Դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Դերասանուհին սեւ-սպիտակ կադրեր է հրապարակել իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Լուսանկարներից մեկում նա վառ դիմահարդարմամբ է եւ մազակել է կրում։ Մյուսում Էվան զոլավոր վերնաշապիկ է կրում եւ մեծ ականջօղեր։
Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին պատասխանել էր NEWS.am STYLE-ի հարցերին։ «Թե´ թատրոնում, թե´ ֆիլմերում, թե´ սերիալներում մարմնավորածս կերպարները շատ տարբեր են: Երկար տարիներ եմ աշխատում հեռուստատեսության ոլորտում ու, բարեբախտաբար, միշտ հետաքրքիր կերպարների եմ մարմնավորել: Կարծում եմ՝ դերասանի մեկնաբանությունից է գալիս՝ ինչպիսին ես դու դերդ տեսնում եւ զգում. դրան ձուլվում է սցենարը եւ ստացվում է վերջնական արդյունքը: Թե ինչպես է ընտրությունը կատարվում, ես չգիտեմ: Հավանաբար որոշ ռեժիսորներ ճանաչում են քո դերասանական տեսակը, որոշները վստահ են, որ հենց քո տեսակն է պետք, ոմանք էլ թողնում են, որ դու եւ սցենարիստը գտնեք տվյալ կերպարին: Ամեն դեպքում, դրանք հիմնականում ստացված կերպարներ են՝ հիշվող ու տարբերվող (ժպտում է): Մի կարեւոր բան եւս՝ իմ մարմնավորած կերպարներում հիմնականում կա ուժեղ կամքի դրսեւորում, ինչը որ ես ունեմ որպես մարդ, եւ այժմ միայն այդ կետն է, որը կապում է ինձ իմ կերպարներին»,- նշել էր նա։
Գլխավոր լուսանկարը՝ @sedsphotography
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում