NEWS.am STYLE-ը ներկայացնում է․ երեք լուք մեկ ժակետով՝ ոճաբանի խորհուրդները

Դավիթ Պարոնիկյանը, Միշ Ամիրյանը & Co-ն ներկայացնում են. «համեղ» երաժշտություն Smart’n’Special-ից

«Ուզում եմ նստել «Համացանց» անունով ձին». Սարիկ Անդրեասյանն իր Youtube-յան շոուն ունի

«Իտալական մաֆիայի կրտսեր կազմ». հայ երիտասարդը «Лучше всех» հաղորդմանը եկել էր 8-ամյա թարգմանչի հետ

Քիմ Քարդաշյանը վերադարձել է Սպիտակ տուն՝ դատապարտյալներին աջակցելու համար

«Հայաստանը բացահայտումների երկիր է». Միխայիլ Շիրվինդտը Սեւանի ափին խեցգետնով քաբաբ է փորձել

Shabeeg․ խոսող շապիկներ

Թիմաթին եւ Նազիման ներկայացրել են Հայաստանում նկարահանված տեսահոլովակը

Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմը՝ Կաննի կինոփառատոնում

Սերժ Թանկյանը կատարել է «Գահերի խաղ»-ի վերջին եթերաշրջանի սաունդթրեքը

«Եվրատեսիլը» բեմից այն կողմ․ տեսանյութ Թել Ավիվից

Ով կհաղթի «Եվրատեսիլ 2019»-ին. լրագրող-փորձագետների կանխատեսումները եւ կարծիքը Սրբուկի ելույթի մասին

Exclusive. հարցազրույց Սրբուկի հետ՝ «Եվրատեսիլ 2019»-ի երկրորդ կիսաեզրափակչից առաջ

Մաշկի արագ խոնավեցում ու թեթեւ, ցերեկային դիմահարդարում մի քանի րոպեում. խորհուրդներ մասնագետից

Ավարտը մոտ է. «Գահերի խաղ»-ի վերջին սերիայի թրեյլերը

Ինչպես են Քիմ Քարդաշյանին «տեղավորել» թաց զգեստի մեջ, եւ շաբաթվա ընթացքում քանի օր է մարզվում աստղը

Հարցում. ո՞վ կնստի երկաթե գահին, ըստ «Գահերի խաղ»-ի հայ երկրպագուների

Պայքար թագավորական նավահանգստի համար. «Գահերի խաղ»-ի 8-րդ եթերաշրջանի 5-րդ սերիայի թրեյլերը

Ինչպիսի կին կլինեք Դուք՝ ըստ կենդանակերպի նշանի

21:12, 22 հունիսի

Խոյ

Դուք ճանապարհորդի կին եք։ Հիշո՞ւմ եք այն լուսանկարները, որտեղ կինն իր տղամարդու ձեռքը բռնած տարբեր երկրներ է տանում։ Այդ կինը միանշանակն Խոյ է։ Նա տանում է իր սերը դեպի արկածներ՝ անկախ նրանից, թե որտեղ է գտնվում։ Նա վստահ է, որ երբ զուգընկերները ինչ-որ բան միասին են բացահայտում, իրենց կապը ամուր է դառնում։

Ցուլ

Դուք աջակից կին եք, ամբողջությամբ նվիրվող։ Ձեր ամուսինը վստահ կարող է ռիսկի գնալ՝ իմանալով, որ տանն իրեն հավատարիմ, սիրող  կին է սպասում։ Ձեր սիրո կայունությունը թույլ է տալիս հաղթահարել ցանկացած մարտ՝ իմանալով, որ ամեն բան ժամանակավոր է, իսկ սերը՝ հարատև։

Երկվորյակներ

Դուք կրքոտ կին եք։ Ձեզ հետ հետաքրքիր է։ Ձեր զուգընկերը երբեք չի ձանձրանա այն մարդու հետ, ով աշխարհին մանկան հուզմունքով է նայում՝ իմանալով, որ հնարավորություններն անսահման են։ Դուք գիշերներն անցկացնելու եք անկողնում՝  երևակայելով կյանքի մասին և, ի տարբերություն բոլորին, առավոտյան կզարթնեք և բոլոր երազանքները կյանքի կկոչեք։

Խեցգետին

Դուք սիրող կին եք։ Այն երջանիկ տղամարդը, որը կլինի Ձեր կողքին, միշտ սիրված է լինելու և հոգատարությամբ պարուրված։ Դուք կլինեք այն զույգը, որը թոռների հարսանիքին ներկա կլինի, որը կբոլորի համատեղ կյանքի 50-ամյակը, և բոլորը հիցամունքով են ձեզ նայելու և ձգտելու նույն սիրուն, ինչպիսին ձեզ մոտ է։ Ձեզ համար առաջնահերթը սերն է, և,  ի վերջո, դուք ստանում եք հոգատարությամբ, ուշադրությամբ և երկնային զգացմունքով լի հարաբերություններ։

Առյուծ

Դուք խորհրդավոր կին եք։ Դուք զուգընկեր եք, որը միշտ լավ տպավորություն է թողնում։ Դուք խելացի եք և կատարյալ։ Մարդիկ, որոնք գիտեն Ձեր ամուսնուն, ցանկանում են ծանոթանալ Ձեզ հետ։ Ձեր էությունը հիանալի ուղեկից է դարձնում Ձեզ։


Կույս

Դուք հաջողակ կին եք։ Ձեր խելամտությունը Ձեր ուժն է։ Ձեր ամուսնու մտերիմները, ընկերներն ու հարազատները գիտեն, որ նրա կինը խելացի է, ըմբռնող և նպատակին հասնող անձնավորություն։ Դուք զույգի այն տեսակն եք, որին մարդիկ միշտ դիմում են օգնություն կամ խորհուրդ ստանալու համար։ Դուք հսկա ժայռ եք, որը մարդկանց համար հենարան է հանդիսանում, քանի որ դուք ստեղծել եք այդ հիմքը միասին։

Կշեռք

Դուք առաջնորդ եք։ Դուք սոցիալական էակ եք, որը չի կտրել իր կապերը ամուսնությունից հետո։ Դուք և Ձեր ամուսինը ընկերների մեծ բանակ ունեք։ Ձեզ շրջապատում են սիրող մարդիկ, և ձեր սերն ավելի ամուր է դառնում, որովհետև Դուք այն կիսում եք բոլորի հետ։

Կարիճ

Դուք կրքոտ կին եք։ Դուք այն կինն եք, որի հետ ամուսինը երբեք չի ձանձրանա։ Դուք հարաբերություններին կայծ եք հաղորդում։ Ձեր ամուսինն այն երջանիկ տղամարդկանցից է, որը երբեք իր կնոջից բողոքելու պատճառ չի ունենա։ 

Աղեղնավոր

Դուք լավագույն ընկեր եք։ Երբ տղամարդը ցանկություն է հայտնում ամուսնանալ իր լավագույն ընկերոջ հետ, նա նկատի ունի Աղեղնավորի նման ինչ-որ մեկին։ Դուք այն զույգն եք, որը զվարճանում է միասին՝ անկախ նրանից, թե ով ինչով է զբաղվում։ Նույնիսկ խանութ գնալու սովորությունը կարող է ուրախ արկածով վերջանալ։

Այծեղջյուր

Դուք էլեգանտ կին եք։ Դուք կյանքի եք կոչում իդեալական հարաբերությունների դասական ձևերը։ Դուք բարձր ճաշակի և բարձր չափանիշների տեր մարդ եք և հակված եք ընտրել այն տղամարդուն, որը կիսում է Ձեզ հետ այս արժեքները։ Դուք ուժեղ զույգ եք։ Դուք պահպանողական եք, և արդյունքում ստանում եք միայն ձեզ երկուսիդ վերաբերող հուզական հարաբերություններ:

Ջրհոս

Դուք հիպի-կին եք։ Դուք միշտ ունեցել եք սեփական յուրահատուկ արժեքներն ու կյանքի նկատմամբ անձնական կարծիքը։ Հարաբերություններում Դուք եք թելադրում կանոնները։ Մարդիկ ձեզ նախանձում են, որովհետև դուք եք ստեղծում այն կյանքը, որը հարմար է երկուսիդ։ Դուք չեք անհագստանում, երբ ձեր հարաբերությունները նման չեն ուրիշների հարաբերություններին․ դուք ստանում եք այն, ինչը ստեղծվել է հատուկ ձեր համար։

Ձկներ

Դուք ստեղծագործ կին եք։ Դուք զգացմունքային եք, նորարար և սիրում եք փախչել այս աշխարհից թաքուն և հարմարավետ մի վայր։ Ձեր ամուսինը անսահման սիրում է Ձեզ, որովհետև Դուք աշխարհը տեսնում եք ջերմ և վառ գույներով։ Ձեր միջև նուրբ զգացմունք է ՝  ռոմանտիկ և երկարատև։



Նյութը՝ soulpost.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ