Աննա Սեմենովիչը որոշել է մեկնաբանել անձնական կյանքը, քանի որ հոգնել է իր մասին բամբասանքներից։ Աստղն Instagram-ի Stories բաժնում հրապարակում է արել, որում խոստովանել է, որ շոկի մեջ է կարդացածից։ «Կարծես թե կենտրոնական, մեծ պորտալներ են, հարգված եւ այդպիսի բան են գրում»,- տարակուսած է աստղը։
Նա ներկայացրել է մի քանի հրատարակության սքրիշոթեր։ «Вокруг.тв»-ն հայտնում է, որ հրապարակումներից մեկում նրան կեղտոտ են անվանել, մյուսում հավաստիացնում են, որ նա հիվանդանոցում է։ Եվ իհարկե, ամենացնցողը. նա միաժամանակ հղի է երեք տղամարդուց՝ Կոնստանտին Մելաձե, Դմիտրի Նագիեւ, Նիկոլայ Բասկով։ «Եկեք միանգամից ցրենք բոլոր միֆերը»,- ասել է Աննան։ Նկատելի էր, որ դերասանուհին վճռական է տրամադրված։
Նրա խոսքով՝ չնայած տաք ջուրն անջատված է, իրեն հնարավոր չէ կեղտոտ անվանել։ Ավելին, նա լիովին առողջ է եւ մեկնում է Սանկտ Պետերբուրգ, ուր հանդես է գալու ելույթով։ Առանց մեկնաբանության չի մնացել նաեւ հղիության մասին տեղեկությունը։ «Ինձ, իհարկե, շոյում է, որ ինձ այդպիսի շքեղ փեսացուներ են վերագրում, բայց ինձ թվում է՝ նրանցից յուրաքանչյուրն իր հիանալի անձանական կյանքն ունի, ինչպես ես»,- ասել է Սեմենովիչը։
Նշենք, որ մանրամասն ոչինչ հայտնի չէ աստղի հարաբերությունների մասին հակառակ սեռի ներկայացուցիչների հետ։ Նա դա խնամքով թաքցնում է։
Աղբյուը՝ Dni
Լուսանկարները՝ Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն