Երիտասարդության, սիրո, ամուսնության, սիրելի կնոջ՝ Շողերի եւ իր միջեւ 23 տարվա տարբերության, սեքս խորհրդանիշ լինելու եւ իր 50 տարիների մյուս հետաքրքիր դրվագները հումորիստ, երգիչ, հաղորդավար եւ շոումեն Գրիշա Աղախանյանն ամփոփոեց իր առաջին՝ «Աղախանյանի 50 երանգները» stand up շոուում, որը տեղի ունեցավ երեկ՝ հունիսի 12-ին՝ Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում:
«50 տարի ապրելով հասկանում ես, որ իսկապես ամենակարեւորն այս կյանքում սերն է: Իսկ ո՞ւմ ենք մենք ամենից շատ սիրում՝ մեր երեխաներին, մեր ծնողներին, մեր կանանց: Դա ասում եմ ես՝ Գրիգոր Աղախանյանս՝ նախկին կոմունիստ եւ ներկա սեքս խորհրդանիշ»,-ներկայացման ավարտին իրեն բնորոշ լրջությամբ եւ հումորով նշեց շոումենը՝ մոնոներկայացումն ավարտելով Unforgettable երգով, որովհետեւ. «Չմոռանալը շատ կարեւոր իմաստ ու դեր ունի մեր կյանքում: Մենք չենք մոռանում կանանց աչքերը, դրա համար ամուսնության առաջարկություն ենք անում: Չենք կարողանում մոռանալ մեր հողն ու ջուրը, դրա համար կարոտում ենք ու անընդհատ ձգտում վերադառնալ: Չենք մոռանում այն, ինչ մեզ համար անում են մեր ծնողները, դրա համար հասուն տարիքում փորձում ենք դրա մի մասնիկը գոնե վերադարձնել: Այո, ապրելու համար մենք պետք է չմոռանանք, իսկ երջանիկ ապրելու համար պետք է չմոռանանք ասել, որ սիրում ենք»,-բեմից նշեց հումորիստը:
Հանդիսատեսի ծափողջույններն ու շնորհավորանքները վայելելուց հետո Գրիշան ժամանակ գտավ նաեւ իր տպավորությունները մեզ հետ կիսելու համար.
«Արդեն մոտ տասը տարի է՝ մտածում էի stand up ժանրում ներկայանալու մասին, քանի որ միշտ կարծել եմ, որ դա իմն է, այդ անմիջական շփումը կարծում էի՝ ստացվում է մոտս: Մի խոսքով, այդպես հավաքվեցի ու որոշեցի անել դա: Բայց մինչեւ չխաղայի պարզ չէր լինի ստացվո՞ւմ է, թե՞ ոչ: Այսօր եւ վաղը քննարկումներ կլինեն ու կհասկանանք: Եթե, իհարկե, հաջողվի, դա վերջնական իմը կլինի եւ արդեն կարող է շարունակական բնույթ կրել»,-նշեց նա՝ հավելելով, որ առաջին stand up-ի համար մտածել է, որ ճիշտ կլինի անդրադառնալ իր կյանքին ու կենսագրությանը:
Իսկ հանդիսատեսի արձագանքի մասին ասաց.
«Գոհ եմ, կարելի է ասել՝ ինչ նախատեսել էի, ստացա»:
«Աղախանյանի 50 երանգները» մոնոներկայկացման ռեժիսորը Կարո Բալյանն է, որի գնահատմամբ՝ Գրիշան բավականին բծախնդիր է մոտեցել իր աշխատանքին.
«Գրիշան շատ պահանջկոտ է ու այդ պահանջկոտությունը մեկ-մեկ ձգում էր մեզ, ինձ մի պահ դրսում աշխատելիս էի պատկերացնում: Առավելություններն էլ, թերություններն էլ կքննարկենք ներկայացումից հետո, եւ հաջորդիվ այդ ամենը հաշվի առնելով՝ մյուս ներկայացումները հանդիսատեսը կտեսնի արդեն շտկումներով: Միգուցե, հանդիսատեսին դա քիչ բան ասի, բայց մեզ համար մեծ նշանակություն կունենա: Ամեն դեպքում, ամեն ինչ այնպես եղավ, ինչպես, որ պետք է լիներ»:
Ներկայացման սցենարի հեղինակն Աշոտ Աբրահամյանն է, պաստառի դիզայնն արել է Արվին Քոչարյանը, իսկ բեմում ներկայացված տեսանյութերի հեղինակն Աննա Թադեւոսանն է: Եթե բաց եք թողել հումորիստի առաջին stand up շոուն, այն կարող եք դիտել այսօր, իսկ առայժմ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում NEWS.am STYLE-ի պատրաստած ֆոտոռեպորտաժը:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են