— Դարչինը եւ արագիլները —
«Մարկետինգ» տերմինի ստեղծումից շատ առաջ մարդկությունը ծանոթ էր դրա աշխատանքի սկզբունքներին եւ առանձնակի տաղանդավորները գործնականում կիրառում էին այդ գիտելիքները: Այսպես, արեւելյան առեւտրականները հայտնի չէ, թե ինչքան ժամանակ Արեւմուտքից իրենց մոտ եկած վաճառականներին հիմարացնում էին`առակներ պատմելով այն մասին, թե ինչպիսի դժվարությամբ են ձեռք բերում Եվրոպայում այնքան դուր եկած դարչինը: Իբր համեմունքը հավաքում են` ժայռերի վրա խորամանկորեն ջարդելով արագիլների բները, որոնք դրանք կառուցում են իրենց կտուցներով բերվող դարչինի ձողիկներից: Հայտնի չէ, թե որքան ժամանակ էին խորամանկները հռհռում հիմարացած առեւտրականների թիկունքում, բայց երբ XV դարում պորտուգալացիները Շրի Լանկայում դարչինի պլանտացիաներ հայտնաբերեցին եւ մոտերքում ոչ մի բույս չկար, Արեւելքում արդեն ծիծաղի առիթ չունեին: «Արժեքավոր» մթերքի դարերով ստեղծված շուկան միանգամից փլուզվեց` ակնառու կերպով «մարկետոլոգներին» ցույց տալով նաեւ ինֆլյացիայի աշխատանքի սկզբունքը:
— Քուբեբա. վեր կաց եւ դուրս գնա —
Ինչ-որ բանի էժան փոխարինիչի դերում հնարավոր է լայն տարածում ձեռք բերել, բայց ոչ միշտ` հռչակ: Ահա` քուբեբա պղպեղին, որով աղքատները երկար ժամանակ փոխարինում էր նրա սեւ եղբայրակցին, մոտավորապես նույն պատմությունը պատահեց: Այժմ սեւ պղպեղը գրեթե ոչինչ չարժե, իսկ քուբեբան ընդհանրապես անհետացել է աշխարհի բոլոր խոհանոցներից, բացի ինդոնեզականից: Բայց դրա հետ կապված զվարճալի դեպքեր կան: Օրինակ` ազնվազարմ օրիորդի ննջարանից ինկուբին` անպատկառ դեւին քշելու խնայողական արարողությունը, որն իրականացրել է իտալացի հոգեւորական Լյուդովիկոս Մարիա Սինիստրարին: Նա իբր դեւին քշելու արարողություն է կատարել ամբողջ սենյակով քուբեբայի հատիկներ ցանելով, ինչից հետո դեւն այլեւս չի հայտնվել: Դե, ի՞նչ կասեք: Բառացիորեն` էժան են պրծել:
— Հաղթանակի աղի համը —
Չնայած այն բանին, որը բոլորովին էլ համեմունք չէ եւ հաստատ հազվագյուտ չէ, դրա պատճառով մարդը հասցրել է իր նմանին սպանել: Ամերիկյան Թեքսասի նահանգում միակ հակամարտության ընթացքում` առնվազն 20 անգամ: Հենց այստեղ է 1877 թվականին դատավոր Չարլզ Հովարդը հանկարծ, ինչպես դա հատուկ է օտար հողում գտնվող սպիտակ մարդուն, որոշել, որ Գվադելուպյան լեռների շրջանում աղի բոլոր հանքերն իր սեփականությունն են: Դրան կտրականապես դեմ էին բնիկ ամերիկացիները, որոնք այստեղ աղ էին արդյունահանում դարեր ի վեր եւ այդ եղանակով պահպանում էին ուտելի պաշարը: Նրանք այն աստիճան համաձայն չէին, որ ուղղակի մորթեցին դատավորի ամբողջ ջոկատը իր` Չարլզ Հովարդի հետ միասին եւ, հավանաբար, մեծահոգաբար նրա մնացորդներին թույլ տվեցին մնալ պաշտելի աղի սարահարթի վրա:
— Խարույկի մեջ քրքումի պատճառով—
Սելեկցիայի երեք հազար տարին եւ ջանասեր աշխատանքը կրոկուսի ծաղիկների անմիջական ծաղկման ժամանակաշրջանում, որի հարյուրավոր ծաղիկներից հնարավոր է ընդամենը կես կիլո քրքում ստանալ, իրենց զգացնել են տալիս, երբ վճարում ես մինչեւ հիմա թանկարժեք համեմունքի համար: Այն բոլոր ժամանակներում համարվել է գրեթե համադարման, որով նույնիսկ Ալեքսանդր Մակեդոնացի արքան լոգանքներ էր ընդունում, որպեսզի ռազմական վերքերն ավելի արագ ապաքինվեին: Արժե արդյոք խոսել, որ իշխանությունները չէին սիրում շուկայում կեղծված կամ չհաշվառված համեմունքի առեւտուր անողներին, իսկ Գերմանիայում նույնիսկ խարույկի վրա այրում էին մահապատժի ենթարկվածից առգրավված քրքումը: Իսկ այժմ այդ մթերքով բուժում են Ալցհայմերի հիվանդությունը, թոքերի քաղցկեղը, դեպրեսիան եւ էլի շատ բան:
— 24 կարատանոց պղպեղ —
Նավթի հատկությունների եւ արդյունահանման միջոցների բացահայտումից երկար ժամանակ առաջ «սեւ ոսկի» արտահայտությունն օգտագործվում էր հատիկների վերաբերյալ, որոնք իրենցից ներկայացնում էին մինչեւ սեւ վիճակի հասնելը կարմիր հատապտուղներ` պղպեղի թփից: Ի՞նչ ոսկի, սեւ պղպեղը երբեմն նույնիսկ արհամարհված մետաղից ավելի թանկ էր: Այն օգտագործում էին փողի փոխարեն, դրա պատճառով պատերազմներ էին սկսում սեւ պղպեղի շուկան վերահսկող Պորտուգալիայի դեմ, խառնում էին ածխի եւ աղբի հետ զանգվածը եւ շահույթը մեծացնելու համար: Հետո նույնը բանը կրկնվեց նաեւ մյուս «սեւ ոսկու» հետ, մինչեւ դրա գնի անկումը: Առայժմ` ընդամենը մի քանի անգամ:
— Մուսկատային ընկույզ Մանհեթթնի դիմաց —
Մուսկատային ընկույզի հետ կապված է այլ համեմունքների պատմություններին նման պատմություն. այն հեռու ինչ-որ տեղից բերում էին, դրա դիմաց մեծ գումարներ էին պահանջում եւ այնքան էին կարեւորում, որ պատրաստ էին հավատալ ժանտախտի դեմ նրա բուժիչ հատկություններին: Այն երկար ժամանակ աճում էր միայն Ինդոնեզիայի Բանդայի կղզիախմբում, որտեղ հոլանդացիները, որոնք մի պահ մենաշնորհել էին նրա բոլոր տնկարանները, այնպես էին մշակում պտուղները, որ անհնար լինել դրանցից մուսկատային ծառ աճեցնել: Նրանք նույնիսկ 1666 թվականին նենգորեն գրավել էին բրիտանական Ռուն կղզին, որը մտնում էր կղզիախմբի մեջ, որպեսզի կասեցնեին արժեքավոր պտուղների արտահանումը: Հետագայում խաղաղ համաձայնագիրը հոլանդացիներին պարտավորեցրեց գրավված Ռուն կղզու դիմաց անգլիացիներին զիջել Մանհեթթնի թերակղզին: Ինչը հերթական անգամ ապացուցեց, որ հողի մեջ ներդրում անելը միշտ ավելի շահավետ է, քան ժամանակավոր արժեքների մեջ:
Աղբյուրը` Otvetnavse.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 6 նոյեմբերի
Կադրային զտում Kering–ում. Պիերպաոլո Պիչոլին լքում է Balenciaga-ն՝ երկու այլ ստեղծագործական տնօրենների հետ միասին22:33, 6 նոյեմբերի
Սկեսրոջ և հարսի պատերազմը. Նիկոլա Փելթցը կրկնօրինակում է Վիկտորյա Բեքհեմի խորհրդանշական կերպարները21:22, 6 նոյեմբերի
«Անցել է պատշաճության սահմանները». միլիարդատեր Բրունելո Կուչինելիին մեղադրել են դերասանուհիներին անպատշաճ կերպով դիպչելու մեջ20:28, 6 նոյեմբերի

20:18, 6 նոյեմբերի
«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ եթերաշրջանը19:10, 6 նոյեմբերի
Ջեյն Բիրկինի Hermès Birkin-ը՝ նրա ստորագրությամբ և անձնական հաղորդագրությամբ, աճուրդի է հանվել16:23, 6 նոյեմբերի
«Վիրավորանք իմ մշակույթին». Իտալացի խոհարարին ազատել են աշխատանքից՝ պիցցայի մեջ անանաս ավելացնելուց հրաժարվելու համար15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի

14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով13:26, 6 նոյեմբերի
Քորթնի Քարդաշյանը հերքել է Թրևիս Բարքերից բաժանվելու մասին լուրերը