Ժամանակակից կոսմետիկ միջոցներն այնքան ակտիվորեն են գովազդվում, որ անկախ քեզանից սկսում ես հավատալ հրաշքների: Թվում է, թե քսուքի փոքրիկ տուփ ձեռք բերելով՝ կարելի է ազատվել կնճիռներից, իսկ տոնային կրեմի շշիկը խնդրահարույց մաշկը հաշված վայրկյաններ անց կվերածի թավշի: Սակայն պետք չէ հավատալ գովազդին: Եվ անպայման պետք է փաթեթավորման վրա կարդալ կոսմետիկ միջոցի բաղադրությունը: Նրբությունների մասին կպատմի կոսմետոլոգ Մարինա Հովասափյանը:
«Ժամանակակից կոսմետիկ միջոցների բաղադրիչներն այնքան ակտիվ են, որ դրանք գործածելու նրբություններին ոչ բոլորն են տիրապետում: Այսպես, ռետինոլը կամ A պրովիտամինը, որ վերջին շրջանում գրեթե բոլոր կոսմետիկ միջոցների մաս են կազմում, հրաշալի միջոց են համարվում մաշկի համար, բայց այն չի կարելի օգտագործել արեւի ժամանակ, այլ, թերեւս, միայն այն դեպքում, եթե որոշել եք ընդհանրապես տանից դուրս չգալ: Ռետինոլը զգալիորեն բարձրացնում է մաշկի առաձգականությունն ու էլաստիկությունը, հարթում է մանր կնճիռները, արագացնում է վնասվածքների վերականգնումը՝ նվազեցնելով բորբոքային պրոցեսը: Բայց A վիտամինով միջոցները բարձրացնում են ուլտրամանուշակագույնի հանդեպ մաշկի զգայնությունը՝ առաջացնելով թեփոտում, ալերգիա, կարմրություն:
Եվս մեկ նյութ, որ պետք է զգուշությամբ գործածել, քացախաթթուն է: Խնձորի, կաթնային, գինու, կիտրոնի թթուները ներառված են դեմքի մաշկի խնամքի բազմաթիվ միջոցներում: Փաթեթավորման վրա դրանք AHA նշումով են: Դրանք թափանցում են մաշկի խորը շերտերը, բայց ամռանը նման կոսմետիկան պետք է զգուշությամբ գործածել. արեւի լույսին արձագանքը կարող է անկանխատեսելի լինել:
C վիտամինը բարձրացնում է մաշկի առաձգականությունը եւ ճերմակեցնում է այն, քանի որ արգելափակում է մելանինի առաջացումը: Հիշեք, որ դեմքի համար միջոցներում այդ նյութի ոչ մեծ պարունակությունը արեւից պաշտպանող ազդեցություն է թողնում, սակայն պրոֆեսիոնալ կոսմետիկայում առկա C վիտամինի մեծ տոկոսը դեպիգմենտացնող արդյունք է տալիս: C վիտամինը վառ արեւի համադրությամբ կարող է մաշկային ալերգիա առաջացնել»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:29, 7 սեպտեմբերի
Կուրծքը որպես զենք. 57 տարեկան Ջենիֆեր Լոպեսը կրկին բոլորին ստիպել է խոսել իր մասին12:13, 7 սեպտեմբերի
Սյուզան Սարանդոն. «Ես դեռ դերեր եմ կորցնում Պաղեստինին իմ աջակցության պատճառով»11:36, 7 սեպտեմբերի
Սիարան հղի է. 40-ամյա երգչուհին սպասում է իր հինգերորդ երեխային11:19, 7 սեպտեմբերի
Ռոբ Ռեյների հետմահու հաղթանակը «Էմմի» մրցանակաբաշխությունում դաժան սպանությունից ինը ամիս անց10:55, 7 սեպտեմբերի
Եգիպտացի հայտնի հեռուստահաղորդավարուհին դատապարտվել է մահապատժի թմրանյութերի հետ կապված գործով10:30, 7 սեպտեմբերի
«Մի գդալ սեր», Coca-Cola Fest ու հարսանիքներ․ Instagram-ը՝ նախորդ շաբաթ09:00, 7 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:30, 6 սեպտեմբերի
Մաքուր միջավայրում մաքուր մտքեր են ծնվում․ Հակոբ Միկոյանի «ՄաքրաՊատումը»18:05, 6 սեպտեմբերի
«Գեղեցիկ կադրը դեռ կինո չէ». Հովհաննես Ղազարյանը՝ ռեժիսորի աչքի, դերասանի ազատության և ժամանակի մասին16:35, 6 սեպտեմբերի

15:57, 6 սեպտեմբերի
Էվիկն ու Յանն այսօր ամուսնանում են14:20, 6 սեպտեմբերի
Վազելին՝ կրեմի, դիմակի և բալզամի փոխարեն. կարո՞ղ է արդյոք մեկ միջոցը փոխարինել կոսմետիկ պարագաների կեսին