Գեղեցկուհի, երգչուհի Վերա Բրեժնեւան որոշել է փոխել կենսակերպը եւ Instagram-յան էջում պատմել է իրերի խելամիտ օգտագործման մասին։ «Այսօր այնքան էլ սովորական հրապարակում չեմ անում։ Իմ նոր՝ գիտակցած հինգշաբթի խորագրի շրջանակներում ցանկանում եմ ձեզ հետ խոսել իրերի խելամիտ օգտագործման մասին։ Հույս ունեմ՝ այստեղ մեզանից յուրաքանչյուրն իր համար ինչ-որ օգտակար բան կգտնի։ Ինքնս միայն սովորում եմ, բայց այդ ուղղությամբ առաջին քայլերն արդեն իսկ լավ են։ Գիտակցած օգտագործման տարբերակները բազմաթիվ են։ Սկսեմ իրերից, օրինակ՝ զգեստներ»,- գրել է նա։
Երգչուհին խոստովանել է, որ իր արդեն 30 զգեստ հանձնել է զգեստների վարձույթի ծառայությանը եւ վստահ է, որ ճիշտ է վարվում, քանի որ դա մարդկանց հնարավորություն է տալիս գումար խնայել նոր զգեստի գնման հարցում, ինչպես նաեւ նպաստում է երկրագնդի ռեսուրսների խնայողությանը։
«Ես անկեղծորեն հավատում եմ, որ խելամիտ ու գիտակցած օգտագործումը մեր ապագան են։ Կիսվեք ձեր առաջին քայլերով»,- իր հետեւորդներին կոչ է արել Բրեժնեւան։ «Իսկ ինքներդ պատրա՞ստ եք ինչ-որ մեկից հետո կրել արդեն իսկ հագած զգեստը», «Իմ կարծիքով՝ դա հիգիենիկ չէ։ Կզզվեի զգեստ կրել ինչ-որ մեկից հետո», «Նախ, ես ձգտում եմ իրեր գնել, որոնք դուրս են նորաձեւությունից եւ մեկ տարի անց դեն չնետել գուլպաները։ Ես իրեր ունեմ, որոնք արդեն 5 տարեկան են եւ որոնք մինչ այժմ ակտիվորեն կրում եմ։ Ձգտում եմ կենցաղում առավելագույնս նվազեցնել տոպրակների օգտագործումը, խանութ կամ շուկա գնում եմ պայուսակով կամ գնումների համար նախատեսված տոպրակով», «Ամեն ինչ ճիշտ է, Վերոչկա, հարկավոր է ձգտել դրան։ Աշխարհն ավելի մաքուր ու գեղեցիկ կլինի», «Մարդիկ այլեւս չեն կարող խույս տալ այդ թեմայից։ Հագուստի արտադրությունը լրջորեն վնասում է երկրագնդին, իսկ մենք դեռ նորաձեւ ենք դառնում։ Հարկավոր է երկու քայլ առաջ մտածել ու ոչ թե ապրել այս օրով»,- գրել են նրանք։
Կարծիքները բազմաթիվ են, որոնց մի մասը հակասական են։ Բայց պարզ է մի բան՝ մարդիկ հանգում են այն գիտակցությանը, որ նորաձեւությամբ տարվելն, իսկապես, երկրային ռեսուսրների այնքան էլ խելամիտ ծախս չէ։
Եթե երգչուհին պատրաստ է վարձակալության հանձնել զգեստներ, որպեսզի դրանք ի զուր չկորչեն, գեղեցկուհին իր զարդերը, հաստատապես, ոչ ոքի չի տա, այդ թվում ժամանակավոր օգտագործման։ Վերա Բրեժնեւան թանկարժեք զարդրերով հերթական անգամ ապացուցել է, որ «աղջիկների լավագույն ընկերներն» ադամանդներն են։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ