Փհուկետն ինքնին հետաքրքիր է. գեղեցիկ բնությունը, էկզոտիկ կենդանիներն ու ստորջրյա աշխարհի բնակիչները ձեզ անտարբեր չեն թողնի:
Մեկշաբաթյա հանգստի ընթացքում մենք, իհարկե, չհասցրեցինք ամեն ինչ տեսնել, բայց այն, ինչ կարողացանք տեսնել, ընդմիշտ կմնա հիշողության մեջ: Առանց ուղեկցորդի ուղեւորության թերությունն այն է, որ շատ բան անհասկանալի է, եթե այդ մասին նախապես չկարդաս: Այդ պատճառով Փհուկետի տեսարժան վայրերի մասին պատմությունը հիմնված է լինելու իմ սեփական տպավորությունների վրա:
Կղզում ընդհանուր էքսկուրսիան անվճար է: Դուք կծանոթանաք Փհուկետի պատմությանը, կրոնական եւ մշակութային ավանդույթներին, աշխարհագրությանն եւ տնտեսությանը: Այցելեք դիտահրապարակ, Վատ Չալոնգ բուդդայական տաճար, կոբրաների ֆերմա (օձերով շոու, յուրահատուկ միջոցներով արեւելյան բժշկության հետ ծանոթություն, իսկ այդ միջոցները պատրաստվում են օձերի ներքին օրգանների հիմքով), կղզու խոշորագույն հուշանվերների եւ ոսկերչական զարդերի կենտրոն: Էքսկուրսիան տեւում է 08:00-ից 16:00-ը:
Խորհուրդ եմ տալիս տեսնել Մեծ Բուդդայի արձանը (Big Buddha): Արձանը ճերմակ մարմարից է, որը տեսանելի է Փհուկետի ցանկացած կետից: Այն գտնվում է ծովից 400 մետր բարձրությամբ, իսկ հենց արձանի բարձրությունը 45 մետր է: Ճարտարապետական այդ հուշարձան ուղեւորվելիս ճանապարհին կվայելեք հիասքանչ բնությունը: Շուրջբոլորը միայն աչքերի համար հաճելի կանաչ է:
Կանգնած ես գետնին, իսկ քիչ հեռու ոտքերիդ տակ ծովն է. անհավանական գեղեցիկ է… Սարից հրաշալի տեսարան է բացվում դեպի Կարոն եւ Կատա լողափեր: Ամեն ինչ խոսքերով փոխանցել հնարավոր չէ, հարկավոր է տեսնել այդ:
Այնտեղ գտնվող թանգարանում առանց ուղեկցորդի մեկնաբանությունների ոչինչ անել չես կարող: Կարծում եմ՝ հետաքրքիր կլինի լսել:
Թանգարանի մուտքի առջեւ պղնձե կոչնազանգ է՝ մի փոքր խորությամբ: Առասպելի համաձայն, եթե դրական էներգետիկայով մարդը ձեռքերը տրորի ներսում, ձայն դուրս կգա. ինչ-որ մեկի մոտ՝ բարձր եւ մաքուր, իսկ որոշների դեպքում կլռի: Զարմանալի է, անհավանական է, բայց այդպես է… Լսելով բարձրացող ձայնը, զբոսաշրջիկները հավաքվեցին մեր շուրջը: Երկու կին մոտեցան, մեկի դեպքում ձայնը հնչեց, մյուսի դեպքում՝ ոչ: Փոքրիկ տղայի դեպքում այն շատ բարձր էր, իսկ տղամարդու պարագայում՝ լռություն: Գիտական տեսանկյունից անբացատրելի երեւույթ է, բոլորի ձեռքերն էլ տաք էին (շատ շոգ էր), շարժումները՝ միատեսակ: Ո՞րն է գաղտնիքը: Մնում է միայն հավատալ այդ կախարդական հուշարձանին:
Ձեր շրջայցի արժեքի մեջ եւս երկու էքսկուրսիա է ներառված. մրգերի եւ հուշանվերների գնում ու ծանոթություն Փհուկետի արշարժ գույքի շուկային: Մրգեր եւ հուշանվերներ գնեցինք շուկայում, իսկ քանի որ անշարժ գույքը մեզ չէր հետաքրքրում, այդ առաջարկից չօգտվեցինք:
Դեպի կղզիներ էքսկուրսիայի համար մի ամբողջ օր է հարկավոր: Մինչեւ նավահանգիստ ավտոբուսով ճանապարհը հետդարձով տեւում է 2-3 ժամ, գումարած նաեւ մոտորանավակով մինչեւ կղզի հասնելը: Կղզի յուրաքանչյուր ուղեւորության ծրագիրը տարբեր է, իսկ արժեքի մեջ ներառվում են ճաշը, դիմակների եւ լողաթաղանթների վարձույթը: Յուրաքանչյուր ուղեւորությունը տեւում է 10-12 ժամ: Ընտրեք, որը ձեզ ավելի դուր կգա:
Փխի Փխի կղզիներ եւ Բամբու: Դուք ճեպընթաց մոտորանավակով կայցելեք Փխի Փխի արշիպելագ, Մայա եւ Պիլե ծոցերը, կապիկներով լողափեր եւ Բամբու կղզիներ: Եթե հանգստանալու եք եկել մինչեւ 10 հոգուց բացկացած խմբով, կարելի է անհատական շրջայց պատվիրել դեպի Փխի Փխի կղզիներ:
Կղզու ծովափը շատ գեղեցիկ է: Դրախտ երկրի վրա: Միայն պատկերացրեք. լազուրե հանգիստ ծով, տաք սպիտակ ավազ, արեւը թափանցում է արմավենիների տերեւների միջով, իսկ դուք համեղ կոկտեյլ եք ըմպում (տեսականին մեծ է): Լիակատար հանգստություն է: Միայն այդ րոպեների համար արժե այցելել կղզի:
Վ.Ա.
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 19 հոկտեմբերի
Պատճառը միայն արտաքինը չէ. սեքսապաթոլոգը բացատրում է, թե ինչու են երիտասարդ տղամարդկանց գրավում տարիքով մեծ կանայք22:13, 19 հոկտեմբերի
Յոթ գոլ հինգ խաղում, վիրուսային մեմեր, վիկինգի սանրվածք և 755 դոլար արժողությամբ ջրարջ. Էրլինգ Հոլանդն անցկացրել է իր կյանքի ամենաանհավանական ամառը21:33, 19 հոկտեմբերի
Կանանց ճգնաժամ Սպիտակ տանը. կանայք մեկ առ մեկ լքում են Թրամփի թիմը20:21, 19 հոկտեմբերի
533 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավ, iPhone-ով կառավարվող շատրվաններով ամրոց և 450 միլիոն դոլար արժողությամբ նկար. Սաուդյան Արաբիայի արքայազնի շքեղ կյանքը19:17, 19 հոկտեմբերի
800-ամյա պատմություն ունեցող հայկական բալասանը. ինչպես հին բաղադրատոմսը նոր կյանք ստացավ Մատենադարանում16:23, 19 հոկտեմբերի
Սիրավեպ Սպիտակ տան 19-ամյա պրակտիկանտի հետ և դավաճանություններ հարսանիքից առաջ. նոր գիրքը բացահայտել է Ջոն Ֆ. Քենեդիի գաղտնի կյանքը15:15, 19 հոկտեմբերի
Netflix-ը Մեգան Մարքլին օգտագործել է «Ջենտլմենները» սերիալի գովազդի համար15:05, 19 հոկտեմբերի
Բոհեմ թատրոնում «Բլեֆ» է սպասվում․ Արտյոմ Կարապետյանի առաջին դերը թատրոնում, Արփինե Իսրայելյանի վերադարձը, մյուս հերոսներն ու փորձերը (VIDEO)14:38, 19 հոկտեմբերի
Նա կարող է իրեն թույլ տալ 13,000 դոլարանոց Birkin, բայց հրաժարվում է. Սոցցանցերի աստղը բացատրել է, թե ինչու չի գնում Hermès-ի պաշտամունքային պայուսակը14:19, 19 հոկտեմբերի
Գաղտնի ամուսնություն, բռնության մեղադրանքներ, 100 մլն դոլարանոց սեքս-տեսանյութ և 10 մլն դոլարանոց հարսանիք. սկանդալային բացահայտումներ Քիմ Քարդաշյանի մասին նոր գրքից13:18, 19 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը վերստեղծել է Էլիզաբեթ Թեյլորի կերպարը. Balenciaga-ի վինտաժային զգեստ և տասնյակ կարատանոց ադամանդներ13:02, 19 հոկտեմբերի
HayDalek-ը հայտնել է բլոգերությունը թողնելու որոշման մասին․ «Ինձ համար հոգեպես շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները»