Հրաշալի կազմվածք, զգացմունքային ժպիտ եւ մեծ տաղանդ։ Ավստրալացի դերասանուհի Մարգո Ռոբին Հոլիվուդի ամենաերիտասարդ դերասանուհիներից է, որի համար քննադատները հրաշալի ապագա են կանխատեսում։ 2018թ.-ին աստղի հայտնիությունը, որը նոմինացված էր «Օսկար» մրցանակի, հասավ գագաթնակետին. Մարգոյի մասին առաջին անգամ խոսեցին որպես լուրջ դրամատիկ դերասանուհի, որի ստեղծագործական ամպլուաները բազմազան են ու խորը։ 28-ամյա աղջկա գեղեցկությունն ու տաղանդը ոչ միայն ի ծնե շնորհներ են, այլեւ մեծ աշխատանք, ինչպես նշում է Ռոբին։ Իր վերջին հարցազրույցում Մարգոն պատմել է սնվելու կանոնների եւ մարզումների մասին, որոնց հետեւում է մի քանի տարի շարունակ։

1. Նախաճաշի բացակայություն
Մարգո Ռոբին հավաստիացնում է, որ հագեցած գրաֆիկի պատճառով հազվադեպ է հասցնում նախաճաշել, եւ առաջին լուրջ սնունդն իր համար ճաշն է։ Աստղի մարզիչը՝ Դեւիդ Հիգինսն, այս միջոցը խորհուրդ է տալիս նրանց, ովքեր ցանկանում են արագ ազատվել ավելորդ քաշից։ Նա որպես օրինակ նշում է Կլաուիդա Շիֆերի եւ Նաոմի Քեմփբելի անունները. երկու մոդելներն էլ վերջին շրջանում հրաժարվել են նախաճաշից ի օգուտ սննդարար ճաշի։ Մոտավորապես ժամը 12-ին Մարգո Ռոբին սմուզի է օգտագործում, եւ նա երկու սիրելի բաղադրատոմս ունի՝ կաղամբով եւ խնձորով կամ վարսակի կաթով, ազնվամորիով ու մոշով։
«Գաղտնիքը պարզ է. նախաճաշի փոխարեն մեր օրգանիզմը ծախսում է պաշարված էներգիան, եւ այդ կերպ նյութափոխանակությունն արագանում է»,- ասում է Մարգո Ռոբիի մարզիչը։

2. Արգելված մթերք
Ավստրալուհին նշում է, որ ժամանակ առ ժամանակ իրեն թույլ է տալիս ուտել սիրելի կրուասանները կամ թխվածքները, սակայն հաջորդ երեք օրերի ընթացքում նա ստիպված է լինում գազար եւ աղցաններ ուտել։
«Ես սիրում եմ գարեջուր, բուրգերներ եւ կարտոֆիլ ֆրի, բայց… Եթե ես հաճախ սնվեմ դրանով, մարմինս շատ ավելի վատ տեսք կունենա։ Այդ պատճառով ամեն ինչում պետք է հավասարակշռություն լինի։ Արագ սննդի օգտագործումից հետո բեռնաթափման մի քանի օր եմ կազմակերպում»,- նշում է նա։

3. Սիրելի սպիտակուցային ճաշ
Մարգո Ռոբիի սիրելի ճաշատեսակը կիտրոնի հյութով եփված հավի միսն է։ Դերասանուհին այն համադրում է լոլիկով ու վարունգով, ինչպես նաեւ ձիթապտղի յուղով պատրաստված աղցանով։

4. Բռնցքամարտ, կարդիո եւ կքանստումներ
Մարգո Ռոբիի մարզումների հիմնական մասը կազմում է կարդիոծանրաբեռնվածությունը. նա սիրում է վազք, սերֆինգ, ինչպես նաեւ շաբաթվա ընթացքում մի քանգամ բռնցքամարտի է հաճախում։ Բացի այդ՝ դերասանուհին երկար ժամանակ է հատկացնում նստատեղի մկաններ մարզմանը:

5. Համեղ ընթրիք
Մարզումներով, նկարահանումներով եւ գործակալների հետ հանդիպումներով հագեցած օրվանից հետո Մարգո Ռոբին ձգտում է համեղ ու օգտակար ընթրել հարազատներին ու մտերիմների շրջանում։ Դերասանուհին եւ նրա ամուսինը՝ Թոմ Ակերլին, հաճախ թունա ձկից սթեյք են պատրաստում, այն համադրում կարտոֆիլի հետ։
«Երբեմն ինձ թույլ եմ տալիս ընթրիքին մի բաժակ սպիտակ գինի խմել, հատկապես երբ ձուկ եմ ուտում»,- նշում է նա։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Elle, The big lead, Instagram, Getty Images, Axelle/Bauer-Griffin/FilmMagic
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:07, 28 նոյեմբերի
Հովհ. Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը ելույթ կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում19:27, 28 նոյեմբերի
«Հայաստանում սիրում են մեծ շուքով հայտնվել: Մեզ խորթ է զուսպ լինելը»․ Աննա Սաթյանը՝ օծանելիքի, հայկական բույրերի և սեփական հաճույքի համար բույր ընտրելու մշակույթի մասին18:30, 28 նոյեմբերի
Բրունեյի սուլթանը՝ 600 միլիոն դոլար արժողությամբ Boeing-ի ղեկին․ 80-ամյա միլիարդատերը հնարավոր է՝ անձամբ է վայրէջք կատարել Մոսկվայում՝ ձնաբքի պայմաններում17:33, 28 նոյեմբերի
«Սեռական հարաբերություններ ունեցեք միմյանց հետ». Ռոբ Լոուն պատմել է, թե ինչպես է «Օսկար»-ի արժանացած ֆիլմի ռեժիսորը դերասաններին դրդել սիրավեպեր սկսել նկարահանման հրապարակում16:28, 28 նոյեմբերի
«Մի քանի բաժակից հետո՝ աշխարհը նվաճելու մասին». MIT-ի պրոֆեսորը բացահայտել է Claude-ի ստեղծող ընկերության աշխատակիցների գաղտնի զրույցների բովանդակությունը15:14, 28 նոյեմբերի
Մոնիկա Բելուչին 50 տարեկանում մարտահրավեր է նետել Հոլիվուդին․ «Բոնդի ամենատարեց աղջիկը» պատմել է մերկ տեսարանների և Մել Գիբսոնի հետ աշխատանքի մասին14:22, 28 նոյեմբերի
«Ցանկանում էի միլիոնավոր մարդկանց հայր դառնալ». Dolce & Gabbana-ի մոդելը հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ սերմնաբջիջների դոնորության պատճառով13:07, 28 նոյեմբերի
Եվրոպայի տեսարաններով լի լոգանք, շամպայն և 105 հազար դոլար արժողությամբ անձնական վագոն․ Քեթի Փերին և Ջասթին Թրյուդոն շքեղ ռոմանտիկ ուղևորություն են կազմակերպել «Արևելյան էքսպրեսով»12:12, 28 նոյեմբերի
Նիկոլ Շերզինգերը խզել է նշանադրությունը՝ յոթ տարվա հարաբերություններից հետո․ ո՞վ է եղել բաժանման նախաձեռնողը11:20, 28 նոյեմբերի
«Ի՞նչ է ձեզ հետ կատարվում». Դոնալդ Թրամփ կրտսերը քննադատել է Netflix-ին՝ Գոհաբանության օրվա կապակցությամբ կանանց մասնակցությամբ համբույրի տեսարան հրապարակելու համար10:30, 28 նոյեմբերի
Սիմոն Աբգարյանը կգլխավորի Փարիզի լեգենդար թատրոններից մեկը՝ Théâtre du Soleil-ը09:00, 28 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ