ իրեն պահել ինչ-որ ձեւով, որի պատճառները ձեզ համար անհասկանալի կլինեն:
ՁԿՆԵՐ
Ամեն ինչ գնում է` ըստ ձեր մշակած ծրագրի: Հարաբերությունները սիրելիի հետ զարգանում են այնպես, ինչպես դուք ցանկանում էիք: Այնպես որ` հանգիստ եղեք:
Աղբյուրը՝ Junona.org
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը