Հունիսի կեսերին 37-ամյա Քսենիա Սոբչակն առիթ էր տվել տեղեկությունների տարածման, որ ինքն ու 44-ամյա Կոնստանտին Բոգոմոլովը պատրաստվում են օրինականացնել իրենց հարաբերությունները։ Լրագրողը «Զգուշացեք, Սոբչակն է» («Осторожно, Собчак!») YouTube-յան շոուի նկարահանումներին հայտնվել էր նշանադրության մատանիով։ Սակայն այդ ժամանակ Սոբչակն այդպես էլ պաշտոնապես չէր հաստատել տեղեկատվությունը, որ ինքն ու ռեժիսորը պատրաստվում են ամուսնանալ։ Telegram-ի Dark Cosmo ալիքը հայտնում է, որ հարսանիքը տեղի կունենա արդեն մեկ ամիս անց։
«Մենք բացառիկ տեղեկություն ունենք։ Կոնստանտին Բոգոմոլովն ու Քսյուշա Սոբչակն ամուսնանում են։ Արարողությունը ծրագրվում է սեպտեմբերին։ Մեզ հետաքրքիր է՝ արդյոք այս անգամ Ուլյանա Սերգեենկոյից զգեստ կլինի, թե ոչ, եւ արդյոք հարսանիքն, օրինակ, իմերսիվ շոուի կվերածվի»,- հայտնել է Telegram-ի ալիքը։
Հիշեցնենք՝ ռեժիսորը դեռ երեկ տեսանյութ էր հրապարակել, որում պատկերված է Սոբչակը։ «Ես սիրում եմ քեզ»,- հոլովակը մակագրել է 44-ամյա Բոգոմոլովը։ Կոնստանտինը նախկինում անհաջող ամուսնություն է ունեցել։ Նա 8 տարի հարաբերություններ է ունեցել դերասանուհի Դարյա Մորոզի հետ։ Ամուսինները դաստիարակում էին դստերը՝ Աննային, սակայն 2018թ.-ի օգոստոսին անսպասելիորեն բաժանվեցին։ Արդեն այդ ժամանակ թատերական շրջանակներում խոսում էին այն մասին, որ ռեժիսորը նոր մուսա ունի։
Իսկ Քսենիա Սոբչակն ամուսնացած է եղել մոտ վեց տարի։ Հեռուստաաստղի եւ Մաքսիմ Վիտորգանի ամուսնությունը գաղտնի էր, այդ պատճառով հանրությունն արարողության մասին անմիջապես չի իմացել։ Երեք տարի անց լույս աշխարհ եկավ զույգի որդին՝ Պլատոնը։ Սակայն երեխայի լույս աշխարհ գալը զույգին չփրկեց բաժանումից։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն