Երիտասարդ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է իր մտքերով։
Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին վառ շպարով է. կարմիր շրթներկով ընդգծված են շուրթերը։ Տաթեւ Սարգսյանը, որն այս շրջանում նկարահանվում է «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում, մեկնաբանություններում գրել է.
«Ինքդ քեզ ճանաչման ճանապարհին պիտի լինես խիզախ, իրատես, հետեւողական, հեռատես, որպեսզի հասկանաս, թե ինչ պիտի տանես քեզ հետ մի ողջ կյանք: 26-ում «բերեցի ինձ`ինձ մոտ», բոլոր աստղերն ու երկնագույնն իմ ներս: Հաղթահարեցի խորթ ու ավելորդ մարդուն՝ ինձ: Վերջապես ծանոթացա ինձ հետ: Սովորեցի սիրել բացթողումներս, վատնած ժամանակս, սայթաքումներս, չխնդրած ներողություններս, չներելս, ներելս, անտարբերությունս, նվիրվելս եւ այլն: Դրանք սիրելով՝սովորեցի սիրել եւ լիարժեք ընդունել ինքս ինձ, առանց որեւէ մեղադրանքների եւ ինքս ինձ հայտարարած պատերազմների: Անգամ այն ժամանակ,երբ հիստերիկ եմ, անտանելի, անկառավարելի, ծայրահեղ եւ անկախատեսելի, դա ես եմ ողջ իմ բնույթով:
Չեմ խանգարում ինձ լինել այնպիսին, ինչպիսին սիրտս է թելադրում: Դետալներին շատ մեծ ուշադրություն եմ դարձնում, թե սեփական անձիս հարցում, թե մտերիմներիս: Խիստ եմ անգամ աննշան դեպքերում, թող ասեն `բարդ եմ, բայց լաբիրինթոս չեմ`մարդ եմ: Իմ «ձեռագիրն» էլ դժվար է կարդացվում: Կտրուկ եմ կտրում հարաբերություններ, քմմահաճ եմ, անհամբեր: Պիտի ամեն ինչ էսթետիկ լինի, մաքուր եւ ոգեշնչող, անգամ երբ պարզապես նստած նայում ես հատակին: Հոգիս խախտվում է խաղերից, տափուկությունից: Լավ ես քեզ ճանաչում ու վատ բաներ են առաջ գալիս: Հիասթափվում ես հեշտորեն, բայց սթափվելուդ համար րոպեն էլ է հերիք, իսկ այ հիացնելը դառնում է խնդիր: Էնդորֆիններդ էյֆորիայի կարիքն ունեն. պատրաստ չեն նույնությունից հրճվել: Մարդկանց «ներս» թափանցելը այնքան սովորական երեւույթ է դառնում, որ սեփական անձդ համարում ես ավելի մեծ հանելուկ, քան իրենցը:
Բայց լավ բան է ինքդ քեզ հետ ծանոթանալը: Ձեռքբերում է կոփվելը, հղկվելը, հավաքվելը, կանխամտածված քայլերն ու լռելը: Իսկ էլ ավելի մեծ ձեռքբերումդ այն է, որ շուրջդ կատարվող ամենը հրաշք ես համարում, էլ չես տատանվում. հստակ գիտես`սիրուն է եւ հեքիաթային: Երազանքներս տեսնելու եւ «ինձ առաջ բերելու» համար պետք էր անցնել այս ամենը` մութ ու փշոտ ուղիով, ուր շատ եմ ընկել-ընկճվել. շատ էր ավելորդը թե շուրջս, թե ներսումս: Փորձ չունենալուց էր, չիմանալուց էր, որ ինքդ ես «պատճառը» բոլոր իրադարձությունների. դու ես դրանք կյանքի կոչում, ինքդ ես որոշում՝ կարեւորե՞լ, կառավարե՞լ, թե՞ անտեսել դեպքերը, զգացմունքներն ու յուրաքանչյուր ապրում: Ես որոշեցի կարեւորել`ինձ, էգոիստ լինել, չվախենալ վախերից, համարձակվել խիզախ որոշումներ կայացնել եւ սխալվել, ծիծաղել` անգամ շատ բարձր, չընկալվելուց ուրախանալ եւ իմ Աշխարհը չմանրեցնել»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն