Հղի Մարգարիտա Սիմոնյանին դուրս են գրել հիվանդանցից, որտեղ նա հայտնվել էր Ալեքսանդր Նավալնիի ֆոնդի իրավաբան Լյուբով Սոբոլի հետ կապված միջադեպից հետո։ RT-ի գլխավոր խմբագիրը բժիշկներին շնորհակալություն է հայտնել օգնության համար եւ հայտնել, որ չեղարկում է բոլոր հանդիպումները, որոնք ծրագրվում էին Սանկտ Պետերբուրգում «ПМЭФ-2019»-ի շրջանակներում։
Посмотреть эту публикацию в Instagram
Սիմոնյանը լուսանկար է հրապարակել, որում երեւում է բժիշկների ախտորոշումը՝ «հոգեհուզական սթրեսից հետո վիժման վտանգ»։
««Էխո Մոսկվի»-ի եւ անձամբ Բենեդիկտովի նկատմամբ ոչ մի պահանջ չունեմ։ Նրանք հրաշալի էին, ինձ համար շտապօգնություն են կանչել, օպերատիվորեն վերափոխել եթերը»,- Telegram-ում գրել է Սիմոնյանը։
Նա Լյուբով Սոբոլին, Նավալնու կնոջն ու դստերը «ամուր առողջություն, երկարատեւ կյանք, հեշտ հղիություն եւ ավելի շատ երեխաներ» է մաղթել։
«Համարձակվում եմ հույս ունենալ, որ անկախ աջակցությունից, Լյուբովն անձամբ հասկանում է, որ վատ է վարվել եւ տանջվում է դրա պատճառով։ Պետք չէ տանջվել։ Բոլորս էլ երիտասարդ տարիքում սխալներ ենք թույլ տալիս, որոնց համար զղջում ենք։ Իսկ եթե չի հասկանում, կհասկանա։ Եթե ոչ այս աշխարհում, ապա այն աշխարհում»,- նշել է Սիմոնյանը՝ բոլորին բարին ցանկանալով։
Նախօրեին RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին հոսպիտալացրել էին «Էխո Մոսկվի» ռադիոկայանում Լյուբով Սոբոլի հետ միջադեպից հետո։ Սիմոնյանը Telegram-ում գրել էր, որ ռադիոկայան է գնացել եթերի, որտեղ մուտքի մոտ իրեն սպասելիս է եղել Սոբոլը՝ միացրած տեսախցիկով եւ չգիտես՝ ինչու սկսել է հարցեր տալ, թե իբր Սոբյանինը «Մոսկվայում բնակարաններ է բաժանում իր ենթականերին»։ Նրա ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը, խոստացել է իրավիճակից գլուխ հանել, իսկ պրոդյուսեր Թինա Կանդելակին աջակցել է՝ առողջություն մաղթելով։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն