Էմմա Մկրտչյանը` մանկության վառ հուշերի, Երեւանում բնակվելու եւ իր սիրտը կոտրելու մասին

Գոհար Հարությունյանը` մանկության, հայրիկի բացի եւ 16 տարեկանում նշանադրությունը չեղարկելու մասին

«Խորոտիկ-մորոտիկ»․ Սոֆի Մխեյանը՝ իր նոր տեսահոլովակի մասին

«Չէի կարողանում պատկերացնել, որ մայրս չկա». Աղաս Մանուկյանը` իր մեծ կորստի եւ անցած ճանապարհի մասին

BACKSTAGE. Ինչպես են անցել «Սիրուն Սոնայի» վերջին նկարահանումները

«Հորս վերաբերմունքը փոխվեց իմ հանդեպ»․ Վիկտորիա Սահակյանը՝ դիպլոմ չստանալու եւ չստացված սիրո մասին

Ինչպես են ընթացել Արամեի նոր տեսահոլովակի նկարահանումները քաղաքից դուրս

Ամենամեծ կորուստը, կյանքի նպատակը եւ ծնողների խորհուրդը․ Բլից հարցեր Ժաննա Բուտուլյանի հետ

Լիա Զախարյանը՝ հայկական շոուբիզնեսի ամենահմայիչ մարդու, ամենամեծ կորստի և առօրյայի մասին․ ԲԼԻՑ ՀԱՐՑԵՐ

Քրիստինե Պեպելյանը՝ իր նոր նախագծի եւ որդու՝ Արեգի մասին

Քիմ Քարդաշյանի 60 մլն դոլորանոց առանձնատունը

Մանուկ Ալեքսանյանը՝ սեզոնի թրենդների, հակաթրենդների եւ Pillow Challenge-ի մասին

Մարիամ Ալեքսանյանը՝ մոլերից մեկում խայտառակ լինելու եւ ամուսնության հարցից խուսափելու մասին․ ԲԼԻՑ ՀԱՐՑԵՐ

Մանկության ամենավառ հուշից մինչեւ զավեշտալի սիրո խոստովանությունը․ բլից հարցեր՝ Դիանա Տոռեսի հետ

Մատնահարդարման 5 տարածված միֆեր

90-ականներին ծնողներս թույլ չեն տվել, որ ես ու քույրս մտածենեք տան հոգսերի մասին»․ Իրինա Թովմասյան

5 խորհուրդ առողջ մազեր ունենալու համար. Ջեք Թեքեյան

BACKSTAGE. Գոշը, Քրիստինա Եղոյանը, Լիանա Վանոյանը, Արուս Տիգրանյանը եւ այլ դերասաններ` «Կինստարգրամ» նոր սիթքոմում (ֆոտո/վիդեո)

Հարուստ աստղեր, որոնք շատ համեստ են ապրում                 

23:35, 22 հուլիսի

Հայտնի դառնալով՝ շատ աստղեր մոռանում են գումարի արժեքի մասին։ Նրանց մի մասը մի ամբողջ ունեցվածք է ծախսում առանձնատների, մյուսները՝ շքեղ իրերի եւ այլնի վրա։ Cosmo-ն ներկայացրել է աստղերի, որոնք բացառություն են կազմում։ Նրանք միլիոններ են աշխատում, բայց բավական համեստ են ապրում։

Կիանու Ռիվզ

Թեեւ Կիանու Ռիվազը հսկայական ունեցվածք ունի, նա իր համար թանկարժեք ավտոմեքենաներ ու հսկայական տներ չի գնում։ Դերասանը համեստ կյանք է վարում եւ գրեթե ամբողջ եկամուտը ծախսում է բարեգործության վրա։ Հոլիվուդյան համակրելի դերասանը երթեւեկում է մետրոյով, ընտրում մաս-մարկետի հագուստ եւ իրեն սուպերաստղ չի համարում։ Երբ նրա քրոջ մոտ ախտորոշվել է «լեյկեմիա» հիվանդությունը, Ռիվզը բարեգործական ֆոնդ է հիմնել, որն օգնում է մանկական հիվանդանոցներին եւ ֆինանսավորում հետազոտություններ քաղցկեղի բուժման ոլորտում։

Էշթոն Քաթչեր եւ Միլա Կունիս

Էշթոն Քաթչերն ու Միլա Կունիսը գիտեն՝ ինչ գնով է ձեռք բերվում գումարը։ Երկուսն էլ ծնվել են ոչ հարուստ ընտանիքում եւ շատ են աշխատել՝ իրենց ու երեխաներին անհոգ ապագա ապահովելու համար։ Թեեւ այժմ նրանք գումարի կարիք չունեն, խնայողական են ապրում։ Նրանք ուշադրությամբ են մոտենում ընտանեկան բյուջեի բաշխմանը եւ ավելորդություններ թույլ չեն տալիս։ Աստղերը նույն կերպ դաստիարակում են որդուն ու դստերը։

Ջենիֆեր Լոուրենս

Ջենիֆեր Լոուրենսի դեպքում եւս չեն նկատվում աստղային հիվանդության ախտանշաններ։ Նույնիսկ ճանաչում ստանալով պրոֆեսիոնալ ոլորտում՝ դերասանուհին հավատարիմ է մնացել իր սովորություններին եւ չի փոխել կենսակերպը։ Ջենը խոստովանում է, որ սիրում է տանը մնալ։ Դերասանուհուն ուրախություն են պարգեւում պարզ բաներ՝ համեղ ուտելիք եւ լավ կինո։ Եկամուտների մի մաըը նա ուղղում է բարեգործությանը, իսկ մնացած գումարը՝ հավաքում։

Ռասել Քրոու

Կարգավիճակն ու եկամուտները Ռասել Քրոուին թույլ են տալիս շքեղ ապրել, սակայն դա նրան հարկավոր չէ։ Դերասանը ռանչո է գնել Ավտսրալիանում եւ արդեն մի քանի տարի է՝ ապրում է այնտեղ։ «Ես Հոլիվուդ կտեղափոխվեմ, միայն եթե Ավստրալիան եւ Նոր Զելանդիան վերջնականապես ջրասույզ լինեն, եթե Եվրոպայում ժանտախտ լինի, իսկ աֆրիկյան մայրցամաքն անհետանա մարսեցիների հարձակումից»,- հարցազրույցներից մեկում հայտարարել է Քրոուն։ Նա վերանայել է իր վերաբերմունքը «կինոտուսովկայի» նկատմամբ եւ չի ցանկանում իրեն դրա մասը համարել։

Ջենիֆեր Գարներ

Ջենիֆեր Գարները եւս կարծես չի ճանաչում իր աստղային կարգավիճակը։ Դերասանուհին մթերք գնում է շուկայից եւ ամենասովորական խանութների հագուստ կրում։ Նա թիկնապահներ չունի. հանրային վայրերում նա հայտնվում է ընկերների ընկերակցությամբ։ Ջենը միլիոններ չի ծախսում առանձնատների եւ ավըոմեքենաների վրա եւ հեծանիվ է գերադասում։ Մի խոսքով, գրեթե ոչնչով չի տարբերվում մեզանից շատերից։  

Կիրա Նայթլի

Կիրա Նայթլին փորձում է իրեն ետ պահել ինքնաբերական գնումներից։ Դերասանուհին իր համար ամսական սահմանաչափ է ընտել եւ ձգտում է դրանից շատ գումար չծախսել։ Նա հագուստի դեմոկրատական ապրանքանիշեր է ընտրում, չի օգտվում անձնական ոճաբանների ծառայությունից։ «Ինձ թվում է՝ լյուսքի ոճի կենսակերպ վարելով՝ դուք չեք կարող իսկապես շփել մարդկանց հետ, որոնք այլ կերպ են ապրում։ Դա հեռացնում է ձեզ։ Իմ լավագույն, ամենաուրախ ժամանակներն անցել են ամենաքիչ շքեղ վայրերում»,- ասում է նա։

Լուսանկարները՝ Getty Images, persona Stars, Glamour


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ