Մայիսի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսված` Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգը չնայած կազմակերպչական խոչընդոտներին` կկայանա:
Այս մասին այսօր` մայիսի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազելի Ղարիբյանը` հավելելով, որ ինքն այսօր չպետք է խոսեր համերգի մասին, քանի որ կազմակերպիչն այլ ընկերություն է, սակայն Ազնավուրին նվիրված համերգային բացթողումներն առանց շտկումների չէր կարելի թողնել. «Երեկ ահազանգ ստացա, որ համերգը չի կարող տեղի ունենալ, քանի որ կան խնդիրներ, որոնք իմ գնահատմամբ` վատ մենեջմենթի ու սխալ պայմանավորվածությունների արդյունք են: Ես ստիպված էի միջամտել եւ հրավիրել երկու կողմերին էլ: Մոտ 2 ու կես ժամ տեւած բանակցությունների արդյունքում` մենք կարողացանք հասնել նրան, որ այսօր հայտարարենք` համերգը կայանալու է: Կայանալու է, որովհետեւ նախ` այն նվիրված է Ազնավուրի 95-ամյակին, բացի այդ` այն տեղի է ունենալու վարչապետի բարձր հովանավորությամբ, ինչը եւս պարտավորեցնղ է»:
Ղարիբյանն առիթն օգտագործելով` բարձրաձայնեց, որ այսօր Հայաստանում մշակութային դաշտում կա մեծ բացթողում` հատկապես համերգների կազմակերպման եւ լիցենզավորման ոլորտում:
Համաշխարհային արտիստների ելույթները Երեւանում նախաձեռնել են ֆրանսաբնակ Հայկ Շահբազյանն ու Աննա Կարոլինան, որոնք համագործակցության առաջարկը ստացել են դեկտեմբեր ամսին. «Մենք պահանջեցինք հեղինակային թույլտվություն եւ ունեցանք 3-4 պայմանագրեր: Այդպիսով, կնքեցինք պայմանահիր: Կարծես` ամեն ինչ լավ էր ընթանում: Ապրիլին եկանք Հայաստան եւ հանդիպեցինք կազմակերպիչներին ու բախվեցինք մեծ խնդրի, քանի որ առաջացել էին ֆինանսական եւ տեխնիկական խնդիրներ: Ըստ իրավունքի` մենք կարող էինք պայմանագիրը չեղյալ հայտարարել, բայց քանի որ համերգը նվիրված էր մեծն շանսոնյեի 95-ամյակի հոբելյանին, փորձեցինք ամեն ինչ անել, որ համերգը տեղի ունենա:
Դիմեցինք կառավարությանը, Մշակույթի նախարարությանը եւ, բարեբախտաբար, կարճ ժամանակում հարցը կարգավորվեց»,-նշեց Աննա Կարոլինան` հավելելով, որ համերգի կազմակերպման հարցերով զբաղվում էր «Ինֆորմացիոն կենտրոն» կազմակերպությունը: Նա նաեւ վստահեցրեց, որ նախանշված բոլոր արտիստները` Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան, Սլիմանը, Լիա Կաստելն ու Քեյթ Ռայանը, ելույթ կունենան համերգի ընթացքում:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանն էլ շեշտեց` պետք է մոռանալ խնդիրներն ու ներկա լինել համերգին` նշելու մեծն շանսոնյեի հոբելյանը: «Չկա կազմակերպություն, որը վատ բան է արել, ուղղակի կան բացեր համերգների կազմակերպման ոլորտում: Վաղը ցանկացած համերգ կարող է բախվել նույն խնդրին, եթե չշտկենք այդ բացերը»,- նշեց նա:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը