Զուգընկերոջ նկատմամբ բացարձակ սեր գոյություն չունի
Ամբողջ կյանքում անկեղծորեն եւ բացարձակ եղանակով կարող ենք սիրել միայն մեր երեխաներին եւ ծնողներին: Իսկ ամուսինը բառացիորեն լիովին օտար մարդ է, որի հետ լինելը ձեզ համար ուղղակի հարմարավետ է: Հարաբերությունների սկզբում ամեն ինչ իդեալական է, բայց ժամանակի հետ դա փոխվում է եւ ամուսինը եւս կարող է փոխվել: Այդ պատճառով փաստացի երաշխիք չկա, որ դուք նրան կսիրեք այնպես, ինչպես առաջ: Նրանից եւս չարժե նման բան սպասել: Բայց չարժե խուճապի մատնվել, չէ որ կարելի է երջանիկ ամուսնական զույգ մնալ անկախ գլխապտույտ առաջացնող սիրո առկայությունից: Իմիջիայլոց, եթե այդ կրքոտ զգացումը թեթեւակիորեն մարել է, կարող է դարձյալ արթնանալ, բայց դրա համար պետք է որոշ ջանքեր գործադրել: Սիրո պատմության երկարատեւության համար անհրաժեշտ է աշխատել հարաբերությունների վրա:
Ծննդաբերությունից հետո առաջին տարիներն ամենածանրն են
Այդ ժամանակ կարեւոր է հավատալ, որ դուք լավ գործ եք անում եւ որ այդ երկու տարին չեն կանխորոշում ձեր հետագա ամուսնական կյանքը: Երեխաների ի հայտ գալու հետ ամեն ինչ փոխվում է, դա փաստ է: Այժմ կենցաղն էլ է ուրիշ, սովորույթներն էլ, զվարճանքներն էլ եւ հատկապես ուրիշ են շփման եւ հակամարտությունների լուծման հնարքները: Այո, փոփոխություններ են լինում, բայց դրանք չպետք է ձեր ընտանեկան ապագայի համար մեկնակետ լինեն: Զուգընկերոջը ձեր վերաբերմունքը կախված չէ այդ ժամանակաշրջանից, ամբողջ բացասականը պետք է արտահայտվի ձեր կյանքի մեկ այլ ոլորտում, օրինակ` մարզասրահում կամ արվեստի որեւէ տեսակում: Միշտ հիշեք, թե դուք ինչու եք հենց այդ մարդուն ընտրել:
Հաճելի մանրուքները պետք են ամեն օր
Չէ, ծաղիկներ-տորթեր-շամպայն-կոնֆետ չէ: Քնքուշ խոսքեր եւ հպումներ, քնքշություն եւ հոգատարություն. ահա թե ինչն է կարեւոր դեր խաղում: Եթե ամուսնության մեջ նման մանրուքներ կան, դա երջանիկ միություն է:
Սեքսը ոչ միշտ առաջին տեղում կլինի
Ինչքան էլ շատ սեքս սիրեք, մի օր կարող է երկարատեւ հարաբերություններում այնպիսի պահ վրա հասնել, երբ զուգընկերներից մեկը դա չի ուզենա: Չէ, պետք չէ որեւէ բան անել «չեմ ուզում»-ին եւ «չեմ անի»-ին հակառակ: Փորձեք ցանկություն առաջացնել: Կարեւորը ոչինչ չկորզել եւ ձեր ամուսնու մոտ մեղքի զգացում չառաջացնել: Ցանկության մակարդակը դիտավորյալ չի նվազում, ուղղակի երբեմն այդպես լինում է: Ձեր կեսի սիրտը հալեցրեք քնքշանքով եւ հոգատարությամբ եւ հավատացեք, նա ձեզ չի ստիպի երկար սպասել:
Անհրաժեշտ է անխոնջ աշխատել հարաբերությունների վրա
Ոչ մի րոպե մի թուլացեք: Ոչ մի հանգամանքում ալարկոտություն չպետք է լինի: Ամուսնությունը երջանիկ չի դառնա, եթե դուք ինքներդ չուզենաք աշխատել դրա վրա: Բայց ամբողջ հարցն այն է, որ նույնիսկ եթե զուգընկերներից մեկը կաշվից դուրս գա, իսկ երկրորդին դա չհետաքրքրի, ոչինչ չի ստացվի: Միայն համատեղ աշխատանքը կարող է պահպանել ամուսնությունը, չէ որ եթե միայն մի կողմից թիավարես, հեռու չես նավարկի:
Աղբյուրը` Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով