Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Միկոնոսում։
Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում նա սպիտակ, ժանեկավոր զգեստ է կրում։ Կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ «Մայրամուտին նայող հողմաղացները... Տեսնես՝ ես ինչու՞ եմ հորիզոնն էսքան սիրում: Ազատություն կա մեջը: Երկնքի ու երկրի սահմանագծից այն կողմ լիակատար ազատությունն է...
Լուսանկարն անելիս ճապոնացիների մի մեծ խումբ ինչքան ուժ ու ապարատ ուներ ինձ հա նկարում էր. ուզում էի հարցնել. «կարող ա՞ ինձ էլ եք հողմաղացի տեղ դրել», էն էլ ճապոներենս չբավեց... ստիպված լիքը նկարվեցի, բայց էդ ինչքաաաաան են նկարում»,- մեկնաբանություններում գրել է նա։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում նա սպիտակ հագուստ էր կրում, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Ես կասեմ մի բան, այսօր շտապեք տեսնել այն մարդկանց, ում շատ կարոտում եք ու հիշում, բայց անընդհատ չեք «հասցնում» տեսնել, չի ստացվում: ՇՏԱՊԵՔ, որովհետեւ հետո պարզապես կարող է շատ ուշ լինել...
Նաև մի քանի խորհուրդ իմ պաշտելի Էկզյուպերիից: Գուցե պետք գա... Առավոտյան հենց որ արթնանաս, լվացվես ու քեզ կարգի բերես, պետք է կարգի բերես նաեւ քո մոլորակը: Գիտես…երբ շատ տխուր ես լինում, լավ է վերջալույսին նայելը: Իմանալ կարելի է միայն այն բաները, որոնց հնարավոր է ընտելացնել:
Մարդիկ արդեն ժամանակ չունեն որեւէ բան իմանալու համար: Նրանք հիմա իրերն էլ պատրաստի են գնում խանութներում: Բայց չէ որ չկան այնպիսի խանութներ, որտեղ հնարավոր լիներ բարեկամներ վաճառել եւ հենց դրա համար էլ մարդիկ այլեւս բարեկամներ չունեն... Անտուան դը Սենտ-Էքզյուպերի «Փոքրիկ իշխանը»։ Հավերժ ակտուալ եւ հուզիչ։ Իսկ ո՞ր տողերն եք դու՛ք մտապահել»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:26, 20 մայիսի
Սառա Ջեսիկա Փարքերը խոստովանել է, որ ատում է նիհար լինելը22:05, 20 մայիսի
Մեքսիկական փոքրիկ ճաշարանը Միշլենի աստղի է արժանացել՝ «բացառիկ տակոյի» համար21:30, 20 մայիսի
Ավստրալացի կինը 65 տարեկանում այնքան ցնցող տեսք ունի, որ նրան եւ իր թոռնուհուն հաճախ քույրերի տեղ են դնում20:05, 20 մայիսի
«Ինձ համար ամենակարեւորը բարձր մակարդակով Հայաստանը ներկայացնելն է». Անահիտ Հակոբյանը պատրաստվում է «Նոր Ալիք 2024»-ին19:19, 20 մայիսի
Ադելը եւս մեկ երեխա է ուզում16:23, 20 մայիսի
BMW-ն եւ Նաոմի Քեմփբելը ներկայացրել են յուրօրինակ ամենագնաց, որը ոգեշնչված է սուպերմոդելից15:58, 20 մայիսի
FX-ը եւ Hulu-ն պաշտոնապես հայտարարել են «Սյոգուն»-ի երկրորդ եւ երրորդ եթերաշրջանների մասին15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն