«Քանոն» երաժշտական գործիքը ծանոթ է յուրաքանչյուր հայի իր դյութիչ հնչողությամբ։ Բայց հաճախ մենք անգամ չենք էլ մտածում, թե ով է պատրաստել այն, եւ որքան երկար ճանապարհ է անցնում վարպետն իր կերտածը երաժշտին հանձնելուց առաջ։
Վալերի Ներկարարյանը քանոնի մասին գիտի ամեն ինչ։ Նա այդ գործին է նվիրել ոչ մեկ տասնամյակ։ Որպեսզի իմանաք՝ լարակսմիթավոր այդ գործիքը ստանում են տարբեր փայտատեսակներից՝ ընկույզ, թխկի, լորենի։ Նյութից է կախված գործիքի հնչողությունը։ Ներկարարյանի խոսքով՝ փայտը նախապես մշակվում է, իսկ հետո, ինչպես կոնստրուկտորը, հավաքվում է գործիքի հիմնակմախքը։ Վալերին առանձին կտրում է յուրաքանչյուր կտորը, հետո միմյանց փակցնում դրանք։ Անգամ օգտագործվող սոսինձն է բնական. կաչաղակի աղացած ոսկորներից։

Առաջին անգամ Վալերի Ներկարարյանը երաժշտական գործիք պատրաստեց մեկ այլ վարպետի՝ Հենրիկ Միրիջանյանի շնորհիվ, որը նրան պատվիրեց գործիքի նախշազարդման էսքիզներ անել։ Այդ ժամանակվանից Վալերին իրեն նվիրել է այդ գործին։ «Երբ ես առաջին գործիքս էի պատրաստում, անմիջապես ստացվեց,- պատմում է վարպետը։- Իհարկե, սկզբում ես ամեն բան կրկնում էի ուսուցչիս նման, եւ միայն հետո ավելացրի իմ նորամուծությունները՝ չափերը, կոնստրուկցիան»։

Ներկարարյանի ստեղծած քանոնները երբեք չեն կրկնվում։ Դրանք աչքի են ընկնում դիզայնով, նկարազարդումով, անգամ հնչողությամբ, չնայած վարպետը երաժշտական կրթություն չունի՝ ամեն գործիք հոգով է զգում... «Պատրաստման գործընթացը բավական երկար է. ամեն գործիքի համար 20 օր եմ ծախսում,- ասում է վարպետը։- Շատ նուրբ աշխատանք է. նախշերը փորագրում ես 55 միլիմետրանոց փայտի վրա, եւ միայն նուռ ու խաղող չէ, այլ նաեւ անպայման հայկական եկեղեցիներ։ Ինձ համար կարեւոր է, որպեսզի բոլորն իմանան, որ քանոնը հայկական գործիք է»։
Վարպետը պատմում է, որ մեկ անգամ չէ, որ վնասել է ձեռքերը՝ ծաղիկներ ու նուռ փորագրելիս։ «Բայց ինչպես ասում են, արվեստն իմ մեջ է թափանցում մատներիս միջով»,- ծիծաղում է Ներկարարյանը։

«Չեմ հիշում քանի գործիք եմ պատրաստել։ Շատ երաժիշտներ նվագել են իմ քանոնների վրա եւ հաղթել տարբեր միջազգային մրցույթներում։ Բայց ես երբեք չեմ մոռանա իմ առաջին պատվիրատուին՝ վիրտուոզ քանոնահարուհի Անժելա Աթաբեկյանին։

Գործիքը պատրաստելիս օգտագործվում է այծի կամ հորթի կաշի, որը երկար մշակում է անցնում. նյութը ջրում թրջվում է 12 ժամ։ Սակայն Վալերի Ներկարարյանը սիրում է փորձեր անել. նա ստեղծել է քանոն՝ առանց կաշի օգտագործելու, որը երաժշտական գործիքի կարեւոր բաղադրիչն է։ Լիարժեք քանոնի ստեղծման վերջին փուլը գործիքը լարելն է։ 72 լարերից յուրաքանչյուրը լարվում է առանձին՝ հատուկ բանալիով։

Վալերի Ներկարարյանը սկսել է սիրած գործով զբաղվել 1980-ականներին, երբ դեռ պատանի էր։ Այժմ քանոնով հետաքրքրվում են նրա թոռները։ Ուստի շանս կա, որ սերունդների հաջորդականությունը թույլ չի տա, որ այս գործը «լռի», եւ պրոֆեսիոնալ վարպետները, որոնք պատրաստ են մեզ նվիրել այս հրաշալի գործիքի հերթական եզակի նմուշը, կլինեն միշտ...
Աննա Պետրոսյան
Լուսանկարը՝ Աննա Անդրիեւսկայայի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 15 հոկտեմբերի
Ռասել Բրենդ. «Անողոք սեռական գիշատիչը», որը ցանկանում էր քնել 5000 կանանց հետ22:46, 15 հոկտեմբերի
Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից22:17, 15 հոկտեմբերի
Ադամանդներ, գունավոր քարեր և ոսկի. Patek Philippe-ը վերաիմաստավորում է կանացի դասականը21:24, 15 հոկտեմբերի
Gucci-ն և Louis Vuitton-ը չափն անցել են. գնորդներն ընտրում են Zara և Uniqlo խանութները20:30, 15 հոկտեմբերի
Հավակնության և առևտրի խաչմերուկում. Հայացք՝ 2026 թվականի Երևանի նորաձևության շաբաթին19:19, 15 հոկտեմբերի
Ֆուտբոլային մարզիչը, որը փորձում էր չնայել լրագրողի կրծքին, ինտերնետային աստղ է դարձել16:23, 15 հոկտեմբերի
«Նրանք դևեր են, որոնք հրեշտակ են ձևանում». ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնացը պնդել է, որ ԱԹՕ-ները փորձում են մարդկությանը շեղել ճշմարտությունից15:16, 15 հոկտեմբերի
«Նա լավագույն ղեկավարն է». Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը անսպասելիորեն գովաբանել է Թրամփին14:42, 15 հոկտեմբերի
Ջենիֆեր Էնիսթոնին մեղադրել են նվաստացուցիչ արարքի մեջ․ ռեժիսորի պնդմամբ՝ դերասանուհին իրեն փայլուն քարերով զարդարված ստրապոն է նվիրել14:21, 15 հոկտեմբերի
Գիշերային «էրեկցիաներ» կանանց մոտ. միլիոնատեր Բրայան Ջոնսոնի ընկերուհին 15,700 դոլարանոց «տեխնոտամպոն» է օգտագործում13:19, 15 հոկտեմբերի

13:05, 15 հոկտեմբերի
27 օր Հունաստանում, ուշացած վիզա ու նոր հումորային կերպար․ Իրինա Հարությունյանը՝ «Բարի Գալուստի» մասին