RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հոլովակ է հրապարակել, որում պատկերված է կիրակնօրյա ժամանցն ընկերների ամառանոցում։ «Կիրակին ընկերների ամառանոցում։ Տղաները «տժժացնում են»»,- հոլովակը մակագրել է Սիմոնյանը։
Посмотреть эту публикацию в Instagram
Մարգարիտայի կողմից նկարահանված հոլովակում երեւում է՝ ինչպես են նրա ամուսինը՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանը եւ պրոդյուսեր Ալեքս Բոկովը պարում «Boney M» խմբի «Sunny» հիթի հնչյունների ներքո։ Հրապարակումը մեկնաբանել է Քեոսայանի նախկին կինը՝ Ալյոնա Խմելնիցկայան, որի հետ Սիմոնյանն ընկերական հարաբերություններ ունի։
«Ինչ հաճույք։ Ամեն ինչ ինչպես նախկինում, բայց ավելի լավ»,- գրել է դերասանուհին, ինչին միանգամից արձագանքել է RT-ի գլխավոր խմբագիրը. «Թանկագինս, քո բացակայությունն է զգացվում»։
Օգտատերերը հիացել են Մարգարիտայի եւ Ալյոնայի «բարձր հարաբերություններով»։ «Աղջիկներ, դուք քանդում եք իմ սովորական աշխարհը ձեր մարդկային հարաբերություններով։ Երկուսիդ էլ երջանկություն եմ մաղթում», «Ես հիացած եմ ձեր հարաբերություններով»,- գրել են հետեւորդները։
Վերջրերս դերասանուհին եւ լրագրողը «Кафе Пушкинъ»-ի հոբելյանի առիթով կազմակերպված երեկույթի են մասնակցել եւ հրաշալի ժամանակ անցկացրել միասին։ Միջոցառման ընթացքում արված համատեղ լուսանկարը Սիմոնյանը հրապարակել է Instagram-ի իր էջում։ «Հաճելի անակնկալ։ Մոսկվայի լավագույն ռեստորանի 20-ամյակին Մոսկվայի լավագույն աղջիկները։ Երեքով»,- լուսանկարը մեկնաբանել էր լրագրողը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 10 մայիսի
Ինչպես անզգամին տարբերել հոգեգարից. գիտնականները գտել են պատասխանը21:22, 10 մայիսի
Նյու Յորքը աշխարհի ամենահարուստ քաղաքն է20:29, 10 մայիսի
Ջորջ Քլունին երկրպագուներին խոստովանել է, որ իրեն «ծեր» է զգում19:19, 10 մայիսի
Ջոն Մալկովիչը կհամալրի Marvel-ի կինոտիեզերքը՝ հանդես գալով «Ֆանտաստիկ քառյակի» նոր ֆիլմում16:17, 10 մայիսի
Էլիզաբեթ Թեյլորի մասին վավերագրական ֆիլմը, որը կցուցադրի աստղի՝ նախկինում չհրապարակված արխիվները, կթողարկվի այս ամառ15:38, 10 մայիսի
Քլոե Քարդաշյանը խոստովանել է, որ ստիպել է Տրիստան Թոմփսոնին հայրության մի քանի թեստ հանձնել իրենց որդու՝ Թաթումի ծնվելուց հետո14:55, 10 մայիսի
Անջելինա Ջոլին երեխաներին հորդորել է «խուսափել» իրենց հորից՝ Բրեդ Փիթից14:17, 10 մայիսի
Ջենիֆեր Լոպեսը վերադարձնում է 90-ականների ոճը13:23, 10 մայիսի
Քենդալ Ջենները խոստովանել է, որ «դժվար երկու ամիս» է անցկացրել12:05, 10 մայիսի
«Ձեր մտքով անցե՞լ է, որ այստեղ լինելով վտանգ եք ներկայացնում այլ մասնակիցների եւ հանրության համար». լրագրողը՝ Իսրայելի ներկայացուցչին11:16, 10 մայիսի
Էնդի Սերկիսը վերադառնում է «Մատանիների տիրակալի» տիեզերք10:20, 10 մայիսի
Հեյլի Բիբերը հղի է