2017թ.-ի սեպտեմբերին Սելենա Գոմեսին փոխպատվաստել են ընկերուհու երիկամը։ Այդ ժամանակ ամբողջ աշխարհի լրատվամիջոցներում տարածվեց լուսանկարը, որում նրանք պատկերված են հիվանդասենյակում՝ ձեռք ձեռքի բռնած։ «Ես գիտեմ, որ իմ որոշ երկրպագուներ չեն հասկանում՝ ինչու ես չեմ զբաղվում երաժշտության առաջխաղացմամբ, որով անհավանական հպարտանում եմ։ Բայց ես ցանկանում եմ խոստովանել, որ ենթարկվել եմ երիկամի փոխպատվաստման. այն անհրաժեշտ է եղել գայլախտի սրման պատճառով։ Չկան բառեր՝ նկարագրելու համար իմ շնորհակալությունն իմ հիասքանչ ընկերուհուն՝ Ֆրանսիա Ռայսին։ Նա ինձ իսկական նվեր է մատուցել՝ նվիրաբերելով իր երիկամը։ Ես սիրում եմ քեզ, քույրիկ»,- Instagram-յան էջում գրել էր երգչուհին։
Գայլախտի դեպքում իմունային համակարգը հակամարմիններ է արտադրում, որոնք առաջացնում են մաշկի, մկանների, հոդերի եւ նյարդային համակարգի ախտահարում։ Աստղի հիվանդությունն ախտորոշվել է մի քանի տարի առաջ։ Եվ ահա պարզվել է, որ փոխպատվաստումից հետո նրանք դադարել են շփվել։
RadarOnline-ը հայտնում է, որ ատղերը չեն շփվել 2018թ.-ի սեպտեմբերից. հենց այդ ժամանակ Գոմեսը հայտնվել էր հոգեբուժական հիվանդանոցում էմոցիոնալ պոռթկումից հետո։ Ըստ հրատարակության աղբյուրների՝ հոսպիտալացման պատճառ են դարձել պարբերական երեկույթներն ու ալկոհոլի չարաշահումը։
Ավելի ուշ Ֆրանիսա Ռայսան ընկերուհուն «բռնացրել է» Նյու Յորքի Four Seasons հյուրանոցում խմելիս, ինչը կոնֆլիկտի պատճառ է դարձել։ Ռայսան կարծիք է հայտնել, որ վիրահատությունից հետո Գոմեսը պետք է ավելի ուշադիր հետեւի առողջությանը, սակայն վերջինս հրաժարվել է լսել նրան։
Լուսանկարները՝ Vivien Killilea/Getty Images for Unlikely Heroes, Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում