Շատերն էին կարծում, թե Ռոբերտ դե Նիրոյի, Ալ Պաչինոյի եւ Ջո Պեշիի մասնակցությամբ Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին» կանցի բոլոր փառատոնների կողքով։ Սակայն նյույորքյան փառատոնը հայտարարել է, որ հենց այդ ֆիլմը կբացի այդ տարվա դիտումն արդեն սեպտեմբերի 27-ին։ Ցուցադրության օրվա հետ միասին հայտնվել են առաջին պաշտոնական կադրերը ֆիլմից։
«Իռլանդացին» Չարլզ Բրենդտի «Լսել եմ դու տուն ես ներկում» բեսթսելլերի էկրանավորումն է։ Գրքի վերնագիրը հղում է անում մաֆիոզիների սլենգին եւ նշանակում է, որ մարդը, որին այդ կերպ դիմում են, աշխատում է որպես վարձու մարդասպան, քանի որ սպանությունից հետո տների պատերին ու հատակներին արյան հետքեր են մնում։
Իր աշխատանքում Բրենդտը նկարագրել է իրական մարդասպան Իռլանդացի մականվամբ Ֆրենկ Շիրանի (Ռոբերտ դե Նիրո) կյանքը, որի հետ ծանոթացել է նրա մահվանից կարճ ժամանակ առաջ։ Նա գրողին խոստովանել է, որ աշխատել է հանցավոր աշխարհի ամենախոշոր պարագլուխներից մեկի՝ Ռասել Բուֆալինոյի (Ջո Պեշի) հետ եւ նրա պատվերով 25 մարդ սպանել։ Շիրանի զոհերի շարքում է նաեւ Ջիմի Հոֆան (Ալ Պաչինո)՝ ամերիկյան նախկին արհմիութենական առաջնորդ, որն անսպասելիորեն անհետացել է առեղծվածային հանգամանքներում։
Netflix-ը, որը ֆիլմի արտադրությանհամար 160 մլն դոլար է ներդրել, ծրագրում է «Իռլանդացին» թողարկել աշնանը, սակայն հստակ օր չի հաղորդվում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)