Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Ճանապարհորդի գրառումները. Փհուկետ կղզի (մաս III)

22:27, 30 հունիսի

Փհուկետն ինքնին հետաքրքիր է. գեղեցիկ բնությունը, էկզոտիկ կենդանիներն ու ստորջրյա աշխարհի բնակիչները ձեզ անտարբեր չեն թողնի:

Մեկշաբաթյա հանգստի ընթացքում մենք, իհարկե, չհասցրեցինք ամեն ինչ տեսնել, բայց այն, ինչ կարողացանք տեսնել, ընդմիշտ կմնա հիշողության մեջ: Առանց ուղեկցորդի ուղեւորության թերությունն այն է, որ շատ բան անհասկանալի է, եթե այդ մասին նախապես չկարդաս: Այդ պատճառով Փհուկետի տեսարժան վայրերի մասին պատմությունը հիմնված է լինելու իմ սեփական տպավորությունների վրա:

Կղզում ընդհանուր էքսկուրսիան անվճար է: Դուք կծանոթանաք Փհուկետի պատմությանը, կրոնական եւ մշակութային ավանդույթներին, աշխարհագրությանն եւ տնտեսությանը: Այցելեք դիտահրապարակ, Վատ Չալոնգ բուդդայական տաճար, կոբրաների ֆերմա (օձերով շոու, յուրահատուկ միջոցներով արեւելյան բժշկության հետ ծանոթություն, իսկ այդ միջոցները պատրաստվում են օձերի ներքին օրգանների հիմքով), կղզու խոշորագույն հուշանվերների եւ ոսկերչական զարդերի կենտրոն: Էքսկուրսիան տեւում է 08:00-ից 16:00-ը:

Խորհուրդ եմ տալիս տեսնել Մեծ Բուդդայի արձանը (Big Buddha): Արձանը ճերմակ մարմարից է, որը տեսանելի է Փհուկետի ցանկացած կետից: Այն գտնվում է ծովից 400 մետր բարձրությամբ, իսկ հենց արձանի բարձրությունը 45 մետր է: Ճարտարապետական այդ հուշարձան ուղեւորվելիս ճանապարհին կվայելեք հիասքանչ բնությունը: Շուրջբոլորը միայն աչքերի համար հաճելի կանաչ է:

Կանգնած ես գետնին, իսկ քիչ հեռու ոտքերիդ տակ ծովն է. անհավանական գեղեցիկ է… Սարից հրաշալի տեսարան է բացվում դեպի Կարոն եւ Կատա լողափեր: Ամեն ինչ խոսքերով փոխանցել հնարավոր չէ, հարկավոր է տեսնել այդ:

Այնտեղ գտնվող թանգարանում առանց ուղեկցորդի մեկնաբանությունների ոչինչ անել չես կարող: Կարծում եմ՝ հետաքրքիր կլինի լսել:

Թանգարանի մուտքի առջեւ պղնձե կոչնազանգ է՝ մի փոքր խորությամբ: Առասպելի համաձայն, եթե դրական էներգետիկայով մարդը ձեռքերը տրորի ներսում, ձայն դուրս կգա. ինչ-որ մեկի մոտ՝ բարձր եւ մաքուր, իսկ որոշների դեպքում կլռի: Զարմանալի է, անհավանական է, բայց այդպես է… Լսելով բարձրացող ձայնը, զբոսաշրջիկները հավաքվեցին մեր շուրջը: Երկու կին մոտեցան, մեկի դեպքում ձայնը հնչեց, մյուսի դեպքում՝ ոչ: Փոքրիկ տղայի դեպքում այն շատ բարձր էր, իսկ տղամարդու պարագայում՝ լռություն: Գիտական տեսանկյունից անբացատրելի երեւույթ է, բոլորի ձեռքերն էլ տաք էին (շատ շոգ էր), շարժումները՝ միատեսակ: Ո՞րն է գաղտնիքը: Մնում է միայն հավատալ այդ կախարդական հուշարձանին:

Ձեր շրջայցի արժեքի մեջ եւս երկու էքսկուրսիա է ներառված. մրգերի եւ հուշանվերների գնում ու ծանոթություն Փհուկետի արշարժ գույքի շուկային: Մրգեր եւ հուշանվերներ գնեցինք շուկայում, իսկ քանի որ անշարժ գույքը մեզ չէր հետաքրքրում, այդ առաջարկից չօգտվեցինք:

Դեպի կղզիներ էքսկուրսիայի համար մի ամբողջ օր է հարկավոր: Մինչեւ նավահանգիստ ավտոբուսով ճանապարհը հետդարձով տեւում է 2-3 ժամ, գումարած նաեւ մոտորանավակով մինչեւ կղզի հասնելը: Կղզի յուրաքանչյուր ուղեւորության ծրագիրը տարբեր է, իսկ արժեքի մեջ ներառվում են ճաշը, դիմակների եւ լողաթաղանթների վարձույթը: Յուրաքանչյուր ուղեւորությունը տեւում է 10-12 ժամ: Ընտրեք, որը ձեզ ավելի դուր կգա:

Փխի Փխի կղզիներ եւ Բամբու: Դուք ճեպընթաց մոտորանավակով կայցելեք Փխի Փխի արշիպելագ, Մայա եւ Պիլե ծոցերը, կապիկներով լողափեր եւ Բամբու կղզիներ: Եթե հանգստանալու եք եկել մինչեւ 10 հոգուց բացկացած խմբով, կարելի է անհատական շրջայց պատվիրել դեպի Փխի Փխի կղզիներ:

Կղզու ծովափը շատ գեղեցիկ է: Դրախտ երկրի վրա: Միայն պատկերացրեք. լազուրե հանգիստ ծով, տաք սպիտակ ավազ, արեւը թափանցում է արմավենիների տերեւների միջով, իսկ դուք համեղ կոկտեյլ եք ըմպում (տեսականին մեծ է): Լիակատար հանգստություն է: Միայն այդ րոպեների համար արժե այցելել կղզի:

Վ.Ա.


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել